Հետաքրքրվածության արտահայտման հնարավորություն Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից․ «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիր
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է համայնքահեն կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրվածության արտահայտման հայտ իրենց համայնքներում ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործողությունների իրականացման համար:
Վերջինս ներառում է, սակայն չի սահմանափակվում հետևյալով՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ երկխոսության հաստատում, համայնքային խնդիրների վերհանման գործում ակտիվ ներգրավվածություն՝ համայնքի ավագանու նիստերին, հանրային լսումներին, համայնքի բյուջեի կազմման և մոնիթորինգի գործընթացներին մասնակցության, տեղական մակարդակում քաղաքականության մշակման աջակցության առկա մեխանիզմների կիրառմամբ, ինչպես նաև կանանց, երիտասարդների և բնակչության մարգինալացված խմբերի ներգրավմամբ։
Աշխարհագրական ընդգրկվածության առումով դիտարկվում են հետևյալ վեց մարզերը՝ Արագածոտն, Լոռի, Շիրակ, Սյունիք, Տավուշ, Վայոց Ձոր։
Մրցույթի փաստաթղթերը կարող եք տեսնել այս հղումով․