Հայտերի ընդունման կանչ․ Երիտասարդ եվրոպական դեսպաններ
Եթե դու 16-ից 26 տարեկան ես եւ ապրում ես Արեւելյան գործընկերության վեց երկրներից մեկում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա), Եվրոպական միության անդամ երկրում կամ Միացյալ Թագավորությունում, ապա կարող ես մինչեւ 2025 թվականի փետրվարի 24-ը դիմել եւ միանալ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը։
Նոր ընդունելության մեկնարկը տրվել է «EU NEIGHBOURS east» ծրագրի կողմից: Այն ուղղված է աշխույժ եւ եռանդուն երիտասարդներին, ովքեր հետաքրքրված են ԵՄ հարցերով եւ ԵՄ-ի հետ իրենց երկրի գործընկերությամբ: Դիմելու համար անհրաժեշտ է անգլերենի լավ իմացություն, սեփական համայնքի եւ երկրի զարգացմանն ու բարգավաճմանը նպաստելու ցանկություն եւ քաղաքացիական ակտիվ գործունեության մաս կազմելու համար բավարար ժամանակ հատկացնելու պատրաստակամություն։
Հաջողակ թեկնածուները կներգրավվեն առցանց եւ երկխոսության վրա հիմնված գործունեության մեջ ու կներկայացնեն իրենց երկրների երիտասարդներին ինչպես տանը, այնպես էլ արտերկրում: Նրանք կփոխանակեն իրենց փորձը, կքննարկեն երիտասարդներին անմիջականորեն հուզող հարցեր, կկիսվեն լավագույն պրակտիկաներով եւ միասին կաշխատեն հանուն իրենց երկրների ավելի լավ ապագայի: Հայտերի ընդունման եւ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության մասին ավելին իմանալու համար այցելիր դիմումի ներկայացման հատուկ էջ:
Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար անհրաժեշտ է մինչեւ 2025 թվականի փետրվարի 24-ը լրացնել դիմումի ձեւը։ Դիմորդներն իրենց դիմումներին կից պետք է ներկայացնեն մոտիվացիոն տեսանյութ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետի լրանալուց հետո ընտրված թեկնածուները նախ կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջողությամբ հաղթահարելու դեպքում նրանց հետ կտարվի հատուկ աշխատանք, որից հետո նրանց պրոֆիլները կուղարկվեն հետագա հաստատման (պաշտոնական շահագրգիռ կողմերին): Հայտերի ընդունման վերջնաժամկետից մինչեւ վերջնական արդյունքների ամփոփումը ներառող գործընթացը տեւում է մոտ 8 շաբաթ:
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում եւ բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջեւ։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր ԱլԳ երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը եւ միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2016 թվականին Եվրոպական միության կողմից եւ մինչ օրս ներգրավել է ավելի քան 2,400 երիտասարդ մասնակից: Ներկայումս ակտիվ գործունեություն ծավալող դեսպանների թիվը գերազանցում է 500-ը, որոնք ներկայացնում են շուրջ 30 երկիր։
Իմանալ ավելին՝ սեղմելով այստեղ։