Մասնակցության հրավեր․ Ջերմատանը և/կամ բաց գրունտում բանջարբոստանային մշակաբույսերի մշակության խորհրդատվական օնլայն սեմինար
ԵՄ ««Տեղական դերակատարների զորեղացում հանուն Լոռու և Տավուշի մարզերի զարգացման» » ծրագիրը COVID 19-ի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված գործողությունների շրջանակում հրավիրում Է Լոռու և Տավուշի մարզերի ագրոձեռնարկատերերին կամ անհատ ֆերմերներին՝ մասնակցելու ջերմատանը և/կամ բաց գրունտում բանջարբոստանային մշակաբույսերի մշակության խորհրդատվական օնլայն երկանգամյա սեմինարներին, որոնք տեղի կունենան ս/թ հոկտեմբերի 9-ին և հոկտեմբերի 16-ին, ժամը 12:00-15:00:
Խորհրդատվության շրջանակները
- մշակաբույսերի մշակության տեխնոլոգիան ջերմատանը և բաց գրունտում,Լոռու և Տավուշի մարզերում ջերմատանը կամ բաց գրունտում բանջարբոստանային մշակաբույսերի մշակության խորհրդատվական օնլայն սեմինարը ներառելու է հետևյալ թեմատիկ շրջանակները
- ջերմատան նախապատրաստում, օդափոխության համակարգեր, ջեռուցման համակարգեր, էլեկտրաֆիկացում և լուսավորություն, ախտահանում, հողախառնուրդի պատրաստում,
- սածիլների աճեցման տեխնոլոգիան, կուլտուրաշրջանառությունը,
- մշակաբույսերի աճի և զարգացման համար անհրաժեշտ պայմանները,
- ջերմատնային տնտեսության վարման անհրաժեշտ գույք, գործիքներ և նյութեր
- բաց գրունտի նախապատրաստումը մշակաբույսերի տնկումից առաջ
- սածիլման ժամանակը և մեթոդները,
- մշակաբույսերի սնուցման ռեժիմները և ոռոգման համակարգի սպասարկումը (պարարտացում, ոռոգման արդյունավետ համակարգեր)
- բանջարային մշակաբույսերի հիվանդությունները և կանխարգելման միջոցառումները, սննդատարրերի անբավա-րարության կանխումը
- համառոտ տեղեկություններ հետբերքահավաքային աշխատանքների վերաբերյալ
Ո՞վ կարող է դիմել
Խորհրդատվական սեմինարին կարող են մասնակցել Լոռու և Տավուշի մարզերում բանջարաբուծությամբ զբաղվող ֆերմերները, ագրոձեռնարկատերերը, այլ հետաքրքրված անձինք։
Խորհրդատվական սեմինարին մասնակցելու համար պետք է լրացնել այս ձևանմուշը։ Մանրամասների համար հետևեք նաև հայտարարության տեքստին Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/h.gevorkyan/posts/10226423683002686 և ծրագրի ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/EULEAD4LoriTavush
Խորհդատվական սեմինարին մասնակցության դիմելու վերջնաժամկետն է 2021 թ․-ի հոկտեմբերի 3-ը, ժամը 18։00։
Ծրագիրը կապ կհաստատի գրանցված մասնակիցների հետ՝ հետագա մանրամասների համար։ Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային հասցեներով կամ զանգահարել +374 99 27 42 30 , + 374 91 21 34 83 հեռախոսահամարներով: