Մասնակցության հրավեր․ «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի ընդունելություն
Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակը հայտարարում է «Կատարինե» կանանց քաղաքական առաջնորդության ծրագրի նոր ընդունելություն: Ծրագիրն իրականացվելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինասավորմամբ և նախատեսված է Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի առաջնորդ կանանց համար՝ առանց տարիքային սահմանափակման: «ԿԱՏԱՐԻՆԵ» ծրագիրը մասնակիցներին կնախապատրաստի քաղաքականության ոլորտում հետագայում առաջնորդ դերեր ստանձնելուն՝ հնարավորություն տալով հմտություններ, կապեր և վստահություն ձեռք բերել՝ դեպի առաջնորդություն տանող ճանապարհին հաջողության հասնելու համար:
Ծրագիրն անվճար է, և NDI-ը կհոգա ընտրված մասնակիցների՝ ծրագրին առնչվող բոլոր ծախսերը: Ծրագրի մասին առավել մանրամասն կարող եք տեղեկանալ ֆեսյբուքյան էջից՝ https://www.facebook.com/KatarineArm :
Դիմելու համար սեղմել այստեղ։
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 24 հոկտեմբերի 2021թ.: