ԹԻՀԿ ջատագովության ռազմավարության մշակման խորհրդատվության մատուցման հրավեր
Ընդհանուր տեղեկություններ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (այսուհետ` ԹԻՀԿ) հիմնադրվել է 2000թ. և գործում է որպես Թրանսփարենսի Ինթերնեշնլ (ԹԻ) կոռուպցիայի դեմ պայքարող համաշխարհային շարժման հավատարմագրված ներկայացուցչություն Հայաստանում: Կազմակերպության առաքելությունն է` կոռուպցիան նվազեցնելու և ժողովրդավարությունն ամրապնդելու միջոցով նպաստել լավ կառավարմանը Հայաստանում: Կազմակերպության նպատակների թվում են՝ աջակցել արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականությանը և թափանցիկ ու հաշվետու կառավարմանը, խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը և հանրային ռեսուրսների թափանցիկ ու հաշվետու կառավարումը:
ԹԻՀԿ-ը հունվար-փետրվար ամիսներին նախատեսում է մշակել ջատագովության ռազմավարական պլաններ՝ ուղղված ԹԻՀԿ-ի կողմից մշակված օրենսդրական առաջարկությունների առաջխաղացմանը սահմանված ոլորտներում:
Խորհրդատվական ծառայության նպատակը
Աջակցել օրենսդրական առաջարկությունների ջատագովության ռազմավարական պլանների մշակմանը հետևյալ թեմաների համար՝
- առողջապահություն
- կրթություն
Աշխատանքի ծավալը
Խորհրդատուից ակնկալվում է իրականացնել հետևյալ առաջադրանքները՝ կազմակերպության համապատախան աշխատակիցների և գործընկերների աջակցությամբ՝ ըստ անհրաժեշտության.
- սահմանված թեմաների համար կատարել շահագրգիռ կողմերի վերլուծություն/քարտեզագրում,
- մշակել ջատագովության ռազմավարություն/պլան` մասնակցային եղանակով։
Ակնկալվող արդյունքները
- շահագրգիռ կողմերի վերլուծություն/քարտեզ,
- ջատագովության ռազմավարություն/պլան յուրաքանչյուր սահմանված թեմայի համար:
Ժամկետներ
Ակնկալվում է, որ ծառայությունների մատուցման իրականացումը կսկվի 2017թ. փետրվար ամսվա առաջին կեսին:
Տեխնիկական գնահատում
Թեկնածուի ընտրությունը կիրականացվի հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- նմանատիպ առաջադրանքների իրականացման փորձ (30%),
- կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ (30%),
- ծառայության արժեք (40%)[*]:
Դիմելու ընթացակարգը՝
Հետաքրքրված անհատները կամ կազմակերպությունները կարող են դիմել՝ ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
- հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը, կազմակերպության դեպքում նաև՝ կազմակերպության նկարագիրը,
- խորհրդատու(ներ)ի ինքնակենսագրական,
- ջատագովության ռազմավարության/պլանի մշակման համառոտ մեթոդաբանություն,
- բյուջե,
- կազմակերպությունների ցանկ, որոնց համար թեկնածուն կատարել է նմանատիպ առաջադրանքներ,
- երկու երաշխավորող անձանց կոնտակտներ:
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը ուղարկել անգլերենով կամ հայերենով [email protected] էլեկտրոնային հասցեին՝ որպես նամակի թեմա նշելով «Ջատագովության ռազմավարական պլանավորման խորհրդատվական ծառայություններ» մինչ 2017 թ. հունվարի 23-ը, օրվա վերջ:
[*] Խնդրում ենք տրամադրել արժեքը ըստ յուրաքանչյուր թեմայի: