Մասնակցության հրավեր. Քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում․ Հարավային Կովկասի օրինակը Կովկասի ինստիտուտի առցանց դասընթաց
Աշխատանքային լեզուներ՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն
Տևողությունը՝ հուլիսի 8 - օգոստոսի 19, 2020թ. (6 շաբաթ)
Կովկասի ինստիտուտը մեկնարկում է վեցշաբաթյա առցանց դասընթաց՝ նվիրված քաղաքականությանը ճգնաժամի պայմաններում ՝ Հարավային Կովկասի օրինակով: Դասընթացը հիմնականում կդիտարկի, թե ինչպես են ճգնաժամերը, ինչպես օրինակ՝ կորոնավիրուսային համաճարակը, ազդում երկրների քաղաքական, տնտեսական, սոցիալական ինստիտուտների և դրանց զարգացման միտումների վրա:
Դասընթացի ավարտին մասնակիցները ձեռք կբերեն․
- Քաղաքական, սոցիալական և տնտեսական համատեքստն ու իրադարձություններ վերլուծելու կարողություն,
- Քաղաքական որոշումների կայացման, քաղաքական համակարգերի և ինստիտուտների առավել խորը ընկալում,
- Քաղաքական և սոցիալական գիտություններում տվյալների հավաքագրման և մեկնաբանման նպատակով բազմադիսցիպլինար մոտեցումներ կիրառելու կարողություն,
- Հարավային Կովկասի տարածաշրջանի և նրա մաս կազմող երկրների վերաբերյալ հավելյալ գիտելիքներ:
Դասախոսությունները վարելու են.
• Գեորգի Դերլուգյանը, Նյու Յորքի համալսարանի սոցիալական հետազոտությունների և հասարակական քաղաքականության ֆակուլտետի պրոֆեսոր, Աբու-Դաբի
• Ալեքսանդր Իսկանդարյանը, քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն, Երևան
• Հրանտ Միքայելյանը, ժողովրդագիր և տնտեսագետ, Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող, Երևան
• Մարինա Մուսխելիշվիլին, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան համալսարանի Հասարակական և քաղաքագիտական գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր
• Էդգար Էլբակյանը, ԵՊՀ ռազմավարական հետազոտությունների գիտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
• Գոռ Պետրոսյանը, քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, Երևան