Քաղաքականության համառոտագրերի դիմումների կանչ
Հետազոտողների կանչ
Freedom House-ը փնտրում է հետազոտողի՝ Հայաստանում առցանց կարգավորումների բարեփոխումների շուրջ փորձագիտական տեսակետ ձեռք բերելու և քաղաքականության լավ մտածված համառոտագիր (policy paper) մշակելու համար: Քաղաքականության համառոտագրի նախընտրելի թեման կլինի Հայաստանում առցանց կարգավորումների հավասարակշռված ձևը՝ միջազգային լավագույն փորձին համահունչ, սակայն հետազոտողները կարող են առաջարկել նաև այլ թեմաներ, որոնք կվերաբերեն առցանց բովանդակության արդյունավետ կարգավորման համար բարենպաստ իրավական միջավայր ձևավորելուն: Freedom House-ը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի քաղաքականության համառոտագրի պատրաստման ընթացքում: Քաղաքականության համառոտագիրը կհրապարակվի Freedom House-ի կողմից և կտեղադրվի կազմակերպության կայքում:
Քաղաքականության համառոտագիրը պետք է ուսումնասիրի Հայաստանի առցանց միջավայրի կարգավորման միտումները և տրամադրի քաղաքականության մշակման գործնական առաջարկություններ, թե ինչպես կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը և միջազգային հանրությունը կարող են մշակել առցանց բովանդակության արդյունավետ կարգավորումներ՝ պահպանելով անվտանգության, քաղաքացիական ազատությունների, խոսքի ազատության և գաղտնիության իրավունքի միջև հավասարակշռությունը: Քաղաքականության ամփոփագիրը կհրապարակվի անգլերեն և հայերեն լեզուներով։Համառոտագիրը միտված է խթանելու ՔՀԿ և կառավարության կարողությունները՝ փաստահեն քաղաքականություն մշակելու համար:
Ընթացակարգ
Դիմելու համար խնդրում ենք ուղարկել նախընտրած թեմայի շուրջ համառոտագրի նախագիծը (synopsys), ինքնակենսագրականը (CV) և դիմողի կողմից նախկինում կատարված վերլուծության չխմբագրված գրավոր նմուշ անգլերեն լեզվով (800 բառից ոչ ավելի) [email protected] էլ. հասցեին մինչև սեպտեմբերի 25, 2023 թ.` նամակի վերնագիրը (subject line) նշելով Armenia media self-regulation policy brief:
Վերլուծության իրականացման և վերջնական տեսքի բերելու համար առաջարկվող ժամանակացույցն է՝ հոկտեմբեր-դեկտեմբեր, 2023թ: Քաղաքականության ամփոփագիրը պետք է պատրաստվի անգլերեն լեզվով և չպետք է գերազանցի 7-10 էջը (3000-3500 բառ): Ընտրված հետազոտողին կառաջարկվի իր թեմատիկ վերլուծության առաջին նախագիծը հանձնել նոյեմբեր ամսվա ընթացքում 2023 թ., իսկ մեկնաբանություններից հետո վերախմբագրած վերջնական նախագիծը` նոյեմբերի ավարտը, 2023 թ.:
Վերլուծությունը կհրապարակվի Freedom House-ի կողմից՝ նշելով հետազոտության հեղինակի անունը և կազմակերպությունը: Յուրաքանչյուր հետազոտողի համար նախատեսված հոնորարն է՝ $600: Ընտրող հանձնաժողովը կիրականացնի հայտերի մանրամասն գնահատում, որի հիման վրա կընտրվի լավագույն քաղաքականության համառոտագրի նախագիծը և հետազոտողը: Հետազոտողը կտեղեկացվի որոշման մասին մինչ հոկտեմբերի 2, 2023 թ.: Հոնորարների բաշխումը տեղի կունենա Freedom House-ի հետ համաձայնագրի կնքումից հետո:
ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Այս նախաձեռնությունը հանդիսանում է Freedom House֊ի ընթացիկ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի մասը։ Այս նախագիծը երկխոսության հնարավորություններ է ստեղծում քաղաքացիական հասարակության, կառավարության, քաղաքականություն մշակողների, լրագրողների և հասարակության միջև` բացահայտելու ապատեղեկատվության խնդրին անդրադառնալու և Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները պաշտպանելու կառուցողական ուղիներ:
1941 թ. Էլեոնորա Ռուզվելտի և այլոց կողմից հիմնադրված Freedom House-ը Միացյալ Նահանգների շահույթ չհետապնդող, ոչ կառավարական ամենահին կազմակերպությունն է՝ նվիրված ժողովրդավարության և ազատության խթանմանն ու պաշտպանությանն ամբողջ աշխարհում: Freedom House-ն աջակցում է գլոբալ մասշտաբով ազատության տարածմանը՝ շահերի պաշտպանության գործունեության, ազատության վիճակի մշտադիտարկման և խորքային հետազոտությունների միջոցով, ինչպես նաև ամբողջ աշխարհում ժողովրդավարական բարեփոխիչներին անմիջական աջակցությամբ:
Թողարկման ամսաթիվ՝ սեպտեմբեր 11, 2023