Հայտերի ընդունման հայտարարություն Արտբոքս ստեղծարար ինկուբատորի կողմից
Ոգեշնչված բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարար մոդելներից՝ «Artbox»-ը ինկուբատորի մոդելի վերակերտումն է արվեստի աշխարհի համար, մի դինամիկ ձեռնարկատիրական համակարգ, որն աջակցում է արվեստագետներին զարգացնելու իրենց ստեղծարար գաղափարները և դարձնելու դրանք առևտրայնորեն կենսունակ և ներդրումային ստեղծարար արտադրանքների։ 2022թ.-ի գարնանը 12 շաբաթ տևողությամբ ինկուբացիոն փուլի ընթացքում ընտրված ստեղծագործական թիմերը կստանան…
Հանդիպեք և սովորեք համաշխարհային բիզնես առաջնորդների և արվեստի տարբեր բնագավառներից հայտնի մշակութային գործիչների հետ։
Զարգացրեք ձեր գաղափարի ռազմավարությունը և նյութերը, որոնք ձեզ անհրաժեշտ կլինեն ֆինանսական հաջողության համար՝ բիզնես պլան, մարքեթինգային պլան, փիչինգի փաթեթ, կայք և այլն։
Ներկայացրեք ձեր նախագծերը բարձրաստիճան մշակութային ներդրողների և ձեռներեցների հնարավոր ներդրման համար։
Դիմորդի ընդունելիությունը
Ստեղծագործական փորձ
Թատրոնի, մշակութային տուրիզմի, դիզայնի, երաժշտության, ֆիլմի և այլ արվեստի ոլորտների արվեստագետները կարող են դիմել։
Կենտրոնացման ոլորտները
Խրախուսվում են այն նախագծերը, որոնք կարող են ազդել Հայաստանի Հանրապետության հյուսիսային տարածաշրջանի և/կամ զբոսաշրջության վրա։
Առևտրային հաջողության ներուժ
Առևտրային հաջողության ներուժ ունեցող և ներդրումներ հետապնդող նախագծերը խիստ խրախուսվում են։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ հունվարի 21, 2022թ. (23:59, Երևանի ժամանակով)
-
Հայտադիմումները բաց են դիմորդների համար անկախ իրենց աշխարհագրական դիրքից կամ տարիքային խմբից։ Կարևորը նախագծերը իրականացվեն Հայաստանի Հանրապետության սահմաններում։
-
Դիմորդները կարող են լինել ցանկացած ստեղծարար ոլորտից. տեսողական արվեստ, կերպարվեստ, ֆիլմ, հեռուստատեսություն և անիմացիա, երաժշտություն, ստեղծարար դիզայն, կատարողական արվեստ, ճարտարապետություն, արվեստի համադրում, գրականություն և այլն։
-
Խրախուսվում են այն ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանի Հանրապետության երեք հյուսիսային մարզերի (Շիրակի, Լոռու և/կամ Տավուշի մարզերի) զարգացմանը։
-
Խրախուսվում են այն նախագծերը, որոնք կարող են ստեղծել համազդեցություններ ստեղծարար արդյունաբերության և զբոսաշրջության միջև։
-
Խիստ խրախուսվում են ծրագրերը, որոնք ունեն առևտրային հաջողության ներուժ, իսկ դիմորդները պատրաստ են ընդունել ներդրումներ, այլ ոչ միայն դրամաշնորհներ կամ հովանավորություններ։
-
Նախագծերը պետք է լինեն պրակտիկ՝ կյանքի կոչելու իրատեսական մոտեցմամբ։
-
Դիմորդները կարող են դիմել որպես անհատներ կամ մինչև 3 հոգուց բաղկացած թիմեր։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ յուրաքանչյուր նախագիծ պետք է ունենա թիմի ղեկավար, եթե այն ներկայացվում է ստեղծագործական թիմի կողմից՝ ինկուբացիոն փուլը անցնելու համար։
-
Դիմորդը կամ պետք է տիրապետի անգլերեն լեզվի, կամ դիմի թիմի անդամի հետ, ով տիրապետում է անգլերենին: Ինկուբացիոն շրջանի աշխատարանները կանցկացվեն անգլերենով։
-
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Թեև խորհուրդ է տրվում ապահովել անգլերեն լեզվի տիրապետող թիմի անդամ, չապահովելու դեպքում խնդրում ենք լրացնել հայտը հայերենով և գրավոր ձևակերպել ձեր խնդրանքը, որպեսզի ձեզ տրամադրվի թարգմանիչ ինկուբացիոն շրջանի համար։
Նախքան «ԴԻՄԵԼ» կոճակը սեղմելը, խնդրում ենք համոզվել, որ վերբեռնելու համար ունեք ստորև ներկայացված նյութերը։ Եթե պատրաստ ունեք այս նյութերը (մեկ պատկեր, մեկ տեսանյութ, 2 PDF և մեկ լրացուցիչ PDF ֆայլ), ապա ներկայացման գործընթացն ինքնին կտևի ոչ ավելի, քան 15 րոպե։
1. Բարձր որակի նկար՝ PNG կամ JPG ձևաչափով։ Սահմանաչափը՝ 10 ՄԲ է։
2. Տեսանյութ։ Մենք կցանկանայինք մի փոքր ավելին իմանալ ձեր մասին։ Ներկայացե՛ք և պատմե՛ք մեզ, թե ինչու եք ոգևորված ձեր ստեղծարար գաղափարով։ (Դուք կարող եք ինքներդ ձեզ նկարահանել հեռախոսով, տեսախցիկով կամ վեբ-տեսախցիկով և վերբեռնել տեսանյութը Google Drive/Vimeo/DropBox/YouTube (mp4, MPEG, AVI, FLV կամ QuickTime ձևաչափով) և կիսել հասանելի հղումը մեզ հետ։ ( առավելագույն տևողությունը՝ 3 րոպե)
3. Մեկ PDF փաստաթուղթ (10 ՄԲ-ից ոչ ավելի), որը պատասխանում է հետևյալ հարցերին. PDF փաստաթուղթը վերնագրում պետք է ներառի ձեր անունը և ազգանունը՝ գրված անգլերեն կամ հայերեն։
-
Պատմեք մեզ ձեր և ձեր ստեղծարար կարիերայի մասին, ներառյալ այն նախագծերը, որոնք արդեն կյանքի եք կոչել։ (առավելագույնը 250 բառ)
-
Մեկ նախադասությամբ պատմեք ձեր ստեղծարար նախագծի գաղափարի մասին։ (առավելագույնը 1 նախադասություն)
-
Հիմա մի փոքր ավելին պատմեք նախագծի մասին։ Ինչու՞ եք խանդավառված դրանով: (առավելագույնը 250 բառ)
-
Ի՞նչ փուլում է ձեր նախագիծը և ինչպես է սկիզբ առել։ Այն գաղափարի՞ փուլում է, թե՞ ավելի զարգացված է։ Դրա շուրջ հավաքված թիմ կա՞։ (250 բառ)
-
Խնդրում ենք ներառել թիմի առավելագույնը երկու անդամների անունները, ովքեր ձեզ հետ միասին կմասնակցեն ինկուբատորին։ Նաև, խնդրում ենք նկատի ունենալ. դուք կամ ձեր թիմի մեկ այլ անդամ տիրապետու՞մ եք անգլերեն լեզվին։ Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք խնդրել, որ անգլերենին տիրապետող անդամ ավելացվի ձեր թիմին՝ ինկուբացիոն շրջանի համար։
-
Կարծում եք ձեր նախագիծն ունի՞ կոմերցիոն ներուժ։ Ինչո՞ւ։ Պատրա՞ստ եք աշխատել՝ ձեր նախագիծը ներդրողների համար ավելի գրավիչ դարձնելու համար։ (առավելագույնը 250 բառ)
-
Ձեր նախագիծը կապվա՞ծ է Հայաստանի Հանրապետության հյուսիսային մարզի հետ։ Եթե այո, բացատրեք ինչպես։ (առավելագույնը 100 բառ)
-
Ձեր նախագիծը կապվա՞ծ է Հայաստանում մշակութային տուրիզմի զարգացման հետ։ Եթե այո, բացատրեք ինչպես։ (առավելագույնը 250 բառ)
-
Որքա՞ն է ձեր նախագծի մոտավոր բյուջեն։ Տվեք մեզ ֆինանսական կարգավիճակի համառոտ ակնարկ։ (առավելագույնը 100 բառ)
-
Ո՞րն է ձեր նախագծի կանխատեսվող ժամանակացույցը։ (առավելագույնը 100 բառ)
-
Ի՞նչ ակնկալիքներ ունեք «Artbox» ստեղծարար ինկուբատորից։ (առավելագույնը 100 բառ)
4.Ինքնակենսագրություն (Curriculum Vitae) (10 ՄԲ-ից ոչ ավելի), որը տալիս է համապարփակ նախապատմություն և համապատասխան հղումներ դիմորդի աշխատանքներին։ Ինքնակենսագրությունը պետք է լինի PDF ձևաչափով: Փաստաթուղթը պետք է վերնագրում ներառի ձեր անունը և ազգանունը և գրված լինի անգլերենով կամ հայերենով։
5. ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ. Ցանկացած լրացուցիչ փաստաթուղթ (PDF ձևաչափով, 10 ՄԲ-ից ոչ ավելի), որը կօգնի մեզ որոշել ձեր դիմումի ստեղծարար ուժը և ազդեցության արժեքը։ Սա կարող է լինել, օրինակ, նախորդ աշխատանքների պորտֆոլիո կամ ընթացիկ նախագծի լուքբուք։
Հայտադիմումների ընթացակարգ
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է հունվարի 21-ը, 2022 թ. (Երևանի ժամանակով 23:59)։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվի։ Հաջորդ փուլ անցած դիմորդները կհրավիրվեն լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու և վերջնական գնահատման համար հարցազրույցի մասնակցելու։
Դիմումները ընդունվում են բացառապես հայտադիմումների հարթակի միջոցով։
Դիմումները կգնահատվեն խստապահանջ հանձնաժողովի կողմից գնահատման ընթացակարգով՝ հիմնվելով հետևյալ գնահատման չափանիշների վրա.
-
Կանոնների պահպանում. Թերի, ուշացված կամ թեմային չառնչվող հայտերը չեն դիտարկվի։
-
Ստեղծարար արժեքը. Ստեղծագործական նախագծի հաջորդականություն և հնարավոր ստեղծարար ազդեցությունը մանրամասն կվերլուծվեն։
-
Նորարարություն. Ստեղծարար նախագծի նորարարական տարրերն ու ինքնատիպությունը ուշադիր կգնահատվեն։
-
Ձեռնարկատիրական մտածելակերպ և շահութաբերություն. Ստեղծարար նախագծի առևտրային հաջողության ներուժը կկարևորվի գնահատման ընթացքում։
-
Սոցիալական ազդեցություն. Դիտարկվելու է ստեղծագործական նախագծի ներուժը դրական ազդեցություն ստեղծելու համայնքի վրա, որի հետ առնչվում է, ինչպես նաև արվեստի և տնտեսության ոլորտներում։
-
Հանդիսատեսի հասանելիություն. Կդիտարկվի ստեղծարար նախագծի ներուժը՝ ներգրավելու լայն լսարան և ունենալու զգալի հասանելիություն Հայաստանում և նրա սահմաններից դուրս։
-
Զբոսաշրջության ոլորտի հետ կապված լինելու հնարավորություն. Կդիտարկվեն ստեղծարար նախագծի հնարավոր և խիստ խրախուսվող համազդեցությունները զբոսաշրջության ոլորտի հետ։
-
Ազդեցություն հյուսիսային շրջանների վրա. Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցող կամ դրական ազդեցություն ունեցող ստեղծարար նախագծերը մանրամասն կգնահատվեն։
-
Հավաստիություն. Ստեղծարար նախագծի նպատակները, ռեսուրսները, կարողությունները և ակնկալիքները պետք է լինեն համարժեք, հասանելի և իրատեսական։
Դիմելու համար սեղմել այստեղ