BBC Media Action Լրագրողական հմտությունների զարգացման դասընթացներ ուսանողների համար Թեմաները՝ մուլտիմեդիա եւ սթորիթելլինգ
Ամսաթիվը՝ ապրիլի 12-13, ժամը 18:30-21:00
Դիմելու վերջնաժամկետը՝ մարտի 30
Դուք հայաստանյան համալսարանի ժուռնալիստիկայի երրորդ կամ չորրորդ կուրսի ուսանո՞ղ եք: Ցանկանու՞մ եք զարգացնել Ձեր սթորիթելլինգի հմտությունները եւ սովորել BBC-ի փորձագետներից։ Եվ միգուցե հնարավորություն ստանա՞լ օգտագործելու Ձեր հմտությունները Factor.TV-ի եռամսյա փորձաշրջանի ընթացքում։ Որպես ԵՄ կողմից ֆինանսավորվող «Եվրոպական Մեդիա ունակությունները Հայաստանում. կառուցելով կայուն եւ մասնագիտացված մեդիա» ծրագրի մի մաս՝ սա բացառիկ հնարավորություն է մասնագիտական զարգացման համար։ Յուրաքանչյուր թեմայով առցանց դասընթացը կտեւի 2.5 ժամ եւ կիրականացվի BBC-ի լրագրողների հետ։ Կտրամադրվի անգլերենից հայերեն համաժամանակյա թարգմանություն։
Դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է լրացնել հայտադիմումը հետեւյալ հղմամբ։
Factor.TV-ում փորձաշրջանին ծանոթանալու համար այցելեք հետեւյալ երկու հղումներով։
Դասընթացավարները՝
Դեյվիդ Հեյուարդ (Ինչպես գտնել եւ հրապարակել
մուլտիմեդիա պատմություններ)
Դեյվիդ Նոլան (Ինչպես աշխատել պատմության
կառուցվածքի վրա)