Փոքր թիմերով մեծ գործեր	
	
			Հրապարակված է` 15 փետրվարի, 2022
			Հայտերի ընդունման հայտարարություն «Դասավանդի՛ր, Հայաստանի» կողմից

«Դասավանդի՛ր, Հայաստանը» շարունակում է ընդունել հայտեր Առաջնորդության զարգացման ծրագրի համար:
Միացիր մեր շարժմանը, եթե ցանկանում ես փոփոխություն բերել երեխաների կյանքում, նպաստել
կրթականբարեփոխումներին և իհարկե օգնել զարգացնել Հայաստանի և Արցախի համայքները:
Դառնալով մեր երկամյա ծրագրի մի մասը դուք հնարավորություն կունենաք
- ապրել և դասավանդել մեր համայնքներից մեկում
 - իրականացնել արտադասարանային խմբակներ երեխաների համար
 - մշակել ծրագրեր համայնքի զարգացման համար
 
Որպես ծրագրի մասնակից դուք կունենաք հետևյալ առավելությունները
- Մասնագիտական աճ և առաջնորդության հմտություններ
 - Ֆինանսական աջակցություն
 - Մանկավարժի որակավորում
 - Վերապատրաստումներ և մենթորական ծրագրեր
 
Ծրագրի պահանջները:
- 2022 թ. հուլիս ամսվա դրությամբ բակալավրի աստիճանի առկայություն
 
- Հայերենի իմացություն
 
Հայտադիմումը հասանելի է այստեղ։
Հարցերի դեպքում նամակ ուղարկել [email protected] էլ. հասցեինկամ զանգահարել 041 530269 հեռախոսահամարին
						Աշխատանք
					
						