Բրիտանական ֆիլմերի փառատոնը Գյումրիում
Բրիտանական ֆիլմերի փառատոնն ուղևորվում է Գյումրի: Փառատոնի հատուկ ծրագրի շրջանակում կցուցադրվեն երեք ֆիլմեր, որից հետո կկազմակերպվի մարդու իրավունքներին նվիրված քննարկում։
Ֆիլմերը կցուցադրվեն «ՀՈԿՏԵՄԲԵՐ» Կինոթատրոնում, Հասցեն՝ ք․ Գյումրի, Աբովյան փող., 143 շենք։ Գյումրի է այցելելու նաև Մեծ Բրիտանիայի դեսպանը․
Ցուցադրման ժամանակացույց
Մարտի 8-ին, 15:00
ԵՐԱԶՈՐՍԻՉ
98 րոպե
2015
Ռեժիսոր՝ Քիմ Լոնգինոտտո
Լեզուն՝ անգլերեն
Թարգմանությունը՝ հայերեն ենթագրերով
16+
Բրենդա Մայերս-Փաուելլը և Ստեֆանի Դենիելս-Ուիլսոնը, նախկին մարմնավաճառներ են, ովքեր, օգտագործելով իրենց կենսափորձը,
օգնում են Չիկագոյի փողոցներում «սեր» վաճառող կանանց և շատ երիտասարդ աղջիկների՝ հետ պահելու նույն արարքներից:
Լոնգինոտտոյի ֆիլմը բացահայտում է սեռական շահագործման կործանարար հետևանքները, թե ինչպես է այն ազդում կանանց,
նրանց ընտանիքների և այն հասարակության վրա, որտեղ նրանք ապրում են: Բրենդայի և Ստեֆանիի միջամտության շնորհիվ
մենք տեսնում ենք, թե ինչպես է փոխվում նրանց շրջապատի մարդկանց անհույս թվացող կյանքը:
Մարտի 8-ին, 17:00
ԽԱՎԱՐԸ ԿՊԱՏԻ ԱՇԽԱՐՀԸ
75 րոպե
2014
Ռեժիսոր՝ Անդրե Սինգեր
Լեզուն՝ անգլերեն
Թարգմանությունը՝ հայերեն ենթագրերով
16+
«Խավարը կպատի աշխարհը» ֆիլմը ներկայացնում է Գերմանական համակենտրոնացման
ճամբարների ազատագրման պատմությունը: Արխիվային ուշագրավ տեսանյութերը, փրկվածների և
ազատագրողների պատմությունները վկայում են, թե ինչ մեծ ջանքերի շնորհիվ են ստեղծվել գրեթե
անհավանական թվացող տեսարանները, որոնց ականատեսն են եղել դաշնակիցներն ազատագրման ժամանակ:
Ֆիլմը վկայում է այն մասին, թե ինչպես բարձրակարգ կինոստեղծողների խումբը, այդ թվում նաև Սիդնի Բեռնսթայնը,
Ռիչարդ Քրոսսմանը և Ալֆրեդ Հիչքոքը, հավաքվեցին միասին ստեղծելու ֆիլմ, որը տրամադրում էր անժխտելի
ապացույցներ դաշնակիցների տեսածի վերաբերյալ: Սակայն այն դադարեցվեց Բրիտանական կառավարության կողմից և
կիսատ մնաց, և միայն 70 տարի անց այն ավարտին հասցվեց: Այդ ապացույցները արդարցիորեն պետք է հասանելի լինեն յուրաքանչյուրին:
Մարտի 9-ին, 15:00
ՀԱՐՁԱԿՈՒՄ ՍԱՏԱՆԱՅԻ ՎՐԱ. ՀԱՐՈԼԴ ԷՎԱՆՍԸ և ՆԱՑԻՍՏԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
100 րոպե
2014
Ռեժիսորներ՝ Ջեքի Մորիս, Դեյվիդ Մորիս
Գլխավոր դերում՝ Հարոլդ Էվանս
Լեզուն՝ անգլերեն
Թարգմանությունը՝ հայերեն ենթագրերով
12+
Լինելով «The Sunday times»-ի 14 տարվա խմբագիր` պարոն Հարոլդ Էվանսն ապացուցեց, որ ինքը ճիշտ մարդն էր, ճիշտ ժամանակին,
ճիշտ տեղում լինելու առումով: Հետաքննական ոլորտի այսօրվա չափանիշներով չափազանց սուղ պայմաններում Էվանսն ուներ ազատություն և ռեսուրսներ՝ լրագրողական խմբերին թույլատրելու, աշխատել երկարաժամկետ նախագծերի, այդ թվում նաև Կիմ Ֆիլբիին՝ որպես սովետական հետախույզի, մերկացնելու գործի վրա: Էվանսի ամենաերկար և ամենադժվարին քարոզչական պայքարը Թալիդոմիդ դեղամիջոցից տուժածների համար էր: Այն, ի սկզբանե, Երկրորդ Համաշխարհայինի տարիներին գերմանացիների կողմից մշակվել էր որպես արին գազի ազդեցության հակազդիչ միջոց:
Պատերազմից հետո անգլիացի բժիշկների կողմից այն անփութորեն նշանակվում էր որպես հակաթույն առավոտյան տկարության դեպքում, ինչի հետևանքով տասնյակ հազարավոր երեխաներ ծնվում էին ծանր դեֆեկտներով: «The Sunday times»-ի պայքարին՝ փոխհատուցում ստանալ իրենց ընտանիքների համար, պահանջվելու էր ավելի քան մեկ տասնամյակ, քանզի Էվանսը համառորեն հետապնդում էր դեղագործական ընկերություններին Անգլիական դատարանների միջոցով և դրանցից դուրս: