Դրամաշնորհային հնարավորություն․ Social Impact Award 2022
Եթե հետաքրքիր գաղափար ունեք և ցանկանում եք վերածել այն սոցիալական ձեռնարկության, ապա ճիշտ ժամանակն է փորձելու, թե որքա՞ն կարող է այդ նախագիծը զարգանալ։ Ներկայացրե՛ք Ձեր գաղափարը, մրցե՛ք 10 ընտրված մասնակիցների ցանկում ընդգրկվելու համար և մասնակցե՛ք ինկուբացիոն ծրագրի, որի ընթացքում Դուք կստանաք հաջողության հասնելու համար անհրաժեշտ գործիքակազմ, գիտելիքներ, աջակցություն, խորհրդատվություն և աջակիցների ուժեղ համայնք։
Չորս հաջողակ հաղթող կստանա 1500 Եվրո դրամական պարգև և հնարավորություն կունենան մասնակցել Social Impact Award-ի միջազգային գագաթնաժողովին, որն այս տարի տեղի կունենա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։
Ո՞վ է կարող դիմել
Social Impact Award 2022-ի հայտերը պետք է համապատասխանեն հետևյալին՝
- Հիմնական թիմի բոլոր անդամները պետք է ծնված լինեն 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում;
- Դիմորդը (կամ դիմորդները) միևնույն գաղափարով չի մասնակցել SIA-ի ինկուբացիոն գործընթացին, ոչ էլ հաղթել է SIA-ն նախորդ տարիներին։
- Գաղափարը 2021 թվականի հունվարի 1-ից առաջ չի հիմնվել (իրավական կարգավիճակ ստացել)։
- Մինչև դիմելու պահը գաղափարը չի ստացել որևէ արտաքին պաշտոնական դրամական աջակցություն, որը կգերազանցի 3000 եվրո (օրինակ՝ հրեշտակի ներդրումներ, դրամաշնորհներ, մրցանակային գումար և այլն)
Ընդունելի են միայն այն հայտերը, որոնք ամբողջական են և դիմել են մեր կայքի միջոցով մինչև 2022 թվականի հուլիսի 10-ը ժամը 23:59-ը։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ նախորդ տարիներին ներկայացված գաղափարները, բացառությամբ նախորդ եզրափակիչ կամ հաղթող ձեռնարկությունների, հնարավորություն ունեն կրկին ներկայացվել 2022 թվականին: Իսկ անհատները/թիմերը կարող են դիմել նոր գաղափարներով, նույնիսկ եթե նրանք ընտրվել են որպես եզրափակիչ կամ հաղթողներ նախորդ տարիներին:
Ծրագրի մանրամասները և հայտադիմումի ուղեցույցը կգտնեք այստեղ։
Դիմելու համար անցե՛ք սույն հղմամբ՝ https://apply.socialimpactaward.net/armenia/
Social Impact Award 2022 ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 10.07.2022։