Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 08 հունիսի, 2021
ՄԻՀԿ ընդունում է իրավաբան-հետազոտողի թափուր հաստիքի հայտեր։
Աղբյուր։ Ֆեյսբուք
Աշխատանքի մեկնարկ՝ հունիսի 16, 2021 թ։
Աշխատանքի տևողություն՝ 3 ամիս։
Հայտերի ներկայցման վերջնաժամկետ՝ հունիսի 12:
Ընտրված փորձագետից ակնկալվում է՝
- Հետազոտել և վերհանել ՀՀ-ում գործում ՝ հղի և կրծքով կերակրող կանանց համար առողջ և անվտանգ աշխատանքային պայանների ապահովման համակարգի և կարգավորումների խնդիրներն ու թերությունները՝ հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, մասնավորապես, ԱՄԿ 155-րդ (Աշխատանքային անվտանգության և առողջության մասին), 183-րդ (Մայրության պաշտպանության մասին) կոնվենցիաները, ԵՄ 92/85/EEC դիրեկտիվը։
- Մինչև ս․թ․ հուլիսի 5-ը պատրաստել հետազոտական նախագիծը և հիմնական բացահայտումներն ու առաջարկները ներկայացնել հուլիսին իրականացվող առանցքային դերակատարների հետ հանդիպման շրջանակներում։
- Մինչև ս․թ․ սեպտեմբերի 5-ը ամբողջականացնել հետազոտությունը, պատրաստել համակարգային փոփոխությունների և առաջարկների փաթեթ։
Տվյալ հաստիքի շրջանակներում հայտ ներկայացնող անձը պետք է ունենա հետևյալ որակավորումներն ու կարողությունները՝
- Բարձրագույն իրավաբանական կրթություն։
- Հետազոտական աշխատանքների իրականացման ապացուցելի փորձ։
- Աշխատանքային իրավունքի, ՀՀ աշխատանքային օրենսդրության և հարակից կարգավորումների, Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաների և մարդու իրավունքների միջազգային իրավական գործիքների վերաբերյալ համապարփակ ապացուցելի գիտելիք (մասնակցություն համապատասխան վերապատրաստումներին, ոլորտային աշխատանք, մասնագիտական հրապարակումներ և այլն)։
- Աշխատանքային անվտանգության և առողջության ոլորտին առնչվող աշխատանքային և/կամ հետազոտական փորձի և գիտելիքների առկայությունը խիստ ցանկալի է։
- Անգլերենի և հայերենի` իբրև աշխատանքային լեզուների, գերազանց տիրապետում։
Հետաքրքվող մասնագետներին խնդրում ենք մինչև ս․թ․ հունիսի 12-ը ներկայացնել հետևյալը՝
- ինքնակենսագրական,
- իրականացված հետազոտական աշխատանքների օրինակ,
- 1 երաշխավոր անձի կոնտակտային տվյալներ (անուն, ազգանուն, զբաղվածության ոլորտ, հեռ համար, էլ․ փոստ): Հավելյալ հարցերի համար կարող եք զանգահարել 093 76 27 11 հեռախոսահամարով:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա ընտրված թեկնածուների հետ կապ կհաստատվի հարցազրույցի իրականացման նպատակով։ Հարցազրույցներն իրականացվելու են ս․թ․ հունիսի 14-ին և 15-ին։
Աշխատանք