Անհրաժեշտ է դասընթացվար «Բիզնես կառավարման» թեմայով
«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ–ն «Կանայք հանուն սոցիալականներգրավածության» ծրագրի շրջանակում փնտրում է
դասընթացավար
հետյալ թեմաներով դասընթացներ անցկացնելու համար՝
- Ինչ է ձեռնարկատիրությունը՝ ինչպես դառնալ ձեռնարկատեր,
- բիզնես միջավայրը Հայաստանում,
- բիզնես կառավարում և բիզնես պլան մշակելու հմտություններ։
«Կանայք հանուն սոցիալական ներգրավածության» ծրագիրը 7 ամսյա գործընթաց է, որի նպատակն է լուծել կանանց սոցիալական ինտեգրման խնդիրը՝ ներգրավելով նրանց ձեռնարկատիրության ոլորտ, օգնելով ձեռք բերել նոր կարողություններ և բացահայտելով նրանց ներուժը բիզնես կառավարման մեջ երեք ԱլԳ (Արևելյան Գործընկերություն) երկրներում՝ Հայաստան, Բելառուս և Մոլդովա։ Ծրագիրը կօգնի հզորացնել կանանց փոփոխություն բերել հասարակության մեջ, այդպիսով իրենց ներդրումն ունենալ բիզնես միջավայրի զարգացման գործընթացում նշված երկրների փոքր քաղաքային և գյուղական համայնքներում:
Ծրագրի նպատակներն են՝
- Ներկայացնել ձեռնարկատիրության մշակույթը կանանց շրջանակներում
- Տրամադրել ձեռներեցության հիմնական հմտությունները, խթանել բիզնես-մտածողություն
- Զարգացնել բիզնես կառավարման հմտություններ
- Մշակել ձեռնարկատիրական գաղափարներ և ծրագրեր
- Ստանալ հնարավորություն մեր աջակցությամբ լավագույն երկու գաղափարները կյանքի կոչելու։
Եթե դուք ունեք պահանջված գիտելիքներն ու փորձը, ապա խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ․ հասցեին մինչև սույն թվականի հուլիսի 10-ը՝ թեմայի տողում նշելով«Դասընթացավար»։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ծրագրի ղեկավար Սվետլանա Սիմոնյանին` 041-49-33-34 հեռ․ համարին, կամ գրել՝ [email protected] էլ հասցեին։