Մենթորային ցիկլերի հայտերի հրավեր Strive-ի կողմից
«STRIVE» ծրագրի նպատակն է բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների կայունությունը, հաշվետվողականությունը և նորարարական կարողությունները՝ հնարավորություն տալով առանցքային դեր ունենալ իրազեկման բարձրացման և ժողովրդավարության ամրապնդման գործում։
«STRIVE»-ի շրջանակներում սկսվում է հայտերի ընդունում Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններից՝ մասնակցելու Մենթորային ցիկլերի, որոնց նպատակն է ուժեղացնել մասնակից ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունները:
Ծրագիրը բաղկացած է երկու փուլից․
Փուլ I
Ընտրված ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մասնակցելու Կազմակերպական Մոդելների Ինովացիա (ԿՄԻ) բաղադրիչի շրջանակում իրականացվելիք Մենթորային ցիկլերի։ ԿՄԻ-ն օգնում է ՔՀԿ-ներին վերանայել և բարելավել ընթացիկ կազմակերպական ռազմավարությունները և գործառնական ու ֆինանսական մոդելները։
Մենթորային ցիկլերը կներառեն ԿՄԻ-ին վերաբերող և այլ թեմաներով դասընթացներ, ինչպես նաև կազմակերպությունների բարելավման պլանների մշակման վերաբերյալ ուղղորդումներ։ Նշված գործողությունները կիրականացվեն ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում։
Փուլ II
Առաջին փուլի ընթացքում մշակված կամ լրամշակված բարելավման պլանների իրականացման նպատակով առաջին փուլի մասնակից ՔՀԿ-ների միջև կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհ ստացած ՔՀԿ-ները հնարավորություն կունենան իրականացնել կազմակերպական մոդելների բարելավմանն ուղղված ծրագրեր՝ 6-10 ամիս տևողությամբ։
Ով կարող է դիմել
Հայտարարությունը բաց է բոլոր ՔՀԿ-ների համար, որոնք անկախ են, իրավաբանորեն գրանցված և հանդիսանում են հայաստանյան ոչ-առևտրային կազմակերպություն, զերծ են կեղծիքից, կոռուպցիայից և այլ ոչ իրավական կամ հանցավոր գործունեությունից:
Ծրագրի մանրամասներ
-
Ծրագրի նախատեսվող սկիզբ` 2024 թ․ փետրվար,
-
Մենթորային ցիկլերը իրականացվելու են յուրաքանչյուր մարզում և Երևանում՝ երկու խմբով՝ յուրաքանչյուր խմբում ներառելով 7-8 ՔՀԿ, յուրաքանչյուր ՔՀԿ-ից՝ երեքական մասնակից (պարտադիր պայման)
-
Ծրագրի ընթացքում նախատեսվող դրամաշնորհների ընդհանուր թիվը՝ 35
-
Յուրաքանչյուր դրամաշնորհի միջին չափը՝ 5․000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ
-
Կապ կհաստատվի միայն ընտրված ՔՀԿ-ների հետ
-
Նախքան վերջնական ընտրությունը՝ կարող է պահանջվել լրացուցիչ տեղեկատվություն
Հայտերի ընդունման, գնահատման եւ ընտրության կարգ
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թ. հունվարի 30-ը ներառյալ:
Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն ընդունվի։
Տեխնիկական հարցերը կարող են ուղղվել [email protected] էլ. հասցեով՝ մինչև 2024թ. հունվարի 26-ը ներառյալ:
Հայտերը կդիտարկի գնահատող հանձնաժողովը։ Առավելություն կտրվի նորաստեղծ կազմակերպություններին։
Դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտն այստեղ։
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագիրը համաֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից, իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ չորս գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝
- «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ,
- «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ,
- «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ,
- «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ։