Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 31 հուլիսի, 2018
Ենթադրամաշնորհների հայտերի հրավեր` «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում
Աղբյուրը՝ www.americanbar.org
Ենթադրամաշնորհների հայտերի հրավեր Ամերիկյան իրավաբանների ընկերակցության իրավունքի գերակայություն նախաձեռնության «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից: Մինչև 5 ենթադրամաշնորհ, $5,000-$10,000 գումարի սահմաններում, կտրվի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տեղական հայկական կազմակերպություններին ՝ ուղղված Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, խթանման և մշտադիտարկման մեխանիզմների զարգացմանը: Ծրագրերը պետք է թիրախավորեն մարդու իրավունքների զգայուն և ոչ լիարժեք զեկուցված խնդիրները և ներդնեն և/կամ ինստիտուցիոնալացնեն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների միջև ուղղորդման մեխանիզմներ: Ստորև նշված հղմամբ կարող եք ծանոթանալ ամբողջական հրավերին, ինչպես նաև հայտերի հետ կապված պահանջներին: Հայտերը պետք է ներկայացվեն մինչև 2018թ-ի սեպտեմբերի 12-ը, 18:00 տեղական հայկական ժամանակով: Հարցերի դեպքում կարող եք կապվել մեզ հետ մինչև 2018թ-ի օգոստոսի 10-ը հետևյալ էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected] .
- ABA Human Rights Protection and Promotion in Armenia Request for Applications (.pdf)
- Subaward Application Form (.doc)
- Subaward Budget Template (.xls)
- Annex I - Indicators for Measuring the Progress of the Project (.doc)
- Annex II - General Information on partner organizations (.doc)
Դրամաշնորհ