Մասնակցության հրավեր․ 2022թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-եր
«Creative Armenia-AGBU Fellowship»-երը, որն այժմ երրորդ տարում է, ծրագիր է բոլոր ոլորտներից և աշխարհի ցանկացած վայրից արվեստագետների համար։ Տրամադրելով աջակցության ամբողջական փաթեթ, որը ներառում է ֆինանսավորում, մենթորություն, ոլորտի կապեր և առաջխաղացում հայազգի ծագմամբ նորարար արվեստագետներին կամ նրանց, ովքեր դրսևորում են հետաքրքրություն հայկական մշակույթի նկատմամբ՝ ծրագիրը նպատակ ունի ստեղծագործողներին հասցնել Հայաստանի մշակութային ապագայի առաջնագիծ։
Հայտադիմումների վերջնաժամկետ՝ նոյեմբերի 1-ը։
Անհրաժեշտ նյութերի ցանկ
Նախքան ձեր հայտադիմումը «Typeform» պորտալում սկսելը համոզվեք, որ ունեք հետևյալ նյութերը PDF ձևաչափով։ Հայտադիմումը լրացնելու գործընթացն ինքնին կտևի ոչ ավելին, քան 15 րոպե։
-
Մեկ PDF ձևաչափի փաստաթուղթ, որում ներառված է հետևյալը.
-
Ձեր ստեղծարար կենսագրությունը, ներառյալ ձեր ստեղծագործական աշխատանքների և կարիերայի նկարագիրը։
-
Ձեր ներկայիս ստեղծագործական նախագիծը(երը), ներառյալ, թե ինչու է այն կարևոր, և ավարտի ժամանակացույցը։
-
Ձեր կարիերայի տեսլականը և այն, թե ինչ եք ակնկալում 2022թ.-ի «Creative Armenia-AGBU Fellowship»-երից։
-
Յուրաքանչյուր պատասխանի համար առավելագույնը 400 բառ է։ Խրախուսում ենք լինել հակիրճ։
Ներկայացված PDF փաստաթուղթը կարող է լինել լրացված անգլերենով կամ հայերենով և վերնագրում պետք է կրի ձեր անունը և ազգանունը։
-
CV և այլ համապատասխան նյութեր, ինչպիսիք են պորտֆոլիոն կամ ֆիլմացանկը։
-
Բարձր որակի լուսանկար՝ 8” x 10” (W x H) չափերով և PNG or JPG ձևաչափով։ Լուսանկարի առավելագույն չափ՝ 10MB։
Եթե վերոնշյալ նյութերը պատրաստ են, կարող եք լրացնել ձեր հայտադիմումների պորտալում։
Դիմումների ընթացքը
Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 1, 2022թ.։ Վերջին փուլի համար ընտրված դիմորդները կհրավիրվեն ներկայացնելու հավելյալ փաստաթղթեր և վերջնական գնահատման համար անցնելու վիդեո հարցազրույց։
Մենք դիմումներ ենք ստանում բացառապես «Typeform» դիմումի պորտալի միջոցով։
Դիմելու համար սեղմել այստեղ։