Դիմում-հայտերի ընդունում | COVID-19 ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
Աղբյուրը ՝ NGO Center
«Մարդը կարիքի մեջ» (ՄԿՄ) հասարակական կազմակերպությունը մեկնարկել է տարածաշրջանային «COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր 2020-2022»` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրն Արևելյան գործընկերության երկրներում աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ արձագանքելու COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ ազդեցություններին։ ՄԿՄ-ն Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի և AFEW International-ի հետ համատեղ ղեկավարում է կոնսորցիում, որը կնպաստի ՔՀԿ-ների հնարավորություններին` արդյունավետ արձագանքելու կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքներին և ներազդելու երկարաժամկետ քաղաքականության բարեփոխումների վրա, որոնք աջակցում են խոցելի խմբերին և նրանց, ովքեր համավարակից բացասական ազդեցություն և վնաս են կրել:
COVID-19 համավարակը խաթարել է սոցիալական և տնտեսական համակարգերն ամբողջ աշխարհում և նպաստել առկա խոցելիության ու անհավասարության պայմանների սրացմանը: Ճգնաժամը կանխարգելող միջոցառումների արագ իրականացումն արդյունավետ է եղել Հայաստանում հասարակական առողջության ազդեցության նվազեցման գործում: Այնուամենայնիվ, բազմաթիվ ընտանիքներ կորցրել են իրենց եկամտի աղբյուրը, երեխաների կամ տարեցների խնամքի ծառայությունների հասանելիությունը, կրթության հնարավորությունը կամ էլ սոցիալական ծառայությունների ձեռք բերման այլ մարտահրավերներ են ի հայտ եկել։
ՄԿՄ-ն կարևորում է տեղական ՔՀԿ-ների դերը ծառայությունների մատուցման, համայնքների համախմբման, իրազեկության բարձրացման, քաղաքականության ներգրավման և մարդու իրավունքների և ազատության պաշտպանության գործում, ինչպես այժմ, այնպես էլ հետհամավարակի շրջանում։ Այսպիսով, ծրագրի շրջանակում ՄԿՄ-ն կմեկնարկի դրամաշնորհների տրամադրման մի քանի փուլ` նպատակ ունենալով դրամաշնորհ տրամադրել այն ՔՀԿ-ներին, որոնք անդրադառնում են խոցելի խմբերի` համավարակով պայմանավորված առողջության, սոցիալ-տնտեսական, կրթության անմիջական կարիքներին` հնարավորություն տալով ՔՀԿ-ներին շարունակել իրենց հիմնական շահառու խմբերի աջակցությունը։
Ծրագրի նպատակները
«Մարդը կարիքի մեջ» հասարակական կազմակերպության «COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագրի» դրամաշնորհի նպատակն է՝ կանխարգելել COVID-19-ի ազդեցությունը և նպաստել Հայաստանում խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական երկարաժամկետ կայունությանը: Ծրագրի ընթացքում ՄԿՄ-ն աշխատելու է այն ՔՀԿ-ների հետ, որոնք աջակցում են գյուղական բնակավայրերի խոցելի ընտանիքներին՝ այդ թվում տարեցներին, երիտասարդներին, կանանց, փոքրամասնություններին, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև միգրանտներին և նրանց ընտանիքներին: Նախապատվություն է տրվում այն ՔՀԿ-ներին, որոնք սատարում են եվրոպական արժեքները իրենց գործունեության շրջանակներում։
Թիրախ խմբեր
Դրամաշնորհին դիմող ծրագիրը պետք է միտված լինի գյուղական համայնքների առջև ծառացած մարտահրավերների մեղմացմանը: Դրամաշնորհի առաջին փուլում առաջնահերթություն կտրվի այն ծրագրերին, որոնք անմիջականորեն կանդրադառնան հետևյալ խմբերի տարբեր կարիքներին.
⮚ Հաշմանդամություն ունեցող անձինք
⮚ Փոքրամասնություններ
⮚ Երիտասարդություն
⮚ Տարեցներ
⮚ Խոցելի իրավիճակում գտնվող կանայք
⮚ Միգրանտներ/աշխատանքային միգրանտներ
Ծրագրերը պետք է ուղղված լինեն անհապաղ կարիքները հոգալուն՝ ներառելով, բայց չսահմանափակվելով հետևյալ ոլորտները.
⮚ Սոցիալական ծառայություններ․ կարող է ներառել տնային պայմաններում սոցիալական կամ առջողջապահական ծառայությունների մատուցումը, որտեղ նշված խմբերի կարիքները արդեն քարտեզագրված են։
⮚ Կրթություն․ կարող է ներառել աջակցություն նրանց, ովքեր կրթությունից հետ մնալու վտանգի տակ են գտնվում (օրինակ, ովքեր չեն կարողացել հեռակա ուսուցման հնարավորություն ունենալ), մենթորության աջակցություն ցուցաբերել այն երիտասարդներին, ովքեր նույնպես կրթությունից հետ մնալու վտանգի տակ են, միջոցառումներ՝ որոնք ընդլայնում են ներգրավվածությունը և այլն:
Թիրախ մարզեր
Դրամաշնորհի այս փուլում առաջարկվող ծրագրերը պետք է թիրախավորեն հետևյալ մարզերի գյուղական կարիքավոր համայնքները.
⮚ Շիրակ
⮚ Լոռի
Համապատասխանելիություն
Ծրագրին կարող են մասնակցել քաղաքացիական հասարակության կազմակերպությունները՝ որոնք հիմնադրվել են ՀՀ-ում։
Դիմորդները պետք է հիմնավոր կերպով ներկայացնեն հետևյալ փաստարկները․
⮚ ՀՀ-ում գրանցում
⮚ Առնվազն չորս տարվա աշխատանքային փորձ` ներկայացվող ոլորտում։
⮚ Ներկայացված ծրագրի բյուջեին համաչափ բյուջեի կառավարման փորձառություն։
⮚ Առավելություն կունենան այն դիմորդները, որոնք արձագանքել կամ արձագանքում են Հայաստանում COVID-19 ճգնաժամի ազդեցությանը։
Պետական կառավարման մարմինների, պետական հիմնարկների, պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային իշխանությունների, քաղաքական կուսակցությունների կամ քաղաքական կուսակցությունների հետ փոխկապակցված կազմակերպությունների կողմից ներկայացված դիմումները չեն կարող դիտարկվել սույն դրամաշնորհի շրջանակներում:
Ընտրված բոլոր դիմորդները, որպես դրամաշնորհի պայման պետք է մասնակցեն ՄԿՄ-ի կողմից կազմակերպված խորհրդատվական միջոցառումներին՝ ուղղված տվյալների համաքագրման և դրանց արդյունավետ վերլուծությանը։
Այս պայմանը բխում է մինչ օրս Հայաստանում COVID-19-ի ազդեցության արձագանքման ծրագրերի վերաբերյալ ոչ բավարար տվյալների առկայության անհրաժեշտությունից։
Դրամաշնորհի գումարը և տևողությունը
Առաջարկվող ծրագրերի տևողությունը չպետք է գերազանցի 12 ամիսը:
Դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 22,000,000 ՀՀ դրամ (40,000 եվրո)։
Առաջին փուլում նախատեսվում է հատկացնել շուրջ 66,000,000 ՀՀ դրամ (120,000 եվրո): Բավարար քանակությամբ որակյալ ծրագրեր չստանալու դեպքում, դրամական միջոցները կուղղվեն հաջորդ փուլ: Որակյալ ծրագրերի քանակը սպասվածից ավելին լինելու դեպքում ՄԿՄ-ն կարող է շնորհել լրացուցիչ դրամաշնորհ:
Լրացուցիչ տեղեկություն
Հետաքրքրված դիմորդները հրավիրված են մասնակցելու առցանց տեղեկատվական հանդիպմանը՝ ս/թ հուլիսի 29-ին, ժամը 16:00-ին Zoom հարթակի միջոցով:
Meeting ID: 842 8050 9802
Passcode: 147545
Ներբեռնեք անհրաժեշտ փաստաթղթերն ու հավելյալ տեղեկատվությունը։
Ծրագրի մշակման ընթացքում առաջացած հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ.փոստին մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը։ ՄԿՄ-ն Ձեր հարցերին կպատասխանի 3 աշխատանքային օրվա ընթացքում: