Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 25 հունվարի, 2022
Էսսեների մրցույթ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի կողմից
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան հայտարարում է էսսեների մրցույթ ՀՀ ԲՈՒՀ-երի հոգեբանության, սոցիալական աշխատանքի, իրավագիտության և լրագրության ֆակուլտետների ավագ (բակալավրիատի ավարտական և մագիստրատուրայի) կուրսերի ուսանողների համար։
Մրցույթին ներկայացվող էսսեն պետք է լինի խտրականության և դրա դրսևորումների թեմայով, համապատասխանի զգայունության և խտրականությունից զերծ լեզվի պահանջին, լինի որակյալ և գրագետ շարադրված։
Եթե ունեք ստեղծագործական միտք, համարձակություն պատմելու պատմություն կամ կիսելու խտրականության մասին ձեր մտքերը, հրավիրում ենք օգտվել այս հնարավորությունից։
Աշխատանքներից լավագույնները, որոնք կընտրվեն հատուկ մրցույթի համար կազմված մասնագիտական ժյուրիի կողմից, կպարգևատրվեն դրամական մրցանակներով։
1-ին մրցանակ` 90 հազար ՀՀ դրամ
2-րդ մրցանակ` 70 հազար ՀՀ դրամ
3-րդ մրցանակ` 50 հազար ՀՀ դրամ
Ընտրության չափանիշներն են․
1. Էսսեն պետք է լինի հանրամատչելի և գրված լինի զգայուն ու խտրականությունից զերծ լեզվով
2. Այն պետք է ներկայացնի խտրականության, իրավահավասարության, ներառականության հիմնահարցերը
3. Էսսեն չպետք է պարունակի մարդու արժանապատվության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ անհարգալից վերաբերմունքի տարրեր
4. Պետք է պահպանի անձի անձնական կյանքի նկատմամբ հարգանքը
5. Պետք է պահպանվի հեղինակային մոտեցումը, բացառվի գրագողությունը
6․ Էսսեն պետք է լինի նոր, որևէ տեղ չհրապարակված և որևէ մրցույթի չմասնակցած
7․ Ծավալը չպետք է գերազանցի 1500 բառի սահմանը։
Վերոնշյալ չափանիշներին համապատասխանող էսսեները կարող են հրապարակվել Կոալիցիայի կայքէջում և տարածվել Կոալիցիայի Ֆեյսբուքյան էջով։
Ձեր նյութերը կարող եք ուղարկել [email protected] և [email protected] էլ. հասցեներին։
Նյութերի ընդունման վերջնաժամկետը 2022 թ. փետրվարի 6-ն է։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (015) 883303 հեռախոսահամարով կամ գրել հաղորդագրություն մեր էջում։
Դրամաշնորհ