Մրցույթ՝ «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ կայքի ստեղծման համար
Աղբյուրը՝ disabilityinfo.am
«Դիսըբիլիթի ինֆո» տեղեկատվական հասարակական կազմակերպությունը հրավիրում է վեբ ծրագրավորողի (ընկերությունների), կազմակերպության պաշտոնական մատչելի կայքը ստեղծելու համար։
Կայքը ստեղծվելու է «Ինստիտուցիոնալ զարգացում՝ հանուն արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակներում։ Այն իրականացվում է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում, որը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:
Կայքը պետք է համապատասխանի Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույցի (WCAG 2.0) AAA մակարդակին։
Աշխատանքային պարտականություններ
- - Տեխնիկական առաջադրանքի հիմա վրա ստեղծել «Դիսըբիլիթի ինֆո» հասարակական կազմակերպության երկլեզու կայքը,
- - Կազմակերպել կայքի վերջնական տարբերակի սերտիֆիկացման գործընթացը,
- - Կազմակերպության կայքերի տեղակայման համար տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն տրամադրել կազմակերպության թիմին։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- - Աշխատանքային փորձ (առնվազն 3 տարի),
- - Վեբ բովանդակության մատչելիության ուղեցույց 2.0-ի կամ համարժեք այլ նորմերի հետ աշխատանքային փորձ,
- - Անգլերենի իմացություն,
- - Պատասխանատվության բարձր զգացում և թիմում աշխատելու ունակություն։
Խրախուսվում է հաշմանդամություն ունեցող մասնագետների մասնակցությունը։
Հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականը (CV) և պորտֆոլիոն կարող են ուղարկել [email protected] հասցեին՝ նամակի թեմայի տողում նշելով «Աշխատանք. վեբ» բառերը: Նամակում խնդրում ենք նշել տվյալներ երկու կազմակերպությունից, որոնք կարող են երաշխավորել ձեր աշխատանքների որակը։
Դիմելու վերջնաժամկետը 2018 թվականի ապրիլի 15-ն է։ Աշխատանքի տևողությունը՝ չորս ամիս։ Աշխատանքների սկիզբը՝ ապրիլի 25, 2018 թ.։