Հայտերի ընդունման հնարավորություն Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի կողմից․ Ուժեղացնելով արևելյան հարևանության տոկունությունը (BREN)
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (ՊԽԼԻ) ընդունում է հայտադիմումներ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից՝ որպես Ուժեղացնելով արևելյան հարևանության տոկունությունը (BREN) ծրագրի մաս:
Հայտադիմում կարող են ներկայացնել Հայաստանում գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպությունները: Նշում. նոր կազմակերպություններին զուգընթաց կարող են դիմել նաև BREN ծրագրի նախկին գործընկերները: Այնուամենայնիվ, խնդրում ենք նկատի ունենալ, որ 2023 թվականի ընթացքում յուրաքանչյուր կազմակերպության կտրամադրվի առավելագույնը մեկ դրամաշնորհ: Այս ծրագրի շրջանակներում ՊԽԼԻ-ն կարող է ֆինանսավորել այն ծրագրերը, որոնք ուղղված են նյութերի ստեղծմանը, շահերի պաշտպանությանը և համայնքային աշխատանքներին։
Առաջարկվող ծրագրերը պետք է տևեն առավելագույնը յոթ ամիս և ավարտվեն մինչև 2024թ-ի փետրվարի 29-ը։ Յուրաքանչյուր ծրագրի համար առաջարկվող բյուջեն կազմում է մինչև 20.000-50․000 բրիտանական ֆունտ ստերլինգ (GBP)։ Խնդրում ենք կից տեսնել հայտադիմումի և բյուջեի ձևաթղթերը մանրամասն տեղեկության համար։ Հայտադիմումների փաթեթը պետք է ընդգրկի լրացված հայտադիմումը և բյուջեն, ինչպես նաև ծրագրային թիմի CV-ները։
Հայտադիմումների ուղարկման վերջնաժամկետն է 2023թ-ի հուլիսի 14-ը։ Հայտադիմումները կարող են ներկայացվել հայերենով կամ անգլերենով։ Նախընտրելի լեզուն անգլերենն է, այնուամենայնիվ, հայտադիմումի լեզուն չի ազդի դրամաշնորհի հատկացման վերաբերյալ որոշման վրա։
Անհրաժեշտ փաստաթղթերն են՝
Խնդրում ենք հայտադիմումների փաթեթներն ուղարկել [email protected] էլ. հասցեին` Subject մասում նշելով ARMENIA: BREN: Application Package