Պրակտիկայի կազմակերպման հայտարարություն
«Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը և «ՕքսԵՋեն» հիմնադրամը հայտարարում են դիմումների ընդունում գործատուներից՝ համատեղ աշխատանքային պրակտիկա կազմակերպելու նպատակով:
Դասընթացաշարի շրջանավարտներին ընձեռնվել է բացառիկ հնարավորություն անցնելու երկամսյա վճարովի աշխատանքային պրակտիկա, լրիվ կամ կես դրույք, իրենց համայնքի որևէ պետական, մասնավոր կամ հանրային կազմակերպությունում: Ծրագրի շրջանակներում պրակտիկայի հնարավորություն են ստանալու դասընթացաշարն ավարտած չափահաս երիտասարդների լավագույն 20%-ը /60 երիտասարդ մինչ 2019թ. դեկտեմբեր/:
Գործընթացը.
«ՕքսԵՋեն» հիմնադրամը գործատուների կողմից ներկայացված պրակտիկայի հայտերը կտարածի դասընթացների շրջանավարտների միջև, ովքեր կդիմեն ծրագրային թիմի կողմից մշակված պրակտիկայի դիմումաձևի միջոցով: Այնուհետև դիմող կազմակերպություն կփոխանցվեն տվյալ հայտի համար ստացված բոլոր դիմումաձևերը, որոնք կհամապատասխանեն ծրագրի կողմից դրված պահանջներին: Գործատուն կընտրի իրեն հարմար աշխատողին՝ հարցազրույցի և/կամ թեստի հիման վրա, և համագործակցող կողմերը կստորագրեն հետևյալ փաստաթղթերը.
- Համագործակցության եռակողմ հուշագիր գործատուի, պրակտիկանտի և «ՕքսԵՋեն» հիմնադրամի միջև,
- Հստակ սահմանված աշխատանքային պարտականություններ և ուսումնական պլան,
Պրակտիկանտի աշխատանքը կվարձատրվի «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից ծրագրի շրջանակներում հատկացված բյուջեից` պրակտիկայի ավարտին: Վարձատրությունը վճարվելու է բոլոր այն պրակտիկանտներին, ովքեր պարտաճանաչ և բարեհաջող կավարտեն իրենց աշխատանքային երկամսյա պրակտիկան:
Գործատուների չափանիշները.
Գործատուի կազմակերպությունը կարող է տեղակայված լինել ՀՀ ցանկացած համայնքում: Պրակտիկայի ընթացքում գործատուն պարտադիր պետք է ապահովի ուսումնական գործընթաց պրակտիկանտի համար՝ շաբաթական 10-20 ժամ աշխատանքային գրաֆիկով: Գործատուն կարող է ներկայացնել ավելի քան 1 աշխատատեղի հայտ, օրինակ, տարբեր համայնքներում, կամ տարբեր մասնագիտությունների՝ պայմանով, որ բոլոր չափանիշները պահպանվել են:
Չի երաշխավորվում, որ գործատուի կողմից ներկայացված հայտն անպայման կլրացվի․ դասընթացների շրջանավարտները դիմելու են ըստ իրենց հետաքրքրությունների և հմտությունների:
Գործատուի պարտականությունները.
Գործատուն պետք է անպատճառ իր անձնակազմից նշանակի ղեկավար ընտրված պրակտիկանտի համար, ով ապահովելու է ուսումնական և աշխատանքային գործընթացը, ինպես նաև ապահով և խտրականությունից զերծ աշխատանքային միջավայրը:
Պայմանագրերը.
Կողմերը կստորագրեն եռակողմ պայմանագիր հետևյալ գործառույթներով.
Պրակտիկանտը՝ հաճախում է պրակտիայի վայր և կատարում նախապես համաձայնեցված պարտականությունները,
Գործատուն՝ ապահովում է ուսումնական գործընթացը և վերահսկում գործողությունները,
«ՕքսԵՋեն» հիմնադրամը՝ վճարում է պրակտիկայի համար նախատեսված գումարը պրակտիկայի ավարտին՝ լավ և պատասխանատու աշխատանքի արդյունքում:
Հետագա քայլերը.
Այն գործատուները, ովքեր պրակտիկանտի կարիք ունեն, պետք է լրացնեն դիմումի հայտը /լինքը ստորև/ և ներկայացնեն «ՕքսԵՋեն» հիմնադրամին: «ՕքսԵՋեն» հիմնադրամը կտարածի հայտը դասընթացների մասնակիցների շրջանում, կհավաքի նրանց դիմումները և գործատուին կփոխանցի ծրագրի չափանիշներին համապատասխանող բոլոր դիմումները: Գործատուն կընտրի պրակտիկանտին, կպայմանավորվի նրա հետ աշխատանքային ժամերի, պարտականությունների և ուսումնական պլանի վերաբերյալ և կկազմակերպի պրակտիկան: Պայմանագրի և պրակտիկայի ավարտին խիստ ցանկալի է, որ գործատուն տրամադրի երաշխավորական նամակ /recommendation letter, կատարողականի հիման վրա/ պրակտիկանտի՝ հետագա աշխատանքի տեղավորման գործընթացին աջակցելու համար:
Պրակտիկայի ավարտին գործատուն պետք է կատարի պրակտիկանտի կատարողականի գրավոր գնահատում:
Լրացված հայտադիմումներն ընդունվում են անընդհատ, առանց վերջնաժամկետների, ըստ պահանջարկի: Լրացված հայտադիմումները հարկավոր է ուղարկել [email protected] էլ. հասցեով: Դիմումաձևը կարելի է ներբեռնել հետևյալ լինքով՝ https://docs.google.com/document/d/15kJxdw3cfNslKNBEo-gfoZRLA75Raat0iOuAXQKB5ug/edit?usp=sharing
«ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ hմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագիրը (2018-2020թթ․) իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ հետևյալ երեք երկրներում՝ Հայաստան, Վրաստան և Ուկրաինա։ Ծրագիրը Հայաստանում իրականացվում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության կողմից՝ ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համագործակցաբար:
Ծրագրի շրջանակներում կազմակերպիչներն իրականացրել են «ԱՆՁԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» դասընթացաշարը, որի նպատակն է՝ ինքնազարգացման և ինքնաներկայացման հնարավորություններ ընձեռել ՀՀ տարածքում բնակվող երիտասարդներին և նպաստել նրանց աշխատանքային ու մասնագիտական առաջընթացի ապահովմանը: Դասընթացաշարը բաղկացած է եղել 2 փուլից, յուրաքանչյուրը՝ 3-օրյա տևողությամբ, ընդհանուր առմամբ՝ 36 ժամ, և ներառել է կարիերայի զարգացում, թիմային աշխատանք, գրավոր և բանավոր հաղորդակցման, կազմակերպչական ու այլ հմտությունների զարգացում, ստեղծագործական մտքի, նախաձեռնողականության ու այլ անձնային որակների զարգացում և նմանատիպ թեմաներ:
Դասընթացաշարը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կազմակերպիչները հնարավորություն են ընձեռնում անցնել վճարովի աշխատանքային պրակտիկա՝ համագործակցելով պետական, մասնավոր կամ հասարակական կազմակերպությունների հետ, ովքեր հետաքրքրված կլինեն կազմակերպել երկամսյա աշխատանքային պրակտիկա իրենց կազմակերպությունում դասընթացների լավագույն շրջանավարտների համար: