Ստեղծագործական մրցույթի հրավեր կարանտինից ձանձրացածներին
Աղբյուրը` https://www.facebook.com/fesarmenia/posts/3191059114258871
Ստեղծագործական մրցույթի հրավեր կարանտինից ձանձրացածներին, իրավիճակի մասին անվերջ անհանգստացողներին, հոգատարներին, ստեղծարարներին ու բոլոր-բոլորին։
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը հայատարարում է ՑԱՆԿԱՑԱԾ ֆորմատի նյութերի մրցույթ, որոնց գլխավոր ուղերձը կվերաբերի համաճարակային իրավիճակում հասարակական համերաշխության, անձնական պատասխանատվության բարձրացման ու սոցիալական միասնական ջանքերի խրախուսմանը։
Մրցույթին կարող եք մասնակցել, կրկնում ենք, ՑԱՆԱԿԱՑԱԾ տիպի ստեղծագործությամբ՝ լուսանկար, մեմ, պաստառ, երգ, տեսանյութ (անգամ tik-tok) կամ ցանկացած այլ արտահայտչամիջոց, որը հնարավոր կլինի հրապարակել սոցիալական մեդիայում։ Մրցույթ-արշավը կունենա 2 հաղթող, որոնցից մեկը կորոշվի ֆեյսբուքում հավաքված արձագանքների միջոցով, իսկ մյուսը կընտրվի Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կողմից։ Ամեն հաղթող կստանա դրամական պարգև՝ 70.000 ՀՀ դրամ։
Այս մրցույթ-արշավը կարող եք համարել առկա պայմաններում քաղաքացիական մասնակցության ձև։ Այն խիստ անհրաժեշտ է այս օրերին, երբ մեր՝ հասարակության անդամների ամենօրյա պատասխանատվությունից, տեղեկացվածությունից ու համերաշխությունից է կախված այն ուղին, որով մենք դուրս ենք գալու ստեղծված իրավիճակից։ Հազարավոր մարդկանց առողջությունը կախված է յուրաքանչյուրիցս։
Հայտերը հարկավոր է ուղարկել [email protected] հասցեին` մինչև մայիսի 15-ը։ Հայտի մեջ հարկավոր է նշել հեղինակի անունը, ազգանունը, ֆեյսբուքյան անձնական էջի հղումը և հեռախոսահամարը։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն մայիսի 23-ին։
Անհամբեր, սիրով ու տանը սպասում ենք Ձեր հայտերին։