Փորձագետների դասավանդման հրավեր ՀԼԱ ռազմավարական հաղորդակցության Լաբորատորիայում
Ծրագրի նկարագրություն
Հանրային լրագրության ակումբը Հայաստանի մի շարք մարզերում գործող և ժողովրդավարության ու մարդու իրավունքների ուղղությամբ գործունեություն ծավալող քաղաքացիական հասաարակության կառույցների համար ստեղծում է Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիա։ Այս նախաձեռնության շրջանակում ՀԼԱ-ն խթանելու է մարզային ՔՀԿ-ների հաղորդակցության կարողությունների զարգացումը մարդու իրավունքների, դատական համակարգի բարեփոխումների գործընթացի, ռազմավարական հաղորդակցությունը, համայնքի ներգրավումը, հանրային իրազեկումը և այլն։
Ռազմավարական հաղորդակցության լաբորատորիայի մասին
Նպատակն է զարգացնել ՔՀԿ-ների կարողությունները ռազմավարական հաղորդակման ուղղությամբ։ Մշակվվելու է ՔՀԿ-ների ուսուցման դասընթաց, որը բաղկացած է լինելու 12 դասից՝ 10 առցանց և 2 սեմինար։ Մշակված կուրը կրկնվելու է 3 անգամ, յուրաքանչյուր փուլում ներգրավելով նոր ՔՀԿ-ների։
Յուրաքանչյուր կուրսի ավարտից հետո մասնակիցները ներկայացնելու են իրենց անհատական նախագծերը, որոնցից լավագույները ստանալու են ֆինանսական աջակցություն՝ իրականացման նպատակով։
Ո՞ր ոլորտի մասնագետները կարող են դասավանդել Լաբում․
- Հանրային կապեր,
- Ռազմավարական հաղորդակցություն,
- Ճգնաժամային հաղորդակցություն,
- Թվային անվտանգություն,
- Ապատեղեկատվություն և կեղծ լուրեր
- Հանրային իրազեկում,
- Թվային մարկետինգ, սոցիալական մեդիա մարկետինգ,
- Համայնքի ներգրավում, լսարանի ներգրավում, թիրախավորում (թիրախային խումբ և թիրախային լսարան)
- Քաղաքացիական հասարակություն և քաղաքացիական հասարակության կառույցներ։
Դասավանդման փորձառություն ունեցող փորձագետների ընտրությունը տեղի է ունենալու մրցութային կարգով՝ հիմնվելով հետևյալ չափորոշիչների վրա՝
- դիմորդի դասընթացներ վարելու փորձառություն,
- դիմորդի համապատասխան ոլորտ/ներում ունեցած փորձառություն,
- դիմորդի կողմից ներկայացված դասընթացի վարման հակիրճ կրթական ծրագիր։
- դիմորդի կողմից ներկայացված կրթական ծրագրում կիրառվող մոտեցումներ/մեթոդներ։
- դիմորդի կողմից օրական դրույքաչափի վերաբերյալ ներկայացված առաջարկ։
Կրթական ինչպիսի մոտեցումներ ենք մենք ակնկալում դասընթացի հակիրճ ծրագրում՝
- նորարարական և ինովացիոն մոտեցումների կիրառում,
- հեռավար և տեղում իրականացվող դասընթացների վարման մեթոդների կիրառում,
- ոչ ֆորմալ կրթական գործընթացի կազմակերպման մեթոդների կիրառում,
- տեսական և գործնական աշխատանքների կազմակերպման բաղադրիչի կիրառում։
Հետաքրքրված փորձագետները պետք է՝
- Նախապատրաստեն իրենց թարմացված ինքնակենսագրականը, որտեղ նշված կլինի նաև երաշխավորղ կոնտակտային երկու անձի տվյալ,
- Լրացնեն դասընթացի կրթական ծրագրի հակիրճ նկարագրության ձևաթուղթը։
- Լրացնեն փորձագետի օրական դրույքաչափի ձևաթուղթը։
- Բոլոր փաստաթղթերը (1. Ինքնակենսագրական, 2. դասընթացի նկարագրություն, 3. դրույքաչափի ձևաթուղթ) ուղարկեն ՀԼԱ ծրագրերի ղեկավար Ալեքսանդր Մարտիրոսյանին՝ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ թեմա դաշտում նշելով՝ «MILA_Accelerator_Trainer-NAME_SURNAME»: Հայտերն ընդունվում են մինչև ս․թ․ հունվարի 31-ը ներառյալ։
Ոչ ամբողջական, մաս-մաս ուղարկված, ոչ հայատառ լրացված հայտերը մրցույթում չեն դիտարկվելու։
Անկախ արդյունքներից բոլոր դիմորդները կծանուցվեն արդյունքների մասին հայտարարության վերջնաժամկետին հաջորդող 15 օրվա ընթացքում։