Արդյունավետ կառավարման (Good Governance) Կարլ Ֆրիդրիխ Գոերդելեր քոլեջի մրցույթ
Աղբյուրը՝ www.bosch-stiftung.de
Արդյունավետ կառավարման Գոերդելեր քոլեջը միամյա վերապատրաստման գերմանալեզու ծրագիր է` Ռոբերտ Բոշ հիմնադրամի և Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցության համագործակցությամբ: Այն նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Սերբիայի, Թուրքիայի և Ուկրաինայի երիտասարդ սերնդի ղեկավար ուժերի համար:
-
բարելավում են իրենց որակավորումը կառավարման արդյունավետության և նորարարության ոլորտներում,
-
ստանում են աննախադեպ հնարավորություն` հետևելու գերմանական և եվրոպական մի շարք կազմակերպությունների աշխատանքին, կապեր հաստատում քաղաքական, տնտեսական և հասարակական ոլորտների մասնագետների հետ,
-
զարգացնում են առաջնորդելու իրենց ունակությունները և ձեռք բերում հմտություններ ծրագրի ղեկավարման մեջ,
-
ծրագրի փորձառու ղեկավարի օգնությամբ իրենց հայրենիքում իրականացնում են սեփական նախագիծը,
-
դառնում են «Եվրոպայի ակտիվ ղեկավար անհատականություններ» միջազգային ցանցի մի մաս:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. փետրվարի 19-ն է:
Ծրագիրը սկիզբը 2018թ. սեպտեմբերի 13-ն է:
Եթե ծրագիրը Ձեզ մոտ հետաքրքրություն առաջացրեց, մեծ սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցեկու տեղեկատվական միջոցառմանը, որը տեղի կունենա 2018 թվականի հունվարի 30-ին` ժամը 17.00, Երևանի Մհեր Մկրտչյան 1 հասցեում գտնվող Հայաստանում Գյոթեի անվան ինստիտուտի գործընկեր գերմաներենի ուսուցման կենտրոնում: Այնտեղ ծրագրի նախկին շրջանավարտները կկիսվեն իրենց փորձով ու տպավորություններով և կպատասխանեն Ձեզ հուզող հարցերին: Միջոցառմանը մասնակցելու համար մուտք գործեք ֆեյսբուքյան էջ կամ էլեկտրոնային նամակ ուղարկեք [email protected] հասցեին:
Ծրագրի կամ դիմում հայտի պահանջների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել www.goerdeler-kolleg.deկայքէջ:
Կոնտակտային անձ Գերմանիայում` Քլեր Լուիզա Լայֆերտ (Claire Luzia Leifert: +49 30 254231-92, [email protected])
Կոնտակտային անձ Հայաստանում: Սահակյան Գայանե (+37493 03 77 11, [email protected]):