Փորձագիտական հետազոտական աշխատանքի հնարավորություն ԵՀՀ-ի կողմից
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) աջակցությամբ իրականացնում է «Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Եզրափակիչ դիտարկումների իրականացման վերլուծություն և իրազեկվածության բարձրացում» նախագիծը։ Նախագծի նպատակն է խթանել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումը և բարելավել պետության քաղաքականության համապատասխանությունը մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերին։
Եզրափակիչ դիտարկումները (Concluding Observations) վերաբերում են կոնկրետ Դաշնագրերին միանալու արդյունքում պետության ստանձնած պարտավորությունների կատարմանը՝ ինչպես ձեռքբերումներին, այնպես էլ թերացումներին։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների` Հայաստանին ուղղված Եզրափակիչ դիտարկումների կատարման գործընթացի խորքային վերլուծություն։
Այս աշխատանքը կատարելու նպատակով ԵՀՀ-ն փնտրում է փորձագետներ, որոնք կհետազոտեն և համապարփակ զեկույցներ կպատրաստեն ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների` Հայաստանին ուղղված Եզրափակիչ դիտարկումների ՀՀ կառավարության կողմից կատարման ընթացքի վերաբերյալ։
Աշխատանքի շրջանակը․
Ընտրված փորձագետները պիտի ուսումնասիրեն.
- Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի 1997, 2002, 2009 և 2016 թթ․ Հայաստանին ուղղված Եզրափակիչ դիտարկումները,
- Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 1999 և 2014 թթ․ Հայաստանին ուղղված Եզրափակիչ դիտարկումները,
- Երեխայի իրավունքների հարցերով կոմիտեի 2000, 2004, 2013 թթ․Հայաստանին ուղղված Եզրափակիչ դիտարկումները։
Ինչպես նաև.
- Դիտարկեն Հայաստանի կառավարության կողմից ներկայացված պարբերական հաշվետվությունները նշված կոմիտեներին,
- Մեթոդաբանական մոտեցում կիրառելով, գնահատեն Եզրափակիչ դիտարկումներում նշված առաջարկությունների կատարումը ՀՀ-ի կողմից,
- Վերհանեն հրամայականների կատարման կամ անտեսման օրինաչափությունները, ոլորտային առաջնայնությունները և այլ կարևոր հանգամանքներ։
Հետազոտության արդյունքում պիտի մշակվի 3 վերլուծական զեկույց վերոհիշյալ կոմիտեների՝ Հայաստանին վերաբերող Եզրափակիչ դիտարկումների իրականացման վերաբերյալ։ Որպես արդյունք ԵՀՀ-ն երկխոսություն կկազմակերպի ՀՀ կառավարության և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ փորձելով բարձրաձայնել վերհանված խնդիրները, ինչպես նաև նպաստել հետազոտությունից բխող առաջարկությունների իրականացմանը։
Պահանջվող որակավորումները.
- իրավագիտության, մարդու իրավունքների կամ հարակից ոլորտներում կրթություն,
- ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների և վերջիններիս աշխատանքներում քաղաքացիական հասարակության ընդգրկման հնարավորությունների գերազանց իմացություն.
- հետազոտության/մոնիթորինգի մեթոդաբանության, գործիքների մշակման փորձառություն,
- վերլուծական աշխատանքներ կատարելու գերազանց հմտություններ,
- hայերենի և անգլերենի գերազանց իմացություն:
Դիմելու կարգը.
Հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրականը (CV) և հետաքրքրության նամակը (առավելագույնը 1 էջ), ինչպես նաև կատարված հետազոտական աշխատանքներից որևէ օրինակ, իսկ հետաքրքրված կազմակերպություններին՝ իրենց գործունեության մասին կարճ տեղեկատվություն և կատարված հետազոտությունների օրինակներ ուղարկել Նիկոլայ Հովհաննիսյանին [email protected] հացեով:
Դիմորդները պիտի նշեն, թե ո՛ր Կոմիտեի Եզրափակիչ դիտարկումների հետազոտական աշխատանքի կատարման համար են դիմում։ Եթե հետաքրքրված անձը դիմում է միաժամանակ երկու կամ բոլոր երեք հետազոտական աշխատանքները կատարելու համար՝ դա ևս հստակորեն պիտի նշվի նամակում։ Նամակում պիտի նշվի նաև կատարվող աշխատանքի համար ակնկալվող բյուջեն։
Նամակի թեմայի տողում անհրաժեշտ է նշել. Եզրափակիչ դիտարկումների վերլուծություն. ձեր անուն, ազգանունը կամ կազմակերպության անվանումը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Պայմանագրի տեսակ՝ ծառայությունների մատուցման պայմանագիր
Պահանջվող լեզուներ՝ հայերեն, անգլերեն
Հայտարարության տարածման ամսաթիվ՝ 2022 թ.-ի հունվարի 18
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2022 թ.-ի փետրվարի 14
Հայտատուների հետ հետադարձ կապը և ընտրությունը՝ մինչ 2022թ․ փետրվարի 21 Ծառայության մատուցման սկիզբ՝ անմիջապես
Ծառայության մատուցման տևողությունը՝ 4 ամիս