Բուն TV-ում նախագիծ անելու հնարավորություն
Աղբյուրը ՝ Գեմաֆին Գասպարյանի ՖԲ էջ
Բուն TV-ում նախագիծ անելու հնարավորություն կա
Արհեստական բանականությունը (Artificial Intelligence: AI) աշխարհում և Հայաստանում ամենաարագ և շրջադարձային զարգացող ոլորտներից է։
Եթե ստեղծագործ ես, հետաքրքրված ես AI-ով և սիրում ես երևակայությանդ «զոռ» տալ, ուրեմն շարունակիր կարդալ:
Բուն գիտակրթական հիմնադրամը պատրաստում է հաղորդաշար, որի շրջանակում հայտարարում է գաղափարների ներկայացման բաց կանչ։ Յուրաքանչյուր հայտ պետք է անդրադառնա արհեստական բանականության կիրառմանը կոնկրետ ոլորտում և պատասխանի հետևյալ հարցերին՝
*Ի՞նչ դեր ունի AI-ը նշված ոլորտում
*Որո՞նք են է AI-ի կիրառման հնարավորությունները տվյալ ոլորտում
*Ինչպե՞ս եմ պատկերացնում AI-ի զարգացման հեռանկարները վերոնշյալ ոլորտում
Լավագույն գաղափարները մասնագիտական մշակման փուլ անցնելուց հետո կվերածվեն սցենարների և կնկարահանվեն։ Նկարահանված հաղորդման մեջ կնշվի գաղափարի հեղինակի անունը որպես համահեղինակ, ինչպես նաև կստանան հնարավորություն մասնակցել հաղորդաշարի նկարահանման աշխատանքներին՝ հետագայում աշխատանքի անցնելու հեռանկարով։
Հայտերը կարող եք ուղարկել հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Չկա տարիքային և մասնագիտական սահմանափակում։
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 1։