Հայտադիմումներ ներկայացնելու հրավեր. Ձևավորելով Դիմացկունություն Հայաստանում Ապատեղեկատվության և Կեղծ Պատմույթների նկատմամբ
Freedom House-ը հրավիրում է դրամական աջակցության հայտադիմում ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՀԿ) և կոալիցիաներին, որոնք ձգտում են բարձրացնել իրազեկվածությունը ապատեղեկատվության և ժողովրդավարության վրա դրա ազդեցության մասին։ Ապատեղեկատվությունը հզոր գործիք է, ունակ ճշմարտությունը խեղաթյուրելու և հասարակությանը բևեռացնելու: Այս մարտահրավերը կարելի է հաղթահարել միայն քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով: Տարբեր գործողությունների միջոցով առաջարկվող ծրագրերը նպատակ կունենան խթանել պառակտող հարցերի շուրջ կառուցողական երկխոսություն և ձևավորել դիմացկունություն պետական և ոչ պետական հիմնական շահագրգիռ կողմերի, ներառյալ մարգինալացված համայնքների, քաղաքացիական հասարակության, լրագրողների և այլոց միջև:
«Ձևավորելով դիմացկունություն ապատեղեկատվության նկատմամբ» դրամաշնորհային ծրագրի նպատակները հետևյալն են․
1․ Ֆինանսական աջակցություն ցուցաբերել հանրային իրազեկման երկարաժամկետ արշավներին, երկխոսության միջոցառումներին, քննարկումներին և այլ գործողություններին, որոնք ուղղված կլինեն ՀՀ֊ում քաղաքացիական հասարակության, իշխանությունների, մարգինալացված համայնքների, ԶԼՄ֊ների և լայն հասարակության շրջանում ապատեղեկատվության նկատմամբ համատեղ սոցիալական դիմացկունության և իրազեկվածության բարձրացմանը,
2․ Քաղաքացիական հասարակությանն ապահովել անհրաժեշտ տեխնիկական գործիքակազմով և աջակցությամբ՝ ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար,
3․ Աջակցել անկախ ԶԼՄ-ների՝ զեկուցման, մարդու իրավունքների վրա հիմնված ջատագովության արշավների և վերլուծությունների իրականացման ջանքերին:
Freedom House-ը կաջակցի ՀՀ-ում գրանցված երկու հասարակական կազմակերպությունների` 6-12 ամիս տևողությամբ ծրագրերին՝ յուրաքանչյուր դրամաշնորհի շրջանակներում տրամադրելով մինչև 15.000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում։ Նախագծերի առաջարկները կգնահատվեն ընտրող հանձնաժողովի կողմից, որի կազմում կլինեն ներկայացուցիչներ Freedom House-ից և հայաստանյան գործընկեր կազմակերպություններից: Freedom House֊ի հայաստանյան թիմը սերտ համագործակցելու է ընտրված դրամաշնորհառուների հետ իրենց նախաձեռնություններն իրականացնելիս։
Առաջնահերթություն կտրվի այն կազմակերպություններին և նախաձեռնություններին, որոնք իրենց դիտարկում են որպես խոսքի կամ մեդիայի ազատությանն աջակցող կազմակերպություններ, ինչպես նաև թափանցիկության, հաշվետվողականության, ժողովրդավարության և մարդու իրավունքների ջատագովներ: Ինչպես նաև, առանձնահատուկ ուշադրություն կտրվի մարզային և համայնքային մակարդակի նախաձեռնություններին ու արշավներին: Ծրագրերի դիմումները պետք է արտացոլեն կազմակերպության և ջատաջովության հիմնական կարիքները և Freedom House-ի աջակցությամբ դրանք լուծելու ցանկությունը:
Հաջողված նախագծերը պետք է ունենան հետևյալ բաղադրիչները՝
- Իրազեկել ապատեղեկատվության, դրա ծագման, տեսակների և հետևանքների մասին,
- Խթանել քաղաքացիների անմիջական երկխոսությունը,
- Ապահովել տարբեր սոցիալական և տարիքային խմբերի անհատների մասնակցությունը,
- Ներառել Հայաստանի մարզկենտրոններն ու մարզային համայնքները,
- Խթանել քաղհասարակության կազմակերպությունների, պետական և համայնքային պաշտոնյաների, անկախ լրատվամիջոցների և այլ շահառու խմբերի միջև գործընկերությունը,
- Ամրապնդել հասարակության վստահությունը հայաստանյան անկախ լրատվամիջոցների բարձրորակ տեղեկատվության նկատմամբ՝ ի արձագանք ապատեղեկատվության և կեղծ լուրերի ժամանակաշրջանի մարտահրավերներին,
- Նպաստել փաստերի վրա հիմնված լրագրությանը և կառուցողական կարծիքների փոխանակմանը:
Հրավերի շրջանակներում դիմումատուներին տրվում է նախագծեր մշակելու լայն հնարավորություն, սակայն հայտադիմումները նաև գնահատվելու են հետևյալ չափանիշներով՝
- Հստակ տեսլական
Արդյո՞ք դիմումատուն հստակ է արտահայտել իրազեկման, կրթության և վստահության ամրապնդման նպատակը, թիրախային խմբերն ու նախաձեռնության գործիքները: - Նորարարություն
