Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների պաշտպանության բնագավառում կոռուպցիոն ռիսկերի գնահատման դրամաշնորհային ծրագրի հակիրճ նկարագիր (հայեցակարգ) ներկայացնելու հրավեր
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է երեխաների պաշտպանության ոլորտում աշխատող ՔՀԿ-ներին՝ ներկայացնելու տվյալ ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատմանն ուղղված դրամաշնորհային ծրագրի հակիրճ նկարագիր:
Ծրագրի հակիրճ նկարագիրը պետք է վերաբերի առանց ծնողական խնամքի մնացած (ԱԾԽՄ) երեխաներին առնչվող հաստատությունների գործունեությանը, մասնավորապես՝ խնամակալության, որդեգրման և պետության կողմից լրիվ խնամքի և դաստիարակության գործառույթ իրականացնող կառույցներում առկա համակարգային կոռուպցիոն ռիսկերի վերհանմանը և գնահատմանը: Ծրագրերը պետք է նաև ներառեն գնահատման արդյունքում պատկան մարմիններին ուղղված առաջարկությունների ջատագովության ռազմավորությունը (advocacy):
Ծրագրի հակիրճ նկարագիրը պետք է ներկայացվի մինչև 5 էջի սահմաններում հայերեն կամ անգլերեն լեզուներով`հետևելով Ծրագրի հակիրճ նկարագրի բովանդակությունը և գնահատման չափանիշները բաժնում ներկայացված պահանջներին:
Խնդրում ենք հայտերն ուղարկել մինչև ս.թ. հունիսի 15-ը, ժ.18:00 [email protected] էլեկտրոնային փոստին` նամակի վերնագրում նշելով “Concept paper”: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010 569589 կամ 010 569689 հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին:
ՔՀԿ-ների կողմից ծրագրի հակիրճ նկարագիրների հիման վրա ընտրվող դիմումատուին կառաջարկվի ներկայացնել ամբողջական ծրագրի առաջարկը՝ մանրամասն բյուջեով՝ մինչև ս.թ. հունիսի 25-ը:
Մանրամասներին ծանոթացեք այստեղ` http://transparency.am/hy/announcements/view/15