Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 29 մարտի, 2019
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի բողոքարկման հանձնաժողովի անդամության հայտարարություն
Աղբյուրը՝ www.facebook.com
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեն քաղաքային զարգացման, սպառողների իրավունքների պաշտպանության խնդիրներով, ինչպես նաև Կոմիտեի լիազորությունների շրջանակի հարակից ոլորտների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու քաղաքացիներից ստացված դիմում-բողոքները քննարկող հանձնաժողովի աշխատանքին՝ հասարակական հիմունքներով։ Նիստերը գումարվելու են ամիսը մեկ անգամ։
Հանձնաժողովի աշխատանքին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպություններին խնդրում ենք հետադարձ կապի իրենց տվյալներն ուղարկել [email protected] հասցեով։