Դրամաշնորհային հայտ
Դրամաշնորհային հայտերի վերաբերյալ հայտադիմում
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ծրագիր: Ուժեղացնելով Արևելյան հարևանության տոկունությունը 2 (BREN II)
Դրամաշնորհի տեսակը: Բաց մրցույթ
|
Ո՞վ կարող է դիմել |
Հայաստանի Հանրապետությունում գրանցված քաղաքացիական հասարակության ցանկացած, այդ թվում մեդիա կազմակերպություն |
|
Դիմելու վերջնաժամկետը |
Երկուշաբթի, հունիսի 22, 2026թ., Երևանի ժամանակով 23:59 |
|
Դրամաշնորհի չափը |
40,000-80,000 բրիտանական ֆունտ |
|
Ֆինանսավորման տեսակը |
Ծրագրային դրամաշնորհներ |
|
Ծրագրի տևողությունը |
Առավելագույնը 11 ամիս (կարճատև ծրագրերը նույնպես ընդունելի են) Ակնկալվում է, որ ծրագրերը կմեկնարկեն հուլիսի երկրորդ կեսին։ Բոլոր ծրագրերը պետք է ավարտված լինեն մինչև 2027 թ-ի մայիսի 14-ը։ |
|
Հատկացվելիք դրամաշնորհների նախատեսված քանակը |
Առավելագույնը 5-7 դրամաշնորհ |
1. Նախապատմությունը և նպատակը
Սույն ծրագրային փուլի համար BREN II-ը կորդեգրի վերանայված թեմատիկ ուղղվածություն, որը համապատասխանում է Մեծ Բրիտանիայի ռազմավարական առաջնահերթություններին։ Վերջիններս վերաբերում են տարածաշրջանային կայունությանը, տոկունությանը և անվտանգային նոր մարտահրավերներին: Ավելի մեծ շեշտադրում կկատարվի մարդկային անվտանգության ամրապնդման վրա, ինչպես նաև բարդ և զգայուն միջավայրերում գործող դերակատարներին աջակցություն ցույց տալու վրա։ Ծրագրի նպատակն է ապահովել այնպիսի միջամտություններ, որոնք ունեն ճիշտ թիրախավորում և համապատասխանում են տարածաշրջանային համատեքստին:
Մեծ Բրիտանիայի կողմից ֆինանսավորվող BREN II ծրագիրը աջակցում է քաղաքացիական հասարակության այնպիսի նախաձեռնություններ, որոնք միտված են Արևելյան հարևանության երկրներում մարդկային անվտանգության ամրապնդմանը, հատկապես կանանց և խոցելիություն ունեցող այլ խմբերի համար։
2026–2027 թթ. իրականացվող յուրաքանչյուր ծրագիր պետք է անդրադառնա ստորև ներկայացված թեմատիկ առաջնահերթություններից առնվազն մեկին և ունենա տոկունության, տեղեկատվական ամբողջականության և հանրային վստահության ամրապնդման մոտեցում։
2. Թեմատիկ առջնահերթությունները Հայաստանի համար
Կանայք, խաղաղություն և անվտանգություն օրակարգ (ԿԽԱ)։ Աջակցություն այնպիսի նախաձեռնությունների, որոնք նպաստում են Հայաստանում ներառական խաղաղաշինության, մարդկային անվտանգության և ինստիտուցիոնալ տոկունության ամրապնդմանը։ Ներառում է այնպիսի գործողություններ, որոնք վերաբերում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի շուրջ Հայաստանի Գործողությունների ազգային երրորդ ծրագրի նպատակների իրականացմանն ու տեղայնացմանը։ Թեմատիկ այս ուղղությունը կարող է նաև ներառել համագործակցություններ։ Հատկապես կարևորվում են Երևանից դուրս գտնվող սահմանամերձ և խոցելի շրջաններում գործող տեղական իշխանությունների հետ այնպիսի համագործակցությունները, որոնք նպատակ ունեն ամրապնդել ներառական անվտանգության կառավարումը և համայնքային մակարդակներում խաղաղաշինական գործընթացների խթանումը։ Պետք է հատուկ ուշադրություն դարձնել խաղաղության, անվտանգության և որոշումների կայացման գործընթացներում կանանց բովանդակալից և արդյունավետ մասնակցության խթանման վրա։
