«ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմ և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիր «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Covid-19-ի պայմաններում նորարարական տուրիզմին ուղղված նպատակային դրամաշնորհների մրցույթ»
Աղբյուրը՝ https://armacad.info/2020-06-08--call-for-proposals-innovative-tourism-and-technology-development-for-armenia-giz-armenia?fbclid=IwAR1qoBb1HqX_iE61LWlpyYeyV1gENRZtJ7YeihE8uamKEDe8m8bVnHkooTY
Հայտարարության նպատակը՝
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «Covid-19-ի պայմաններում նորարարական տուրիզմին ուղղված դրամաշնորհների մրցույթի» նպատակն է աջակցել Հայաստանի տուրիզմի ոլորտին՝ արձագանքելու Covid-19-ի մարտահրավերներին՝ տրամադրելով ֆինանսական օժանդակություն (դրամաշնորհներ) տուրիզմի ոլորտում գործող ձեռներեցներին և տուրիստական ընկերությունների, ոչ-պետական կազմակերպությունների և հիմնադրամների կոնսորցիումներին, որոնք գործում են Հայաստանի հյուսիսային երեք մարզում՝ իրականացնելու նորարարական ծրագրեր ուղղված ներկայիս ճգնաժամին առավել արդյունավետորեն ադապտացվելուն կամ վերականգնվելուն:
«ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության կողմից նորարարական տուրիզմին Covid-19-ի պայմաններում նպատակային դրամաշնորհների շրջանակում տրամադրվող աջակցությունը միտված է բարձրացնելու զբոսաշրջային ընկերությունների արդյունավետությունը և մրցունակությունը, բարելավելու զբոսաշրջության բնագավառի աշխատողների և ձեռներեցների հմտություններն ու որակավորումը, խթանելու գոյություն ունեցող և նոր պրոդուկտների ու ծառայությունների կատարելագործումն ու արդիականացումը, ինչպես նաև հետևելու նորարարական շուկայավարման և ռե-բրենդինգի մոտեցումներին՝ փոփոխվող միջավայրին լավագույնս ադապտացվելու, նոր շուկաներին, պահանջարկին ինչպես նաև բիզնես գործունության վարման ձևերի փոփոխությանը պատրաստ լինելու նպատակով:
Ովքե՞ր կարող են դիմել
Հայտեր կարող են ներկայացնել սահմանված պահանջներին համապատասխանող դիմորդներ՝ ողջ Հայաստանից, սակայն առաջարկվող նախագծերը պետք է նպաստեն նորարարական զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի հյուսիսային երեք մարզերում՝ Տավուշում, Լոռիում և Շիրակում: Իրավասության վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ և ամբողջական տեղեկություններ ստանալու համար՝ տես Դիմորդների ձեռնարկը:
Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրվածության դեպքում, խնդրում ենք ներկայացնել դիմումի փաթեթը անգլերեն լեզվով` ԳՄՀԸ- ի առաջարկների ներկայացման պահանջներին համապատասխան, որոնք նկարագրված են Դիմորդների ձեռնարկում:
Դիմումի փաթեթը պետք է ներառի
-
Ծրագրի նկարագրության ներկայացման լրացված ձև
-
Բյուջեի ներկայացման լրացված ձև
-
Ստորագրված ինքահայտարարագրման ձև
-
Թիմի անդամների ներկայիս ինքնակենսագրականները (CV)
-
Կազմակերպության գրանցման տեղեկանքի սկանավորված տեղեկանքը
Դիմողի ձեռնարկը հայերեն լեզվով կարող են ներբեռնվել այստեղից՝
Applicants’ Manual_in Armenian (.pdf)
Բյուջեն պետք է ներկայացվի ՀՀ դրամով: Համաձայն ՀՀ կառավարության 23.09.2009 -ի թիվ 1112-Ն որոշման՝ ԳՄՀԸ-ն ազատված է ԱԱՀ-ից: Ըստ այդմ, բյուջեն պետք է ներկայացվի առանց ԱԱՀ-ի:
Դիմումի ամբողջական փաթեթը պետք է ուղարկել [email protected] էլ.հասցեին:
Դիմումի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 28-ը, Երևանի ժամանակով 23:59 -ը: