Մասնակցության կանչ Հայաստանի քաղաքացիական հասարակության և անկախ մեդիա կազմակերպությունների համար «Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» (ԷՐԻՄ) -ի կողմից
«Հավասար իրավունքներ և անկախ մեդիա» (ERIM, ԷՐԻՄ) շահույթ չհետապնդող կազմակերպությունը հայտարարում է մասնակցության կանչ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և անկախ մեդիա կազմակերպությունների համար։
Կանչի նպատակն է բարձրացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և անկախ մեդիա հանդիսացող կազմակերպությունների կարողությունները և ներուժը Հայաստանում՝ տրամադրելով մինչև 17,000 եվրո կարողությունների զարգացման դրամաշնորհներ, որոնք հիմնված կլինեն կազմակերպչական կարողությունների գնահատման վրա։
Մրցույթին կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնք ունեն աջակցության կարիք շարունակելու իրենց աշխատանքը, զարգացնելու իրենց կազմակերպչական կարողությունները, բարձրացնելու իրենց ճկունությունը կամ ֆինանսական կայունությունը։
Մենք նպատակաուղղված ենք աջակցելու մեդիա կազմակերպությունների և ՔՀԿ-ների, որոնք գործում են հետևյալ ոլորտներում՝ մարդու իրավունքներ, ԼԳԲՏՔ+ իրավունքներ, կանանց իրավունքներ, գենդերային հիմնախնդիրներ և այլն։
Համատեքստ և նպատակ
«Հավասար իրավունքներ և անկախ մեդիա»-ն (ERIM, ԷՐԻՄ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է։ Կազմակերպությունը գործում է Ֆրանսիայի Լիոն քաղաքում: Մենք իրականացնում ենք նորարարական ծրագրեր՝ խթանելու մարդու իրավունքները և զորեղացնելու անկախ լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության ներուժը: ԷՐԻՄ-ը փոփոխություններին նպաստելու ճանապարհին կարևորում է տեղական կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ վերապատրաստման, գործընկերության, կրթության, հետազոտության և ենթադրամաշնորհներ տրամադրելու միջոցով։
«Ժողովրդավարությունը Արևելյան գործընկերությունում» (DEAP) ծրագիրը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ԷՐԻՄ-ի կողմից իրականացվող 36-ամսյա ծրագիր է, որը մեկնարկել է 2024 թվականի ապրիլին։ Ծրագիրը նպատակ ունի Արևելյան գործընկերության երկրներում նպաստել ներառական, դիմակայուն և ժողովրդավարական հասարակությունների ձևավորմանը և զարգացնել քաղաքացիական հասարակության և տեղական կազմակերպությունների կարողությունները՝ աջակցելով հետազոտություններին և քաղաքականության վերլուծությանը, ինչպես նաև կազմակերպելով մշակութային և ցանցային միջոցառումներ։
Թիրախային խմբեր և շահառուներ
Մենք հատկապես կարևորում ենք մարզային կազմակերպությունների մասնակցությունը։
Մենք ողջունում ենք այն կազմակերպությունների մասնակցությունը, որոնք աշխատում են հանուն կանանց իրավունքների, ԼԳԲՏՔ+ անձանց իրավունքների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, երիտասարդների իրավունքների, և այլն։
Քաղաքական կամ կրոնական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը չեն կարող դիտարկվել։
Գործողություններ և թույլատրելի ծախսեր
Ֆինանսավորումը կարող է կիրառվել հետևյալ ոլորտներում մեկ կամ մի քանի հստակ գործառնական նպատակների հասնելու համար՝ (1) կառավարում, (2) ֆոնդահայթհայթում, (3) զարգացում և ծառայությունների մատուցում, (4) մոբիլիզացիա, բրենդինգ և արտաքին հաղորդակցություն, (5) մարդկային ռեսուրսների կառավարում, (6) ֆինանսական կառավարում և (7) մշտադիտարկում և գնահատում:
Ընտրված կազմակերպությունները կհամագործակցեն փորձագետի հետ՝ կազմակերպչական կարողությունների համապարփակ գնահատում իրականացնելու նպատակով: Այս գործընթացը սովորաբար տևում է միջինը չորս օր և տեղի է ունենում կազմակերպության գործունեության վայրում: Գնահատմանը պետք է մասնակցեն թիմի տարբեր անդամներ: Այս գնահատման առաջնային նպատակն է բացահայտել այն հիմնական ոլորտները, որոնց վրա կազմակերպությունը պետք է կենտրոնանա ծրագրի/կարողությունների զարգացման դրամաշնորհի իրականացման ընթացքում: Գնահատումից հետո կմշակվի Կարողությունների զարգացման պլան: Փորձագետը կշարունակի ներգրավված լինել ծրագրի իրականացման ընթացքում՝ անհրաժեշտության դեպքում առաջարկելով խորհրդատվություն:
ԷՐԻՄ-ը կտրամադրի կարողությունների զարգացման երկու դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը առավելագույնը 17,000 եվրոյի չափով՝ մինչև 18 ամիս տևողությամբ ծրագրերի իրականացման համար: Դրամաշնորհները կօգտագործվեն կարողությունների զարգացման ծրագրերի իրականացման նպատակով, որոնք կարող են ներառել, բայց չեն սահմանափակվում հետևյալ ուղղություններով.
• Խորհրդատվություն և մենթորություն քաղաքականության և ռազմավարական փաստաթղթերի մշակման կամ բարելավման համար,
• Ռազմավարություններ, կառավարման համակարգեր և գործընթացներ. ռազմավարական պլաններ, մասնագիտական զարգացման պլաններ, հաղորդակցության ռազմավարություններ, արտակարգ իրավիճակների արձագանքման պլաններ, բիզնես պլանավորում, ֆոնդահայթհայթման ռազմավարություններ,
• Դասընթացներ և տեխնիկական աջակցություն՝ հիմնված կազմակերպչական կարիքների վրա, ինչպիսիք են՝ խորհրդի զարգացումը և կառավարումը, հասարակայնության հետ կապերը, ռազմավարական պլանավորումը, ֆինանսական կառավարումը, կամավորական համակարգերը, շահերի պաշտպանությունը և հաղորդակցությունը, թվային անվտանգությունը և այլն:
• Մշտադիտարկել և գնահատել կազմակերպչական զարգացման առաջընթացը
• Այլ ուղղություններ և կարիքներ, որոնք բացահայտվել են կազմակերպչական կարողությունների գնահատման միջոցով։
ԷՐԻՄ-ը կարող է աջակցել ընտրված կազմակերպություններին փորձագետների գտնելու և համագործակցելու հարցում։ Կազմակերպությունները կարող են ընտրել իրենց կողմից ընտրված փորձագետների ևս։ Այս պարագայում ԷՐԻՄ-ը պետք է նախապես տեղեկանա և հաստատի ընտրված փորձագետների թեկնածությունը, մինչ նրանց հետ համագործակցությունը։
Գործողություններ, որոնք չեն կարող ֆինանսավորվել.
• Կազմակերպության հիմնական և ադմինիստրատիվ ծախսեր. խնդրում ենք նկատի ունենալ, որ կարողությունների զարգացման դրամաշնորհները չեն կարող ներառել կազմակերպության կողմից իրականացվող հիմնական և ադմինիստրատիվ ծախսերը։ Ընդունելի են միայն այն գործողությունները և ծախսերը, որոնք ուղղված են կազմակերպության կարողությունների զարգացմանը, դրա կայունությանը։
• Միջազգային միջոցառումներ, կոնֆերանսներ, ծրագրեր։
• Սարքավորումներ, եթե չկա կարևոր հիմնավորում։
Կարողությունների զարգացումը կազմակերպության համախմբման և երկարակեցության հիմնական միջոցն է, այն բարձրացնում է արդյունավետությունը, ազդեցությունը, միևնույն ժամանակ բարեկեցությունը և բավարարվածությունը թիմի ներսում: Այնուամենայնիվ, խորհուրդ ենք տալիս այս կանչին դիմել այն դեպքում, եթե ձեր թիմն ունի բավարար ժամանակ և ռեսուրսներ՝ տրամադրելու կազմակերպչական կարողությունների բարելավմանը: Ձեր թիմը պետք է անհրաժեշտ ժամանակ հատկացնի վերապատրաստման, փորձագետների հետ խորհրդակցությունների, թիմի այլ անդամների հետ պատկերացումներով կիսվելու և երկարաժամկետ փոփոխությունների իրականացման համար:
Աջակցության չափը, պայմանագրի պայմանները և վճարման եղանակը կորոշվի և կքննարկվի դրամառուի և աջակցող թիմի միջև՝ դրամառուների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Հայտադիմում ներկայացնելու համար անհրաժեշտ ձևաթղթերը կարող եք գտնել այստեղ։
Ընտրության չափորոշիչներ
Ովքեր կարող են դիմել
• Հայտատուները պետք է գրանցված կամ օրինական կերպով կազմակերպված լինեն՝ համաձայն Հայաստանի օրենսդրության. քաղաքացիները, երիտասարդները կամ ոչ ֆորմալ խմբերը, որոնք ձգտում են դառնալ անկախ կազմակերպություն, իրավասու են դիմելու արդեն գործող և գրանցված կազմակերպության միջոցով, որի հետ նրանք համագործակցում են։
• Հայտատուները պետք է առնվազն երկու տարվա գործունեության պատմություն ունենան։
• Հայտատուները պետք է ունենան առնվազն 2 լրիվ դրույքով աշխատող թիմակից։
• Հայտատուի ներկայիս կանոնադրությունը և նպատակները պետք է բխեն ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներից։
Ընտրության չափորոշիչներ
• Կազմակերպությունը ներկայացրել է հստակ ոլորտներ բարելավման համար։
• Կազմակերպությունը առաջարկել է գործողություններ, որոնք կբարձրացնեն կազմակերպության կարողությունները։
• Կազմակերպությունը ցուցաբերել է մասնակցելու պատրաստակամություն և մոտիվացիա՝ բարելավելու ներքին ընթացակարգերը և ռազմավարական փաստաթղթերը։
• Կազմակերպությունը ունի կայունություն։
Ինչպես դիմել
Հայտադիմումը կարող եք ներկայացնել հայերեն կամ անգլերեն՝ այն ուղարկելով հետևյալ էլ. հասցեին՝ [email protected] Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել “DEAP - Capacity development for Armenia”. Հայտադիմումը պետք է ներկայացնել word տարբերակով։ Հայտը հայերեն ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև անգլերեն թարգմանված տարբերակը, գուգլ թարգմանությունը այս պարագայում ընդունելի կլինի։ Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2024 թվականի նոյեմբերի 10-ը, ժամը՝ 18:00-ն։ Մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք տեսնել մասնակցության կանչի ուղեցույցը։ ԷՐԻՄ-ը կիրականացնի տեղեկատվական հանդիպում սույն թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը՝ 17:00-ին։ Գրանցվելու և Ձեր հարցը ուղարկելու համար խնդրում ենք անցնել այս հղումով։
Մասնակցության կանչի ուղեցույցը հայերենով հասանելի է այստեղ։
Մասնակցության կանչի ուղեցույցն անգլերենով հասանելի է այստեղ։