Մարդկային անվտանգություն, ինստիտուցիոնալ տոկունություն։ Ծրագրերը պետք է կենտրոնանան մարդկային անվտանգության ամրապնդման վրա՝ զարգացնելով ինստիտուտների և համայնքների կարողությունները, որոնք էլ իրենց հերթին հնարավորություն կընձեռեն արագ արձագանքել առկա և նոր ռիսկերին և ճնշումներին։ Սա նաև ներառում է ինստիտուցիոնալ թափանցիկության և հաշվետվողականության խթանումը՝ միաժամանակ նպաստելով քաղաքացիների, քաղաքացիական հասարակության, հանրային նշանակության տեղեկատվական կառույցների և պետական դերակատարների միջև երկխոսությանն ու համագործակցությանը։ Գործողությունները պետք է միտված լինեն համայնքների հետ փոխգործակցության բարելավմանը, բաց և ապացուցահեն որոշումների կայացման խթանմանը, ինչպես նաև մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու կարողությունների զարգացմանը։ Թեմատիկ այս ուղղության շրջանակներում հնարավոր է իրականացնել այնպիսի նախաձեռնություններ, որոնք նպաստում են վստահելի և արժանահավատ հանրային տեղեկատվության հասանելիությանը, քաղաքացիական ներգրավվածությանը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, հանրային նշանակության տեղեկատվական կառույցների, համայնքային դերակատարների և պետական հաստատությունների միջև համակարգման, գիտելիքի փոխանակման և համագործակցության զարգացմանը։
Սոցիալական համախմբվածություն, հանրային վստահություն և ներառականություն։ Ծրագրերը պետք է կենտրոնանան սոցիալական համախմբվածության խթանման, ինչպես նաև համայնքներում քաղաքացիների ու պետական հաստատությունների միջև վստահության ամրապնդման վրա։ Թեմատիկ այս ուղղության շրջանակներում պետք է նպաստել ներառական մասնակցության, երկխոսության և համայնքային ներգրավվածության խթանմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով երիտասարդների և թերներկայացված խմբերի վրա։ Գործողությունները պետք է միտված լինեն բևեռացումների հաղթահարմանը, հասարակության մասնատվածության նվազեցմանը և տեղական մակարդակում նախաձեռնվող ու իրականացվող այնպիսի ծրագրերի աջակցմանը, որոնք նպաստում են փոխըմբռնման ամրապնդմանը և կառուցողական հանրային քննարկումների զարգացմանը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, համայնքային դերակատարների և հանրային նշանակության տեղեկատվական հարթակների միջև համագործակցության միջոցով։
Թեմատիկ բոլոր ուղղությունների շրջանակներում հայտադիմումները պետք է հստակ ցույց տան, թե ինչպես են գենդերային հավասարության, ներառականության և կոնֆլիկտազգայունության մոտեցումները ներառվելու ծրագրի իրականացման բոլոր փուլերում։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել կանանց, երիտասարդների, ինչպես նաև թերներկայացված կամ խոցելի խմբերի բովանդակալից մասնակցության ապահովման վրա, այդ թվում՝ տեղական որոշումների կայացման, համայնքային ներգրավվածության և դիմակայունության ամրապնդման գործընթացներում։
Հնարավոր գործողությունները
l Նյութերի ստեղծում. հետազոտական, կրթական, կամ մեդիա։
l Շահերի պաշտպանություն. համագործակցություն կառավարության, տեղական իշխանությունների կամ համայնքային հաստատությունների հետ։
l Կարողությունների զարգացում և իրազեկում. արշավներ, միջոցառումներ և նախաձեռնություններ, որոնք ուղղված են կարևոր հարցերի շուրջ հանրային ընկալումների և ներգրավվածության խթանմանը։
l Համայնքային աշխատանք. կանանց, փոքրամասնությունների, տեղահանված անձանց, փախստականների, երիտասարդների և այլ խմբերի կարողությունների և գիտելիքների զարգացում, իմաստալից մասնակցության խթանում։
l Կարողությունների զարգացում. կազմակերպության զարգացմանը միտված գործողություններ, ներառյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, անկախ մեդիայի և շահագրգիռ այլ կողմերի համար վերապատրաստումների իրականացում, մենթորություն և տեխնիկական աջակցություն։
Մեծապես խրախուսվում է դիմել․
l Երևանից դուրս, հատկապես սահմանամերձ մարզերում գործող կազմակերպություններին
l Նորաստեղծ կազմակերպություններին
Համատեղ հայտեր
Գործընկերությունները ողջունելի են, մասնավորապես եթե․
l Միավորում են մայրաքաղաքում և մարզերում գտնվող ՔՀԿ-ներին
l Միավորում են փորձառության տարբեր ոլորտներ
l Միավորում են ՔՀԿ-ները մեդիա կազմակերպությունների հետ
3. Ի՞նչ է պահանջվում
Դիմորդները պետք է ցույց տան.
l Հարգանք ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների նկատմամբ։
l Տեղեկատվական ամբողջականության և էթիկական չափանիշների պահպանում։
l Ռիսկերը բացահայտելու, վերլուծելու և մեղմելու ունակություն։
l Ծրագրի և ֆինանսների կառավարման թափանցիկություն։
l Այլ դրամաշնորհառուների հետ սովորելու և կիսվելու պատրաստակամություն։
l Անկողմնակալություն և ծրագրում կուսակցական կամ քաղաքական ուղղվածության բացառում։
l Կայունության հստակ ծրագիր (դրամաշնորհի ավարտից հետո իրականացված ծրագրի ազդեցության շարունակականության համար)։
4. Հայտադիմումի փաթեթը
Անհրաժեշտ է էլեկտրոնային նամակով ուղարկել (էլ․ նամակի Subject մասում նշել: BREN II-ABPG-2026-ARM-[Org Acronym]) հետևյալ հասցեին [email protected]
- Լրացված հայտադիմումը (առավելագույնը 10 էջ),
- Բյուջեն՝ մանրամասներով (Excel),
- Հավելվածները․
- կազմակերպության գրանցման վկայական,
- ֆինանսական վերջին հաշվետվություն (աուդիտի ենթարկված կամ չենթարկված),
- կազմակերպության կառուցվածք (Chart)/ անձնակազմի ցանկ,
- պաշտպանության/safeguarding քաղաքականությունը կամ ստորագրված հանձնառությունը։
5. Գնահատում և ընտրություն
Հայտադիմումների գնահատումն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում հայտադիմումները կդիտարկվեն Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի (ՊԽԼԻ) կողմից, կառանձնացվեն միավորների հետևյալ շեմը հաղթահարած հայտադիմումները․
|
Գնահատում |
Միավոր |
|
Հայտադիմումը հստակ է և մանրամասն, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն առկա են, իսկ առաջարկվող ծրագիրն ակնհայտորեն համահունչ է BREN II ծրագրի թեմատիկ առաջնահերթություններին։ |
8-10 միավոր |
|
Հայտադիմումը հիմնականում պարզ է և պարունակում է բավարար տեղեկատվություն, հիմնական փաստաթղթերի մեծ մասն առկա է, իսկ առաջարկվող ծրագիրը հիմնականում համահունչ է BREN II ծրագրի թեմատիկ առաջնահերթություններին։ |
5-7 միավոր |
|
Հայտադիմումն անհասկանալի է կամ բացակայում են փաստաթղթեր, կամ թեմատիկ ուղղությունը չի համապատասխանում BREN II ծրագրի թեմատիկ առաջնահերթություններին: |
1-4 միավոր |
ՊԽԼԻ-ն կարող է պարզաբանումներ խնդրել կազմակերպություններից առաջին փուլի դիտարկումների ժամանակ: Նվազագույնը 5 միավոր ունցող հայտադիմումները կներկայացվեն ընտրող հանձնաժողովի վերջնական դիտարկմանը։
Վերջնական ընտրություն
Ընտրող հանձնաժողովը, որը բաղկացած է ՊԽԼԻ-ի և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան ներկայացուցիչներից, կգնահատի հայտադիմումները՝ հիմնվելով ստորև ներկայացված աղյուսակում նկարագրված չափանիշների վրա: Ֆինանսավորման համար կընտրվեն ամենաբարձր միավորներ ստացած հայտադիմումատուները: Վերջնական ֆինանսավորումը կախված կլինի վեթինգի արդյունքներից։
|
Հ/Հ |
Չափանիշ |
Առավելագույն միավորներ |
|
1. |
