Դրամաշնորհային ծրագիր ներկայացնելու հրավեր
Ներածություն
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում հրավիրում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ ներկայացնելու փոքր դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ` հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության խթանման մեթոդների կիրառմամբ:
Ընդհանուր դրույթներ, դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» փոքր դրամաշնորհային ծրագրի նպատակն է՝ նպաստել հանրային հաստատությունների թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը հանրությանը մատուցվող ծառայությունների և ծրագրերի նկատմամբ մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականությանը միտված նախաձեռնությունների իրականացման միջոցով:
Ով կարող է դիմել
Դրամաշնորհային մրցույթին կարող են դիմել Հայաստանի Հանրապետությունում գրանցված ՔՀԿ-ները՝ հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները:
Դրամաշնորհի թեմատիկ շրջանակը և մեթոդաբանությունը
Սույն հրավերի շրջանակում կդիտարկվեն հետևյալ ոլորտներին առնչվող հայտերը.
- կրթություն (այդ թվում՝ նախադպրոցական կրթության համակարգի ուսումնական հաստատություններ, ներառական կրթություն տրամադրող հանրակրթական հաստատություններ)
- առողջապահություն (այդ թվում՝ սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց բժշկական ծառայության տրամադրում հիվանդանոցում)
- սոցիալական ապահովություն և պաշտպանություն (այդ թվում՝ սոցիալական ապահովության տարածքային բաժինների և զբաղվածության պետական գործակալությունների աշխատանք)
- երեխաների աջակցություն (այդ թվում՝ երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններ, շուրջօրյա խնամքի ծառայություններ)
- աղբահանություն և կոմունալ այլ ծառայություններ
- ներհամայնքային և միջհամայնքային տրանսպորտ
- հողօգտագործում և շինարարություն (այդ թվում՝ ճանապարհաշինություն)
- ջրօգտագործում և գյուղատնտեսություն
- ճանապարհային հսկողություն (այդ թվում՝ ավտոկայանման «կարմիր գծեր», արագաչափ սարքեր, ճանապարհային ոստիկանության աշխատանք)
Մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության գործողությունները պետք է կառուցվեն հիմք ունենալով ստորև ներկայացված՝ Բազելի կառավարման ինստիտուտի կողմից մշակված հետևյալ ձեռնարկներում բերված մեթոդները, որոնց կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով.
Ներկայացվող հայտերը պետք է միտված լինեն այնպիսի ուսումնասիրությունների իրականացմանը, որոնց արդյունքները դրամաշնորհառուները հետագայում կօգտագործեն համապատասխան քաղաքականությունների փոփոխությանը միտված ջատագովության շրջանակներում: Այդ նպատակով ծրագրի վերջում նրանք պետք է կազմեն և հրապարակեն արդյունքների վերաբերյալ զեկույց՝ ներառելով գործողությունների արդյունքների ամփոփումը, բացահայտված խնդիրները և փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ: Հայտատուները նաև պետք է նախատեսեն առաջարկությունների խթանմանն ուղղված ջատագովության հստակ ձևակերպված գործողություններ ծրագրի շրջանակներում:
Դրամաշնորհի տևողությունը և բյուջեն
«Հանրությանը մատուցվող ծառայությունների մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականության խթանում» ծրագրի առաջին փուլի ընդհանուր բյուջեն կազմում է 2 375 000 ՀՀ դրամ: Մեկ դրամաշնորհի սահմաններում կտրամադրվի մինչև 4 750 000 ՀՀ դրամ: Յուրաքանչյուր ծրագրի տևողությունը կարող է լինել 6-12 ամիս:
Ծրագրերի մեկնարկը նախատեսվում է ս.թ. նոյեմբերի 15-ից:
Հայտերի գնահատման չափորոշիչներ
Ներկայացված հայտերը նախնական գնահատում կանցնեն ԹԻՀԿ ծրագրային թիմի կողմից` մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար: Այնուհետև դրանք կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափորոշիչների.
I. Կազմակերպության փորձը (20 միավոր)
- կազմակերպության առաքելությունը և նպատակները
- կազմակերպության փորձը համապատասխան ոլորտում
- ծրագրում առաջարկվող աշխատակազմի փորձառությունը
II. Առաջարկվող ծրագրի նկարագրություն (40 միավոր)
- համապատասխանությունը նշված թեմաներին
- կարիքի հիմնավորումը
- համապատասխանությունը առաջարկվող մեթոդաբանություններին (տե´ս վերոհիշյալ ձեռնարկները)
- գործողությունների աշխարհագրությունը
- ակնկալվող արդյունքները
- իրականացման ժամանակացույցը
III. Ջատագովության ռազմավարությունը (20 միավոր)
- ուսումնասիրության արդյունքների օգտագործումը/ջատագովությունը
IV. Բյուջեն (20 միավոր)
- բյուջեի և նպատակների համապատասխանությունը
- առաջարկվող ծախսերի ողջամտությունը
Ծրագրի առաջարկի ներկայացման կարգը
Դրամաշնորհային ծրագրին մասնակցելու համար կազմակերպությունները պետք է ուղարկեն փաթեթ՝ ներառելով.
- Ծրագրի առաջարկը` կից ներկայացված ձևաչափով (Դիմումի ձև)
- Աշխատանքային պլանը (Հավելված 1)
- Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և դրա նկարագիրը (Հավելված 2)
- Ծրագրում ընդգրված աշխատակազմի համառոտ կենսագրականները
- Ընտրված ոլորտում կազմակերպության կողմից մշակված որևէ հրապարակում կամ համապատասխան ինտերնետային հղում
Ծրագրի առաջարկը պետք է ներկայացվի մինչև 15 էջի սահմաններում` հայերեն լեզվով, տառատեսակը Arial AMU կամ Arian AMU, տառաչափը` Font 12, տողամիջյան հեռավորությունը 1.15, լուսանցքները` 20 մմ:
Հետաքրքրված ՔՀԿ-ները կարող են հայտերն ուղարկել Լիանա Վասիլյանին մինչև ս.թ. սեպտեմբերի 26-ը, ժամը 10:00[email protected] էլեկտրոնային հասցեով` նամակի վերնագրում նշելով «Small grant proposals»: Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 010 569589 կամ 010 569689 հեռախոսահամարներով կամ գրել վերը նշված էլեկտրոնային փոստին:
Հետաքրքրված ՔՀԿ-ների համար ս.թ. սեպտեմբերի 15-ին, ժամը 14:00-ին կկազմակերպվի հանդիպում հարց-պատասխան ֆորմատով, որի ընթացքում կքննարկվեն ՔՀԿ-ների կողմից բարձրաձայնված բոլոր հարցերը ծրագրի առաջարկի ներկայացման վերաբերյալ: Հանդիպման վայր՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի գրասենյակ՝ Անտառային փողոց, տուն 164/1, Երևան:
Ընտրության առաջին փուլի արդյունքում առավելագույն միավորներ հավաքած հայտերը ներկայացնող ՔՀԿ ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու ս.թ. հոկտեմբերի սկզբին կայանալիք «Մասնակցային մոնիտորինգ և սոցիալական հաշվետվողականություն» թեմայով երկօրյա դասընթացին` ծրագրի առաջարկը մասնակցային մոնիտորինգի և սոցիալական հաշվետվողականության սկզբունքներին (տե´ս վերոհիշյալ ձեռնարկները) և գործիքակազմին առավելագույնս համապատասխանեցնելու և երկրորդ փուլում իրենց ծրագրային առաջարկը լրամշակելու նպատակով: