Հայաստանում ընտրական գործընթացների ընթացքում ապատեղեկատվության և ատելության խոսքի հակազդման դրամաշնորհային հնարավորություն ERIM-ի կողմից
Մեր մասին
ERIM-ը (Հավասար իրավունքներ և անկախ մեդիա) Ֆրանսիայի Լյոն քաղաքում գործող միջազգային հասարակական կազմակերպություն է։ Մեր աշխատանքը նպատակ ունի զորեղացնել և հնարավորություն տալ քաղաքացիական հասարակությանը և անկախ մեդիային նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և զարգացնել քննադատական մտածողությունը։
«ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը իրականացվում է Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագրի նպատակն է ապահովել՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները ներգրավված, կարողունակ և տեղեկացված լինեն ընտրությունների մշտադիտարկման, ինչպես նաև ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման մասին։
Մրցույթի նպատակն է զարգացնել Հայաստանի անկախ մեդիա դերակատարների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները՝ ընտրական մշտադիտարկում իրականացնելու, ապատեղեկատվական քարոզարշավների վերաբերյալ հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու, ատելության խոսքին հակազդելու և 2026թ-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրական գործընթացի վերաբերյալ վստահություն ձևավորելու համար։
ERIM-ի առաքելությանը և տեսլականին կարող եք ծանոթանալ այստեղ և ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ։
Ովքեր կարող են դիմել
Մրցույթը նախատեսված է անկախ մեդիա դերակատարների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որոնք գործում են քաղաքացիական ներգրավվածության, համայնքային աջակցության և քաղաքացիական կրթության ոլորտներում։ Այն կազմակերպությունները, որոնք նպաստում են ազատ և վստահելի ընտրությունների իրականացմանը, խթանում քաղաքական մասնակցությունը և պայքարում ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ Հայաստանում սպասվող ընտրությունների ընթացքում, կարող են մասնակցել մրցույթին։
Առաջնահերթություն կտրվի այն կազմակերպություններին, որոնք արդեն իսկ չեն ստացել մեր աջակցությունը այլ ծրագրերի շրջանակներում։ Քաղաքական կամ կրոնական կազմակերպությունների կողմից ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Մրցույթի ուղղությունները
Հայաստանում ընտրական գործընթացների ընթացքում ապատեղեկատվության և ատելության խոսքի հակազդման դրամաշնորհային հնարավորություն. Նախագծային առաջարկները կարող են ներառել (չսահմանափակվելով դրանցով) այնպիսի գործունեություններ, որոնք՝
- Վերլուծում և հակազդում են ընտրական համատեքստում տարածվող արտաքին և ներքին ապատեղեկատվական քարոզարշավներին։
- Խթանում են ժողովրդավարական արժեքները՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության և անկախ մեդիայի դերը ժողովրդավարության ամրապնդման գործում։
- Իրականացնում են մշտադիտարկում կուսակցությունների ու քարոզարշավների ֆինանսավորման, ինչպես նաև ընտրական համատեքստում պետական ռեսուրսների չարաշահման վերաբերյալ։
- Ապահովում են լրատվության մեջ քաղաքական բազմազանության և հավասարակշռության մասնագիտական, համապարփակ և օբյեկտիվ գնահատում։
- Աջակցում են կամ համագործակցում պետական ինստիտուտների և/կամ անվտանգության փորձագետների հետ՝ ընտրական գործընթացների ամբողջականությունը բարձրացնելու համար։
- Մշակում են արագ արձագանքման մեխանիզմներ և իրազեկման միջոցառումներ՝ հակազդելու մեդիա մանիպուլյացիաներին և ապատեղեկատվությանը, որոնք կարող են ազդել ընտրական գործընթացների և ազատ ընտրությունների վրա։
- Զարգացնում են ընտրողների մեդիագրագիտությունը՝ օգնելով քաղաքացիներին քննադատական մտածելակերպով գնահատել տեղեկությունը, ճանաչել ապատեղեկատվությունը և ընտրությունների ժամանակ կայացնել տեղեկացված որոշումներ։
- Հակազդում են խաղաղաշինական գործընթացների, ԵՄ ինտեգրման և ժողովրդավարության վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությանը և քաղաքական մանիպուլյացիաներին, որոնք ազդում են հասարակական կարծիքի ձևավորման վրա։
Այս դրամաշնորհները կարող են աջակցել այնպիսի գործողությունների իրականացմանը, ինչպիսիք են (չսահմանափակվելով դրանցով)՝ մեդիա մշտադիտարկում, փաստերի վրա հիմնված շահերի պաշտպանություն, հանրային իրազեկման քարոզարշավներ, սոցիալական մեդիա քարոզարշավներ (ներառյալ համագործակցություն ինֆլուենսերների հետ), դասընթացներ, կլոր սեղան և հանրային քննարկումներ, փաստերի ստուգման հավելվածների մշակում, արհեստական բանականության գործիքների փորձարկում, գեղարվեստական և մշակութային ծրագրեր, մեդիագրագիտության ծրագրեր և այլն։
Հանրային իրազեկվածությունը բարձրացնելու և ընտրական գործընթացների նկատմամբ վստահություն ձևավորելու նպատակով տեղական ինֆլուենսերների ներգրավմամբ իրականացվող նախագծերը խիստ խրախուսվում են։
Կարողությունների զարգացում. Ազատ և թափանցիկ ընտրական գործընթացներին նպաստելու համար կազմակերպությունները կարող են իրենց ծրագրային հայտում ներառել նաև կարողությունների զարգացման բաղադրիչ՝ մինչև 7,000 եվրոյի չափով։ Կազմակերպությունների կարողությունների զարգացման գործողությունները կարող են ներառել խորհրդատվություն և մենթորություն, դասընթացներ, մասնագիտացված ծրագրային ապահովման կամ թվային գործիքների մշակում կամ դրանց բաժանորդագրություն և այլն։
Կարևոր է․ այն հայտատուները, ովքեր իրենց առաջարկում ներառել են կարողությունների զարգացման բաղադրիչ, պետք է հայտադիմումի փաթեթում ներկայացնեն կարողությունների կարճ ինքնագնահատում՝ համաձայն տրամադրված ձևանմուշի։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրի գործողությունների պլանը կարող է լինել ճկուն և մրցույթը հաղթելու պարագայում վերանայվել ձեզ հետ միասին՝ հաշվի առնելով ընտրական միջավայրում տեղի ունեցող արագ փոփոխությունները։
Ծրագրերի իրականացման ժամանակահատված և բյուջե
Ապատեղեկատվության դեմ պայքարի ծրագրային դրամաշնորհները կարող են տրամադրվել մինչև 25,000 եվրոյի չափով։ Բացի այդ, կարողությունների զարգացման համար հասանելի կլինի լրացուցիչ բյուջե՝ մինչև 7,000 եվրոյի չափով։
Ծրագրերի տևողությունը կարող է լինել 8-ից 10 ամիս։ Ծրագրերի մեկնարկը նախատեսվում է 2025 թ-ի նոյեմբերից ոչ շուտ։
Մասնակցության և ընտրության չափորոշիչներ
Մասնակցության նվազագույն չափորոշիչներ.
- Հայտատուները պետք է գրանցված լինեն ՀՀ օրենսդրության համաձայն։
- Հայտատուները պետք է վերջին առնվազն 2 տարիների ընթացքում ակտիվ գործունեություն իրականացրած լինեն։
- Հայտատուները պետք է ունենան առնվազն 2 լրիվ դրույքով (կամ համարժեք) աշխատակից։
- Հայտատու կազմակերպության կանոնադրությունն ու առաքելությունը պետք է համահունչ լինի ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին։
- Հայտատուն պետք է ունենա ընտրական գործընթացներին և/կամ ապատեղեկատվության դեմ պայքարին առնչվող ծրագրերի իրականացման փորձ։
- Հայտադիմումը պետք է ամբողջական լինի (ներառի ծրագրային առաջարկը, բյուջեն և, եթե կիրառելի է, կարողությունների ինքնագնահատումը)։
Ընտրության չափորոշիչներ.
- Համապատասխանություն։ Հայտատուն նախատեսում է իրականացնել գործողություններ, որոնք ուղղված են հասարակության իրազեկվածության բարձրացմանը՝ կապված ապատեղեկատվական քարոզարշավների հետ, ինչպես նաև ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ձևավորմանը։
- Կարողություն։ Կազմակերպությունը ունի բավարար կարողություններ ծրագիրը իրականացնելու համար։
- Ազդեցություն։ Ծրագրի ակնկալվող ազդեցությունը հստակ սահմանված է, քանակականացված և համապատասխանում է ընտրված թիրախային խմբերի կարիքներին։
- Գործողություններ և արդյունքներ։ Ծրագրի գործողությունները նպաստում են ազատ և արդար ընտրություններին։ Խրախուսվում են նորարարական մոտեցումներ և համագործակցություններ (օրինակ՝ համագործակցություն ինֆլուենսերների հետ)։
- Բյուջե։ Առաջարկվող բյուջեն ծախսարդյունավետ է և համահունչ ծրագրի գործողություններին։
- Կարողությունների զարգացման բաղադրիչի պարագայում։ Գործողությունները պետք է նպաստեն կազմակերպության կարողությունների ամրապնդմանը՝ ընտրություններից առաջ ազատ և արդար ընտրությունները խթանելու նպատակով։
Հետևյալ գործողությունները չեն կարող ֆինանսավորվել.
- Միջազգային ծրագրեր և կոնֆերանսներ
- Սարքավորումներ, եթե հստակ հիմնավորում առկա չէ
Ինչպես դիմել
Հայտադիմումի ձևանմուշները կարող եք ստանալ՝ գրելով այս էլ․ հասցեին՝ [email protected], կամ կարող եք ներբեռնել անցնելով այս հղումով։
Հայտադիմումները պետք է ներկայացվեն word տարբերակով՝ հայերեն կամ անգլերեն։ Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2025թ-ի սեպտեմբերի 21-ը՝ տեղական ժամանակով 18:00-ն։ Հայտադիմումները պետք է ներկայացնել [email protected] էլ. հասցեով՝ նամակի վերնագրում գրելով «ProElect - Countering disinformation in Armenia»։
Մրցույթի տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ տեղական ժամանակով 15:00-ին։ Մասնակցության համար կարող եք գրանցվել այս հղումով։
Մրցույթի վերաբերյալ բոլոր հարցերը կարող եք ուղղել հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]։ Սեպտեմբերի 1-ից հետո ներկայացված հարցերը, մեկնաբանությունները կարող են արձագանք չստանալ։ ERIM-ը չի պարտավորվում արձագանքել այն հարցերին, որոնք ուղղվել են նշված վերջնաժամկետից հետո։ Այն հայտատուները, որոնք մրցույթի վերջնաժամկետից հետո 45 օրերի ընթացքում արձագանք չեն ստանում, չեն ընտրվել ծրագրերի իրականացման համար։