Փորձագետների դասավանդման հրավեր ՀԼԱ մեդիա Աքսելերատորում
Ծրագրի նկարագրություն
Հանրային լրագրության ակումբը Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատան (ԱՄՆ Պետդեպ) աջակցությամբ իրականացնում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ապատեղեկատվությանը դիմացկուն հասարակության ստեղծմանը՝ քաղհասարակության, մեդիայի կարողությունների զարգացման, հանրային, մասնավոր և պետական ոլորտների միջև կայուն համագործակցության միջոցով, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։
Աքսելերատորի մասին
Աքսելերատորը նպատակ ունի զարգացնել հայաստանյան մայրաքաղաքային և մարզային լրատվամիջոցների աշխատողների կարողությունները մեդիագրագիտության, փաստերի ստուգման, ապատեղեկատվության բացահայտման գործում, բարելավել Հայաստանի, հատկապես մարզերում գործող մեդիա ոլորտի ներկայացուցիչների և հանրության թվային անվտանգության, ինչպես նաև տվյալների գաղտնիության վերաբերյալ հմտությունները:
Աքսելերատորը բաղկացած է 2022-2023թթ․ ուսումնական 3 կուրսերից, որոնցից յուրաքանչյուրը տևելու է 2 ամիս: Յուրաքանչյուր կուրս բաղկացած է լինելու 10 վեբինար/սեմինարից, որոնք վարելու են տեղական և միջազգային փորձագետներ։ Յուրաքանչյուր կուրսի ավարտից հետո մասնակիցները ներկայացնելու են իրենց անհատական նախագծերը, որոնցից լավագույները ստանալու են աջակցություն՝ իրականացման նպատակով։
Ո՞ր ոլորտի մասնագետները կարող են դասավանդել Աքսելերատորում․
1. մեդիա և տեղեկատվական գրագիտություն,
2. փաստերի ստուգում և տեղեկությունների ճշգրտում,
3. ապատեղեկատվության նույնականացում,
4. ապատեղեկատվության և մեդիա մանիպուլյացիաների դեմ պայքար,
5. քննադատական մտածողություն,
6. բաց աղբյուրների տվյալներ,
7. տեղեկատվության ազատություն,
8. թվային և առցանց անվտանգություն,
9. անձնական տվյալների պաշտպանություն,
10. հաղորդակցություն և էլեկտրոնային հաղորդակցության գործիքներ
Դասավանդման փորձառություն ունեցող փորձագետների ընտրությունը տեղի է ունենալու մրցութային կարգով՝ հիմնվելով հետևյալ չափորոշիչների վրա՝
· դիմորդի դասընթացներ վարելու փորձառություն,
· դիմորդի համապատասխան ոլորտ/ներում ունեցած փորձառություն,
· դիմորդի կողմից ներկայացված դասընթացի վարման հակիրճ կրթական ծրագիր։
· դիմորդի կողմից ներկայացված կրթական ծրագրում կիրառվող մոտեցումներ/մեթոդներ։
Կրթական ինչպիսի մոտեցումներ ենք մենք ակնկալում դասընթացի հակիրճ ծրագրում՝
· նորարարական և ինովացիոն մոտեցումների կիրառում,
· հեռավար և տեղում իրականացվող դասընթացների վարման մեթոդների կիրառում,
· ոչ ֆորմալ կրթական գործընթացի կազմակերպման մեթոդների կիրառում,
· տեսական և գործնական աշխատանքների կազմակերպման բաղադրիչի կիրառում,
· դիմորդի կողմից օրական դրույքաչափի վերաբերյալ ներկայացված առաջարկ:
Հետաքրքրված փորձագետները պետք է՝
1. Նախապատրաստեն իրենց թարմացված ինքնակենսագրականը, որտեղ նշված կլինի նաև երաշխավորղ կոնտակտային երկու անձի տվյալ,
2. Լրացնեն դասընթացի կրթական ծրագրի հակիրճ նկարագրության ձևաթուղթը։
3. Լրացնեն փորձագետի օրական դրույքաչափի ձևաթուղթը։
4. Բոլոր փաստաթղթերը (1. Ինքնակենսագրական, 2. դասընթացի նկարագրություն, 3. դրույքաչափի ձևաթուղթ) ուղարկեն ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանին՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով՝ «MILA_Accelerator_Trainer-NAME_SURNAME»: Հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ հունվարի 31-ը ներառյալ։
Ոչ ամբողջական, մաս-մաս ուղարկված, ոչ հայատառ լրացված հայտերը մրցույթում չեն դիտարկվելու։
Անկախ արդյունքներից բոլոր դիմորդները կծանուցվեն արդյունքների մասին հայտարարության վերջնաժամկետին հաջորդող 15 օրվա ընթացքում։
«Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագիրն իրականացվում է Հանրային լրագրության ակումբի կողմից, Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատան (ԱՄՆ Պետդեպ) աջակցությամբ։