Մասնակցության հրավեր․ Իրավաբանական երրորդ դպրոցի ընդունելություն
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ամբիոնը, հանրային կապերի և կարիերայի բաժինը, ՈւԽ-ն հասարակության իրավագիտակցության բարձրացման նպատակով կազմակերպում են իրավաբանական անվճար դասընթացներ՝ «Լինենք իրազեկ և պաշտպանված» խորագրով:
Դասընթացի ուղղվածություններն են՝
- Մարդու իրավունքներ
- Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան
- Ժառանգական իրավունք
- Բանկային իրավունք
- Անձանց քրեաիրավական պաշտպանություն և քրեական գործեր
- Մտավոր սեփականություն
- Իրավաբանական հմտություններ (իրավաբանական տեխնիկա և իրավաբանական գրագրություն)
- Պայմանագրային իրավունք
- Միջազգային իրավունք
Դասախոսություններով հանդես կգան ոլորտի լավագույն մասնագետները:
Ինչու՞ դիմել իրավաբանական դպրոցին՝
- Հանրապետությունում բացառիկ, անվճար իրավաբանական գիտելիքներ ստանալու հնարավորություն:
- Ոլորտի լավագույն մասնագետներին ունկնդրելու և հարցեր ուղղելու հնարավորություն:
- Պրակտիկ աշխատող և ՀՀ-ում և նրա սահմաններից դուրս ճանաչում ունեցող մասնագետներին ճանաչելու հնարավորություն:
- Տեսական և գործնական հմտությունների ձևավորում:
- Նոր գործընկերներ, ընկերներ ձեռք բերելու հնարավորություն և այլն:
Դասընթացները կազմակերպվելու են ս/թ. սեպտեմբերի 16-ից մինչև հոկտեմբերի 3-ը, երեկոյան` ժամը 18:30-ից, ԳԱԱ ԳԿՄԿ-ի 2-րդ հարկի 2.1 լսարանում, շաբաթական չորս օր հաճախականությամբ:
Վերջում մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր: Հավաստագրեր ստանալու համար անհրաժեշտ պայման է ունկնդրի 80% մասնակցություն դասախոսություններին:
Դպրոց ընդունվելու համար կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցող (ուսանող կամ շրջանավարտ) բոլոր անձինք:
Ընդունելությունը կիրականացվի դիմումների (մոտիվացիոն նամակ) փաթեթի ուսումնասիրությամբ:
Թերի դիմում հայտ ներկայացնողները ՉԵՆ ԸՆԴԳՐԿՎԻ դասըթացներին։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս. թ. սեպտեմբերի 15-ն է:
Դիմումի փաթեթը ներառում է.
- Դիմում-հայտ (լրացնելու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով)
- https://forms.gle/VZ8SdkVFeXHRn9wQA
- CV-ները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, թեմա (Тема, Subject) բաժնում նշելով «Իրավաբանական 3-րդ դպրոց»:
- Բոլոր հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել Միկիչ Փարսադանյանին, [email protected] հեռ. +37444 61 71 13 կամ Լուսինե Սողոմոնյանին, [email protected] հեռ. +37494 33 85 04