«SPSS ծրագրային փաթեթի հիմունքները» թեմայով դասընթաց
Աղբյուրը՝ www.crrc.am
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը հրավիրում է թեմայով երկօրյա դասընթացի
«SPSS ծրագրային փաթեթի հիմունքները: Վիճակագրական վերլուծության ժամանակ SPSS ծրագրային փաթեթի գործիքակազմի կիրառությունը»
Դասընթացավար՝ տ.գ.թ. Վահե Մովսիսյան (ՀՀ կենտրոնական բանկ)
Օրերը և ժամերը՝ |
երեքշաբթի՝ 26-ը ապրիլի, 2016թ., 17:00–20:00 շաբաթ՝ 30-ը ապրիլի, 2016թ., 10:00-14:00 |
Վայրը՝ |
ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ |
Լեզուն՝ |
հայերեն
|
Դասընթացի նկարագրությունը
Դասընթացի նպատակն է վիճակագրական տվյալների բազաների վերլուծությամբ հետաքրքրված մասնագետներին և այլ մասնակիցներին ծանոթացնել SPSS ծրագրային փաթեթի հիմունքներին ինչպես նաև սովորեցնել տարբեր բնույթի կիրառական խնդիրների լուծման ժամանակ SPSS փաթեթի տարբեր գործիքակազմի կիրառությունը:
Դասընթացի բովանդակությունը և օրակարգը
26-ը ապրիլի
Վիճակագրական տվյալների տեսակները և վերլուծության մեթոդների շրջանակները: Տվյալների մուտքագրումը և ներմուծումը SPSS միջավայր: Տվյալների (փոփոխականների) հատկությունների սահմանումը: Բացթողնված արժեքների բացահայտում և փոխարինում: Որակական փոփոխականների վերակոդավորումը: Նոր փոփոխականների ստեղծումը արդեն առկա փոփոխականների միջոցով: Տվյալների բազայի մասնատումը ըստ կոնկրետ որակական փոփոխականների: Տվյալների բազայից դիտարկումների ընտրությունը:
Նկարագրական վիճակագրություն: Հաճախություններ, կենտրոնական միտումների և ցրվածության ցուցանիշների ներկայացումը SPSS միջավայրում: Խաչաձև աղյուսակներ և վերջիներիս միջոցով որակական տվյալների համար վիճակագրական վարկածների ստուգում: Գծապատկերների կառուցումը տարբեր վիճակագրական տվյալների համար:
30-ը ապրիլի
Քանակական փոփոխականների միջինների հավասարության տարբեր թեստերի կիրառությունը SPSS փաթեթում: One-Way ANOVA վերլուծություն:
Փոփոխականների միջև կախվածության վերլուծություն (կոռելյացիոն վերլուծություն): Երկչափ, բազմաչափ և մասնակի կոռելյացիայի գործակիցներ: Երկչափ և բազմաչափ գծային ռեգրեսիաներ: Փոփոխականների արժեքների մոտարկումը տարբեր կորերի միջոցով:
Դասընթացավարի մասին
Վահե Մովսիսյանն աշխատում է ՀՀ Կենտրոնական բանկի տնտեսական հետազոտությունների վարչությունում՝ որպես տնտեսագետ: Նրա հիմնական գործունեությունը ներառում է ընտրանքային հետազոտությունները, ինչպես նաև բաղադրյալ տնտեսական ցուցանիշների հաշվարկման մեթոդաբանության մշակումն ու զարգացումը: Պրն Մովսիսյանը 2007թ. ստացել է տնտեսագիտությանթեկնածուի կոչում Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանից: 2004թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետը: Նա անդամակցում է Վիճակագրության միջազգային ինստիտուտին, ինչպես նաև Ընտրանքային հետազոտությունների վիճակագիրների միջազգային ասոցիացիային, մասնակցել է բազմաթիվ ազգային և միջազգային գիտաժողովների: Ներկայումս Կիրառական վիճակագրություն է դասավանդում Հայաստանի ամերիկյան համալսարանում:
Գրանցման համար լրացրեք դիմումի ձևը: Միայն ընտրությունն անցած դիմորդները կտեղեկացվեն լրացուցիչ:
Դիմումների վերջնաժամկետը՝ 17-ը ապրիլի, 2016 թ., ժ.10:00: