Մասնակցության հրավեր ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից․ երիտասարդները վստահության մասին
PERITIA ծրագիրը Եվրոպացի աշակերտներին հրավիրում է հանրային վստահության վերաբերյալ
իրենց տեսակետներով կիսվելու: «Երիտասարդները վստահության մասին» մրցույթի շրջանակներում աշակերտները
կստեղծեն նախագծեր, որոնք
կանդրադառնան այն հարցերին կամ խնդիրներին, որոնք, ըստ իրենց, վստահության տեսանկյունից հանրային
կյանքում կարևորագույնն են։
- Նախագծերը կարող են լինել էսսեի, փոդքասթի, ֆիլմի, բլոգային գրառման, կարճ պատմվածքի
կամ երկխոսության ձևաչափով:
- «Երիտասարդները վստահության մասին» մրցույթը բաց է 13-18 տարեկան աշակերտների
համար: 13-14, 15-16 և 17-18 տարիքային խմբերի աշակերտները կմրցեն առանձին մրցանակային անվանակարգերով:
- Հաղթող աշխատանքները կհրապարակվեն, իսկ հեղինակները կստանան Բրյուսել այցելելու հնարավորություն:
Մենք Եվրոպացի աշակերտներին քաջալերում ենք կիսվել հանրային վստահության մասին իրենց գաղափարներով:
Նախագծերը կարող են անդրադարձ կատարել հետևյալ հարցերին. ինչի՞ն մենք պետք է վստահենք սոցիալական ցանցերում,
ի՞նչ է վստահությունը, ինչպե՞ս կարող ենք հայտնաբերել կեղծ նորությունները և ապատեղեկատվությունը, մեզ համար
գիտնականների կամ քաղաքական գործիչների ո՞ր հատկություններն են կարևոր նրանց վստահելու համար,
պե՞տք է վստահել փորձագետներին, կարո՞ղ ենք վստահել կլիմայի հետազոտություններին,
ինչո՞ւ ենք մենք ոմանց ավելի շատ վստահում, քան մյուսներին, կարո՞ղ է վստահությունը փրկել մեր կյանքը …
Սրանք միայն ընդհանրական հարցեր են, և մենք Ձեզ կոչ ենք անում մտածել հանրային վստահության
թեմայի վերաբերյալ ձեր սեփական հարցերի մասին: Ի վերջո, լավ մտածող լինելը պահանջում է նաև
անդրադառնալ մինչ այժմ չբարձրացված հարցերի։
Ինչպե՞ս կարող եմ մասնակցել «Երիտասարդները վստահության մասին» մրցույթին:
Բոլոր աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2022 թվականի մարտի 1–ը:
Աշխատանքները պետք է ուղարկել [email protected] էլ. հասցեին:
- Հայտերը կընդունվեն հետևյալ լեզուներով՝ հայերեն, հոլանդերեն,
անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, նորվեգերեն, լեհերեն:
- Աշակերտները կարող են ներկայացնել միայն անհատական աշխատանք: Կարելի է ներկայացնել
միայն մեկ աշխատանք:
Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է հետևյալ թռուցիկում: