Հայտերի ընդունման հայտարարություն Դոյչե Վելլե Ակադեմիայի կողմից. Մեդիանյութերի արտադրության դրամաշնորհ Հայաստանի մարզային մեդիաընկերություններին
1. Ծրագրի համառոտ նկարագիրը
Դոյչե Վելլե Ակադեմիայի, Բրիտանական հեռարձակման կորպորացիայի Մեդիա Էքշն ծրագրի (Բի-բի-սի), Բաց Հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի և հայկական երկու՝ Հետք և Ֆակտոր, մեդիաընկերությունների կոնսորցիումը պարգևատրվելով Եվրոպական Հանձնաժողովի կողմից, ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացնում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել կենսունակ մեդիա ոլորտ՝ աշխատելով մեդիա մենեջերների, անկախ լրագրողների, համապետական և մարզային մեդիաների ներկայացուցիչների, ինչպես նաև ժուռնալիստիկայի ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ։
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելել մեր կայք։
2. Հայտերի ընդունման առաջնահերթությունները
Ծրագիրը ֆինանսական օժանդակություն կտրամադրի Հայաստանյան 5 մարզային լրատվամիջոցների (հեռուստատեսություն, ռադիո, առցանց և տպագիր մամուլ)՝ հնարավորություն տալով ստեղծել մեդիա կոնտենտ մարզային հետաքրքրության առանցքային թեմաներով։ Առաջնահերթությունը կտրվի առցանց լրատվամիջոցներին, որոնք լուսաբանում են հեռավոր բնակավայրերի խնդիրները, և այն լրատվամիջոցներին, որոնք աջակցում են կին լրագրողներին։
3. Մասնակցության պահանջներ
Կազմակերպության մակարդակում պահանջները հետևյալն են.
- Ծրագրի նպատակաների իրագործման հանձնառություն։
- շարունակական զարգացման և կատարելագործման ձգտում
- իգական սեռի թեկնածուների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համարժեք ներգրավվածության ապահովում
- Կայունություն.
- ծրագրի ավարտից հետո մասնակիցների հետ կապ պահպանելու պատրաստակամություն
- համապատասխան թեմաների շարունակական լուսաբանում
- Կազմակերպության արժեքներ.
- թափանցիկություն և հաշվետվողականություն
- ապաքաղաքականություն և չեզոքություն
- լրագրողական էթիկա
4. Առաջարկվող ծրագրերի և գործողությունների շրջանակ
Առաջարկվող ծրագերը պետք է.
- Նպաստեն կազմակերպության գործող ծրագրերի հաջող իրականացմանը,
- Ներառեն մեդիա բովանդակության ստեղծում՝ առցանց կամ սոցիալական մեդիա բովանդակության, ռադիոնյութերի/փոդքասթների, տեսանյութերի կամ հեռուստատեսային նյութերի տեսքով։
- Առնչվեն հետևյալ թեմաներին՝
- բնապահպանություն և կլիմայական փոփոխություններ,
- մարդու իրավունքների պաշտպանություն,
- գենդերային հավասարություն,
- հակախտրականություն և մարգինալացված խմբերի իրավունքներ,
- հակամարտություններ,
- կամ այլ սոցիալական զգայուն թեմաներ
Յուրաքանչյուր հաջողակ դիմումատու կստանա առավելագույնը 4,000 եվրոյի չափով դրամաշնորհ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ 05.05.2023թ․
Ամբողջական հայտարարությանն ու դիմելու ընթացակարգերին ծանոթանալու համար սեղմեք այստեղ․