Մրցույթի նպատակներին համապատասխան արձագանք Ծրագրի նախագիծը համապատասխանում է սույն մրցույթի նպատակներին և առաջարկում է համապատասխան լուծումներ Հայաստանում առկա մարտահրավերներին: Այն հիմնված է առաջարկվող թեմատիկ ոլորտների վրա և իր ներդրումն է ունենում դրանցում։ |
30 |
|
2. |
Տեխնիկական մոտեցում Առաջարկվող ծրագրի նախագիծը ներկայացնում է իրավիճակի հստակ վերլուծություն, հատկորոշում է ծրագրի հստակ նպատակները, վերջնարդյունքները և գործողությունները, որոնք համապատասխան են միմյանց: Ծրագիրը կարող է իրականացվել չափավոր ռիսկերով: |
30 |
|
3. |
Կազմակերպության դիմակայունություն Ծրագիրը ցույց է տալիս, որ ծրագրի իրականացումը բխում է կազմակերպության շահերից և կօգնի կազմակերպությանը դառնալ ավելի տոկուն։ |
20 |
|
4. |
Ծախսերի գնահատում Ծրագրի բյուջեն հստակ է և համապատասխանում է տեխնիկական մոտեցմանը։ Ներառված ծախսերը խելամիտ են և անհրաժեշտ են ծրագրի նպատակներին հասնելու համար։ |
20 |
|
Տեխնիկական առավելագույն ընդհանուր միավոր: |
100 |
|
6. Դիմելու գործընթացը և ժամանակացույցը
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են լրացված հայտադիմումը, բյուջեի ձևաթուղթը, ինչպես նաև հավելվածներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին։ [email protected]
Հայտադիմումները կարող են ներկայացվել հայերենով կամ անգլերենով (նախընտրելի լեզուն անգլերենն է, այնուամենայնիվ, հայտադիմումի լեզուն չի ազդի դրամաշնորհի հատկացման վերաբերյալ որոշման վրա):
Մենք խրախուսում ենք, որ ծրագրային և ֆինանսական նկարագրերը գրվեն կազմակերպության աշխատակիցների կողմից: Արհեստական բանականության (AI) օգտագործումը հասցնել նվազագույնի և օգտագործվի պատասխանատվությամբ և էթիկայի նորմերի շրջանակներում:
Ունե՞ք հարցեր։ Կապ հաստատեք Հայաստանում BREN II ծրագրի համակարգող Քնարիկ Մկրտչյանի հետ [email protected] էլ․ հասցեով մինչև սույն թվականի հունիսի 19-ը ներառյալ։
Դրամաշնորհի մասին տեղեկատվական առցանց հանդիպումները տեղի կունենան սույն թվականի հունիսի 16-ին և 19-ին։ Հանդիպումներից որևիցե մեկին գրանցվելու և մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ Զում հղումներով.
7. ՊԽԼԻ-ի և BREN II-ի մասին
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (ՊԽԼԻ) (iwpr.net) միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը կառուցում է խաղաղություն և ժողովրդավարություն ազատ լրատվամիջոցների և տոկուն քաղաքացիական հասարակության միջոցով։
«Ուժեղացնելով Արևելյան հարևանության տոկունությունը 2» (BREN II) ծրագիրն իրականացվում է «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի կողմից և ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության (FCDO) կողմից։
Սիրով սպասում ենք Ձեր նորարարական առաջարկներին, որոնք կնպաստեն Հայաստանում տոկունությանը, տեղեկատվական ամբողջականությանը և հանրային վստահությանը։
