Հայտերի բաց կանչ Քաունթերփարթի կողմից․ Գործուն քաղաքացիական հասարակություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ իրականացվում է Քաունթերփարթի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է համայնքահեն կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրվածության արտահայտման հայտ իրենց համայնքներում ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործողությունների իրականացման համար: Վերջինս ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալով՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ երկխոսության հաստատում, համայնքային խնդիրների վերհանման գործում ակտիվ ներգրավվածություն՝ համայնքի ավագանու նիստերին, հանրային լսումներին, համայնքի բյուջեի կազմման և մոնիթորինգի գործընթացներին մասնակցության, տեղական մակարդակում քաղաքականության մշակման աջակցության առկա մեխանիզմների կիրառմամբ, ինչպես նաև կանանց, երիտասարդների և բնակչության մարգինալացված խմբերի ներգրավմամբ։
Աշխարհագրական ընդգրկվածության առումով դիտարկվում են հետևյալ մարզերը՝ Արարատ, Կոտայք, Արմավիր, Արագածոտն, Գեղարքունիք։
Մրցույթի փաստաթղթերը կարող եք տեսնել հետևյալ հղումով․