Արդյո՞ք դիմումատուն առաջարկում է նորարարական մոտեցումներ, այդ թվում` բովանդակության տարածում, հասարակության ներգրավում, իրազեկում կամ վստահության ձևավորում տեխնոլոգիայի օգտագործման միջոցով՝ ՀՀ-ում ապատեղեկատվության նկատմամբ դիմացկունությունը բարձրացնելու համար: - Գործընկերություն և ներգրավվածություն
Նախատեսու՞մ է արդյոք դիմումատուն ռազմավարական գործընկերություն զարգացնել ոլորտային և շահագրգիռ խմբերի՝ ներառյալ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, մարդու իրավունքների հարցերով զբաղվող համայնքի, կենտրոնական և տեղական իշխանությունների հետ: - Հասարակության իրազեկում
Արդյո՞ք դիմումատուն ունի մարզային կամ տեղական ուղղվածություն, ինչպես նաև հստակ պատկերացում իր ներկա և/կամ ցանկալի լսարանի մասին, և թե ինչպես ներգրավել թիրախային լսարանին ու ծառայել նրա կարիքներին: - Ներառականություն, խտրականության դեմ պայքար և մարդու իրավունքներ
Արդյո՞ք դիմումատուն հաշվի է առնում, թե ինչպես են լրատվամիջոցներում պատկերվում քաղաքական, սոցիալական և մշակութային պատկանելիությունն ու ինքնությունը և արդյո՞ք ձևավորել է խտրականության դեմ պայքարի և ներառականության աջակցման ռազմավարություն։ Արդյո՞ք նախագիծը ներառում է մարգինալացված համայնքներին և բնակչությանը։ Արդյո՞ք նախագիծն արտահայտում է նվիրում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքներին և շեշտը դնում սրանց վրա։ - Կազմակերպչական զարգացվածություն և պատրաստվածություն
Արդյո՞ք դիմումը հստակ արտահայտում է առաջարկվող նախաձեռնությունն իրականացնելու կարողությունը։
Ովքեր կարող են դիմել
Այս ծրագրին մասնակցելու իրավունք ունեն միայն ոչ առևտրային կազմակերպությունները, ասոցիացիաները, նախաձեռնությունները և հիմնադրամները, որոնք գրանցված են և գործում են Հայաստանի Հանրապետությունում: Անհատներն ու կառավարությունը, քվազիկառավարական կամ առևտրային գործակալություններն ու մարմինները չեն կարող դիմել ֆինանսավորման համար:
Դրամաշնորհի տրամադրման կարգը
Դրամաշնորհի տրամադրման ընտրությունը կկայացվի մինչև 2022 թ. դեկտեմբերի կեսը։ Freedom House-ը մտադիր է ֆինանսավորել նախագծերը որոշումների կայացման, և փաստաթղթերի պատրաստման գործընթացն ավարտելուց հետո:
Դրամաշնորհի միջոցների բաշխումը կկատարվի Freedom House֊ի հետ պայմանագրի կնքումից հետո։
Դիմումների ներկայացման չափանիշներ
- Հայտադիմումներն ընդունվում են մինչև վերը նշված վերջնաժամկետը,
- Հայտադիմումները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով հայերեն կամ անգլերեն՝ համաձայն տրամադրվող հայտադիմումի ձևի (Project Proposal template),
- Ծրագրի բյուջեն (Budget template) և բյուջեի նշումները (Budget notes) պետք է ուղարկվեն օգտագործելով տրամադրված ձևաթղթերը մինչև վերջնաժամկետը,
- Թերի հայտադիմումները չեն դիտարկվելու։ Յուրաքանչյուր հայտ պետք է ներառի ամբողջովին լրացված հայտադիմումի ձևը, բյուջեն և բյուջեի նշումները։
Ծրագրի մասին
Այս նախաձեռնությունը հանդիսանում է Freedom House֊ի ընթացիկ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի մասը։ Այս նախագիծը երկխոսության հնարավորություններ է ստեղծում քաղաքացիական հասարակության, կառավարության, քաղաքականություն մշակողների, լրագրողների և հասարակության միջև` բացահայտելու ապատեղեկատվության խնդրին անդրադառնալու և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները պաշտպանելու կառուցողական ուղիներ:
1941 թ.Էլեոնորա Ռուզվելտի և այլոց կողմից հիմնադրված Freedom House-ը Միացյալ Նահանգների շահույթ չհետապնդող, ոչ կառավարական ամենահին կազմակերպությունն է՝ նվիրված ժողովրդավարության և ազատության խթանմանն ու պաշտպանությանն ամբողջ աշխարհում: Freedom House-ն աջակցում է գլոբալ մասշտաբով ազատության տարածմանը՝ շահերի պաշտպանության գործունեության, ազատության վիճակի մշտադիտարկման և խորքային հետազոտությունների միջոցով, ինչպես նաև ամբողջ աշխարհում ժողովրդավարական բարեփոխիչներին անմիջական աջակցությամբ:
Freedom House-ի կողմից դիմումների ստացման վերջնաժամկետն է 2022 թ. դեկտեմբերի 2– ը, ժամը 23:59 արևելյան ստանդարտ ժամանակով։
Դրամաշնորհի բոլոր հայտերը պետք է էլեկտրոնային եղանակով ներկայացվեն [email protected] էլ. հասցեին՝ թեմա դաշտում նշելով «Building Resilience to Disinformation in Armenia»։