Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 15 հունիսի, 2023
Դրամաշնորհային հնարավորություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ իրականացվում է Քաունթերփարթի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է հայաստանյան ՔՀԿ-ներին ներկայացնելու հայտ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործողությունների իրականացման համար: Վերջինս ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալով․
- Հայաստանի Հանրապետության կառավարության հետ երկխոսության հաստատում,
- հանրային մասնակցության խթանում քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացներում կանանց, երիտասարդական նախաձեռնող խմբերի և այլ խոցելի խմբերի ակտիվ ներգրավմամբ,
- մասնակցություն քաղաքականության բարեփոխումների գործընթացներին՝ ապահովելով հետադարձ կապի հաստատումը, համապատասխան ոլորտներում հետազոտությունների և փաստական տվյալների հիման վրա քաղաքականության մշակմանն առնչվող առաջարկությունների տրամադրումը,
- մասնակցություն հանրային լսումներին՝ հանդես գալով կառավարության թափանցիկությունը, հաշվետվողականությունը և օբյեկտիվությունն ապահովող մեխանիզմների առաջարկությամբ և այլն:
Հայտերն ընդունվում են հայերեն կամ անգլերեն մինչև ս․թ․ հունիսի 27-ը՝ ժամը 18:00։ Մրցույթի փաստաթղթերը կարող եք տեսնել այստեղ․
Դրամաշնորհ