Միգրացիայի վերաբերյալ գրքի շնորհանդեսներ ՀՌԿԿ-ում
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան Caucasus Research Resource Center - Armenia English Text Below Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանը, Երևանի պետական համալսարանի հետ համատեղ, հրավիրում է միգրացիայի վերաբերյալ երկու՝
«Հայերն աշխարհում. միգրացիա և վերազգայնություն» և «Միգրացիայի և մարդկային կապիտալի վերարտադրության փոխառնչությունը Հայաստանում»
գրքերի ներկայացմանը:
Օրը` 26-ը փետրվար, 2016թ. Ժամը` 14:00-16:00 Վայրը` ՀՌԿԿ-Հայաստան, Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 6-րդ հարկ, 602 սենյակ Լեզուն` Հայերեն Ընդհանուր ակնարկ «Հայերն աշխարհում. միգրացիա և վերազգայնություն» ժողովածուն (անգլերեն, խմբ.՝ փ.գ.դ. Արթուր Մկրտիչյան, Փիթեր Լանգ միջազգային ակադեմիական հրատ., 2015, 280 էջ) անդրադառնում է հայերի միգրացիային աշխարհում, ներառյալ՝ արտերկրի հայկական համայնքների հետ Հայաստանի համայնքների փոխհարաբերությունները: Այն հանգամանալից ներկայացնում է արտագաղթելու դրդապատճառները և հայկական համայնքների առանձնահատկությունները ԵՄ տարբեր երկրներում և ԱՄՆ-ում:
«Միգրացիայի և մարդկային կապիտալի վերարտադրության փոխառնչությունը Հայաստանում» (անգլերեն, Մարզպանյան Հ., Աստվածատուրով Ս., Մարկոսյան Ռ., Երևան, ԵՊՀ հրատ., 2015, 112 էջ) գիրքը պատրաստվել է Շվեյցարակովկասյան ակադեմիական ցանց համանուն ծրագրի շրջանակներում: Մարդկային կապիտալի տեսության քննադատական վերլուծության հիման վրա գրքում ներկայացվել են Հայաստանում միգրացիայի և մարդկային կապիտալի վերարտադրության փոխառնչությունները՝ կարևորելով միգրացիոն ռիսկերը: Անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալների վերլուծությամբ բացահայտվել են գործոնային փոխկապվածությունները միգրացիայի դրդապատճառների և միգրացիոն վարքի ու մարդկային կապիտալում ներդրումների միջև: Գրանցվելու կարգը. Ձեր մասնակցությունը միջոցառմանը խնդրում ենք հաստատել [email protected] էլ. հասցեով մինչև ս.թ. փետրվարի 25-ը` նշելով Ձեր անունը և կազմակերպությունը: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել մեր կայք: Caucasus Research Resource Center (CRRC)-Armenia in partnership with Yerevan State University (YSU)
invites you to a presentation of two books on migration:
“Armenians around the World: Migration and Transnationality” and “The Interrelation between Migration and Human Capital Reproduction in Armenia”Date February 26, 2016 Time 14:00-16:00 Location CRRC-Armenia, 1 Alex Manoogian st., YSU Library building, 6th floor, room 602 Language armenian “Armenians around the World: Migration and Transnationality” (Peter Lang International Academic Publishers, 2015, 280p), edited by Dr. Arthur Mkrtichyan, explores Armenian migration around the world, including the interrelation between domestic communities in Armenia and Armenian communities elsewhere. It takes a close look at the motivation to migrate and the specifics of Armenian communities in different EU countries and the US. Authors from Armenia, Germany, Italy, Poland, Romania, and the US use various approaches to the subject such as case-study, in-depth interviews, surveys, comparative and network analysis, as well as migration and transnationalism theories. The collection offers new insights into local Armenian community structure, lifestyle, communication and adaptation, social, economic and gender aspects of migration.
“The Interrelation between Migration and Human Capital Reproduction in Armenia” (YSU Press, 2015, 112 p) is a study conducted by a team of researchers within an ASCN funded project. Dr. Marzpanyan and Dr. Markosyan will represent the study that uses human capital theory’s critical analysis to reveal the interrelation between migration and human capital reproduction in Armenia, as well as the special role of migration risks. The factors of interconnections between migration motives and migration behavior and human capital investments in target groups will be explored. Recommendations for human capital group-oriented reproduction in the context of migration risks management will be offered for discussion. A copy of the book will be awarded to attendees. Registration: If interested, please, confirm your attendance via [email protected] before February 25, 2016, mentioning your name and organizational affiliation. For more please visit our website.