Հայտերի ընդունելություն համագործակցության համար
Աղբյուր՝ www.cinemaplatform.org
«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը» (ՀԹԿՊ) հրավիրում է Հայաստանի և Թուրքիայի, ինչպես նաև երկու կողմերի Սփյուռքի ներկայացուցիչ կինոգործիչներին մասնակցելու կինոնախագծերի զարգացման աշխատաժողովին։
Աշխատաժողովը տեղի կունենա 2017-ի հուլիսի 10-ից 11-ը Երևանում` Ոսկե Ծիրան 14-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Աշխատաժողովը ներառում է վերապատրաստման դասընթացներ, կինոնախագծերի ներկայացումներ և գործնական հանդիպումներ: Աշխատաժողովին մասնակցելու համար կընտրվեն 10 կինոնախագիծ (5 նախագիծ Հայաստանից, 5՝ Թուրքիայից): Ընտրված դիմորդները կներկայացնեն իրենց գաղափարները միջազգային ժյուրին:
Հաղթող նախագծին կշնորհվի 7,500 եվրոյի չափով դրամական պարգև:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2017-ի հունիսի 15-ն է:
ՀԹԿՊ-ն կհոգա թուրքական կողմի մասնակիցների ճանապարհածախսն ու կեցության ծախսերը (յուրաքանչյուր նախագիծ ներկայացնելու համար կհրավիրվի միայն մեկ մասնակից):
Նախագծին դիմելու մասնակցության հայտը կարող եք ներբեռնել այստեղից:
Լրացված հայտերը և կից փաստաթղթերը խնդրում ենք ուղարկել հետևյալ հասցեներով՝