Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 10 օգոստոսի, 2017
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը փնտրում է գլխավոր գործառնական տնօրեն
Աղբյուր։ www.idea.am
Սկիզբ : Հոկտեմբերի 15, 2017
Տևողություն : 12 ամիս՝ երկարաձգման հնարավորությամբ
Վայր : Երևան, Հայաստան (հնարավոր են ուղևորություններ Հայաստանի տարբեր մարզեր և արտերկիր)
Աշխատանքի նկարագիր :
Մենք փնտրում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրենի և ղեկավարության գործընկեր, ով լիովին հանձն կառնի ապահովելու ծրագրի հաջողությունը։
Գլխավոր գործառնական տնօրենը պատասխանատու կլինի կազմակերպության ընդհանուր գործառնությունների համար և թիմի համար հանդես կգա որպես ծրագրի ղեկավար։
Աշխատանքային պարտականությունները :
Նախաձեռնության ներքին ղեկավարումը
- Համակարգել գործառնությունների տարեկան ծրագիրն ու բյուջեն,
- Առաջնորդել կատարողականի վերահսկման գործընթացը՝ չափելով և գնահատելով արձանագրված առաջընթացը՝ ելնելով կազմակերպության նպատակներից,
- Ապահովել ղեկավարության պատշաճ և ամենօրյա ներկայություն անձնակազմի բոլոր անդամների համար,
- Բերել նոր գիտելիքներ, լավագույն փորձ և կառավարման լուծումներ։ Փոխանցել գիտելիքները թիմին և հանձնառու լինել թիմի բոլոր անդամների մասնագիտական աճի համար։
Ծրագրի ղեկավարում
- Մշակել և պահպանել «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ծրագրի պլանավորման համակարգը․ իրականացնել ֆինանսական տարվա հետադարձ պլանավորում և գործառնական գործընթացների կառավարում։
- Վերահսկել հայցումները և լավ հարաբերություններ պահպանել գործընկեր հիմնադրամների հետ։
- Զեկուցում և կատարողականի կառավարում։
- Ղեկավարել զեկուցման գործընթացը և կազմել զեկույցներ՝ նախատեսված ղեկավար խորհրդի և գործադիր կոմիտեների համար։
- Բարձրացնել գործառնությունների և ծրագրերի իրականացման կատարողականի ցուցանիշները։
Ֆինանսներ
- Իրականացնել բյուջետավորման և զեկուցման գործընթացը։
- Վերահսկել կազմակերպության կորպորատիվ ծախսերը։
Մարդկային ռեսուրսներ և տաղանդների զարգացում/կամավորներ
- Մարդկային ռեսուրսների թիմի հետ միասին փնտրել և գտնել աշխատակիցներ/կամավորներ՝ ըստ տվյալ թիմի ֆունկցիոնալ տնօրենի մշակած աշխատանքային նկարագրի։
- Ապահովել նոր աշխատակիցների պայմանագրերի կազմումը և դյուրացնել թիմում ներգրավվելու գործընթացը։
- Պահել անձնակազմին առնչվող արձանագրություններ՝ արձակուրդների ժամանակացույցները, անձնական տվյալները և այլն։
- Վերահսկել աշխատակիցների՝ ոչ դրամային վարձատրման գործընթացը՝ բջջային հեռախոսների պայմանագրեր, առողջության ապահովագրություն և այլն։
ՏՏ
- Մշակել և թիմի համար ներդնել ՏՏ չափանիշներ և լուծումներ։
- Համագործակցել ՏՏ թիմի հետ՝ ապահովելու ՏՏ համակարգերի սահուն աշխատանքը։
- Ապահովել աշխատակիցներին ՏՏ սարքավորումներով և ծառայություններով։
Իրավական
- Փաստաբանների հետ համակարգել գործառնությունների իրավական աջակցությունը։
Գրասենյակի կառավարում
- Ապահովել գրասենյակի անխափան աշխատանքը։
Ռիսկերի կառավարում և անվտանգություն
- Ապահովել ռիսկերի կառավարման և անվտանգության ծրագրերի զարգացումը և դրանց ներդրումը։
Պահանջվող որակավորումները :
- Բարձրագույն կրթություն
- Մասնագիտական փորձ «Մեծ քառյակ»-ում (Big Four) կամ միջազգային առաջատար ընկերությունների տեղական մասնաճյուղերում գործադիր տնօրենի կամ գործառնական տնօրենի աշխատանքային փորձ։
- Պահանջվող լեզուներ՝ անգլերեն, ռուսերեն, հայերեն․ այս երեք լեզուներից առնվազն երկուսին գերազանց տիրապետում։
- Սթրեսադիմացկուն և ունակ աշխատելու ճնշման տակ, խաչվող առաջնահերթությունների, առաջադրանքների և վերջնաժամկետների պայմաններում։
- Մշտապես ձգտում է մասնագիտական աճի։
- Սահմանված ցուցանիշների արդյունքների գերազանցման փորձառություն և աշխատանքի հանդեպ սրտացավ վերաբերմունք, վերլուծությունների, իմաստության, փորձի և դատողության ամբողջության վրա հիմնվելով` հետևողականորեն ճիշտ որոշումներ կայացնելու փորձառություն, բիզնես փորձառության բարձր մակարդակ, ներառյալ՝ եկամուտների և ծախսերի հաջողված կառավարում։
- Ռազմավարական տեսլական և ճկունություն․ ռազմավարական մտածողության կարողություն, հետևանքների և ապագա միտումների կանխատեսում, և դրանց ներգրավում կազմակերպական ծրագրում։
- Գործունյա․ սիրում է ջանասիրաբար աշխատել և փնտրում է մարտահրավերներ, համապատասխան կերպով գործելու և արձագանքելու կարողություն նույնիսկ սահմանափակ տեղեկությունների պայմաններում, չի խուսափում իրավիճակն իր ձեռքը վերցնելուց, կարող է հաղթահարել ղեկավարության դիմադրությունը և անհրաժեշտության դեպքում ոչ համընդհանուր ընկալված դիրքորոշում ցուցաբերել։
Դիմելու ընթացակարգը :
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականը [email protected] էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք «նամակի թեմա» տողում նշել «Aurora Humanitarian Initiative Chief Operations Officer»։ IDeA հիմնադրամը շնորհակալ է բոլոր հետաքրքրված թեկնածուներին, սակայն կազմակերպությունը կպատասխանի միայն երկրորդ փուլ անցած դիմորդներին։