Դասընթաց լրագրողների համար հայկական մամուլում ատելության խոսքի նվազեցման թեմայով
«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունը Երևանի և Հայաստանի մարզերի 15 լրագրողների համար կկազմակերպի եռօրյա դասընթաց, հետևյալ թեմաներով
- Ինչպես խուսափել նյութերում ատելության խոսքի և զրպարտանքի կիրառումից
- Փաստերի ստուգման և հեղինակային իրավունքի օգտագործման տրամաբանությունը և անհրաժեշտությունը
Դասընթացից հետո մասնակիցների շրջանում կկազմակերպվի փոքր դրամաշնորհներ հայաստանյան ներկա համատեքստում սուր թեմաներով լուսաբանումներ թողարկելու համար` դասընթացից ստացած հմտություններն ու քաղած դասերը կիրառելով։
Դասընթացը տեղի կունենա Երևանում։ Բոլոր ծախսերը՝ մարզից Երևան և հետադարձ ճանապարհածախս, սնունդ և կեցություն, կհոգա «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ը։
Դասընթացին դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ն և մոտիվացիոն նամակը (ոչ ավել քան 1 էջը) [email protected] էլեկտրոնային հասցեին։
Մոտիվացիոն նամակը պետք է ներառի տեղեկություններ դիմողի աշխատավայրի մասին, դիմողի կողմից պատրաստվող նյութերի թեմաների նկարագրությունը, մասնակցության դիմելու պատճառը և ակնկալիքները դասընթացից։
Թերի հայտերը չեն դիտարկվի։ Խնդրում ենք Ձեր դիմումը ուղարկել անգլերենով կամ ռուսերենով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2018թ-ի մայիսի 13-ն է։ Ընտրության արդյունքների վերաբերյալ մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2018թ-ի մայիսի 10-ը։