Կառավարման համակարգի զարգացման փորձագետի խորհրդատվություն
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ն, ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհի շրջանակներում իրականացվող «Ինստիտուցիոնալ զարգացում հանուն կայուն գործունեության» ծրագրի շրջանակներում հայտարարում է կազմակերպության ծրագրերի կառավարման, ծառայությունների մատուցման համակարգի զարգացման փորձագետի մրցույթ:
Աշխատանքային պարտականություններ
Ուղղություն տալ, օժանդակել և անմիջականորեն մասնակցել.
- ՀԿ պոտենցիալի վերհանման՝ մասնավորապես ՀԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների սահմանման գործընթացին
- ՀԿ-ի ծառայությունների դասակարգման և դրանց նկարագրությունների պատրաստման գործընթացին
ՀԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների սահմանումն ու դրանց նկարագրերի տեղադրումը ՀԿ-ի ՎԵԲ կայքում նպաստավոր հիմք կհանդիսանան մի շարք կազմակերպությունների համար «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցելու և նրա կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու համար:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Մինիմում 5 տարվա աշխատանքային փորձ ՀԿ ոլորտում
- Ծանոթություն ՀԿ օրենսդրական դաշտի ներկա բարեփոխումներին
- ՀԿ ինստիտուցոնալ կառուցվածքի, մասնավորապես ՀԿ ծրագրերի կառավարման, ծառայությունների մատուցման համակարգի վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ
- ՀԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների սահմանման, դասակարգման և դրանց նկարագրերի պատրաստման փորձ և գիտելիքներ
- Նշել մեկ կամ երկու կազմակերպություն, ում հետ նմանատիպ խորհրդատվության փորձ եք ունեցել:
Վերը նշված հմտություններով անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV-ն), ուղարկել «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ -ի էլ. հասցեին՝ [email protected] (վերնագրի բաժնում նշել “Program management specialist- CV ”):
Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել՝ 077 77 25 05, 093 79 89 82 (Աիդա Աթաբեկյանին):
CV –ների ներկայացման վերջաժամկետն է հունիսի 1-ը:
«Ինստիտուցիոնալ զարգացում հանուն կայուն գործունեության» ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով, «ՀԿ Դեպո - Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակում: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» ՀԿ-ի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: