Հայտերի ընդունման հնարավորություն Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից․ Հայաստանի մարզերում փոքր կամ սկսնակ բիզնեսի զարգացում՝ կանանց համար կրթաթոշակով
Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բաց կրթության բաժինը 2022 նոյեմբերին մեկնարկեց «Հայաստանի մարզերում փոքր և սկսնակ բիզնեսի զարգացում՝ կանանց համար կրթաթոշակով» Սարգիս Քաբայանի անվան ծրագրը։
Ծրագրի նպատակն է նպաստել գործարարության զարգացմանը Հայաստանի մարզերում` հատուկ աջակցություն ցուցաբերելով կին ձեռներեցներին։ Ծրագիրը պատրաստված է ՀԱՀ Գործարարության և տնտեսագիտության ֆակուլտետի կողմից և հրավիրում է բիզնեսով զբաղվող անձանց մասնակցելու խորացված վեցամսյա դասընթացի՝ գործարարության, բիզնեսի կառավարման, ֆինանսների կառավարման և նոր շուկաների որոնման թեմաներով։ Հիմնական ծրագրին զուգահեռ՝ օտարերկրյա և տեղացի մենթորները ծրագրի մասնակիցների համար կապահովեն անհատական և գործնական խորհրդատվություն՝ միտված մասնակիցների բիզնեսների զարգացմանը և նոր գաղափարների կայացմանը։ Ուսուցման հիմնական մասը ընթանալու է անգլերենով, ուստի նախապես կկազմակերպվի անգլերենի դասընթաց։
Ծրագրի հովանավորն է գիտությունների դոկտոր, ամերիկահայ Հրայր Քաբայանը, ով հատկապես կարևորելով որակյալ կրթությունը և կնոջ դերը զարգացած հասարակությունում, սահմանել է լիարժեք կրթաթոշակ իգական սեռի բոլոր ձեռներեց ուսանողներ համար։
Ծրագիրը իրականացվում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում և Արցախում։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը: