Արդարադատության և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար հանրային քաղաքականությունների բարելավման, ջատագովության և մշտադիտարկման ենթադրամաշնորհ
Աղբյուրը՝ ccd.armla.am
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիր
ՔՀԿ-ների կոալիցիաների (ցանցերի) համար արդարադատության և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում հանրային քաղաքականությունների բարելավման, ջատագովության և մշտադիտարկման ենթադրամաշնորհային հայտերի ներկայացման կրկնահրավեր
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի մասին
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ը՝ ղեկավար կազմակերպությունը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի անդամ հանդիսացող իր գործընկերների՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, ինչպես նաև «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համատեղ իրականացնում է «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը, որը նպատակ ունի՝ ամրապնդելու քաղաքացիական հասարակության ձայնը և երկխոսությունը կառավարության հետ:
Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականի դեկտեմբերի 15-ին և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագրի հիմնական նպատակը ՔՀԿ-ների ազդեցության ուժեղացումն է հանրային քաղաքականությունների գործընթացի վրա, իսկ առանձին նպատակներն են ՔՀԿ-ների կարողությունների ուժեղացումը կոալիցիաների կառուցման գործում և քաղաքականությունների շուրջ կառուցողական ու ռազմավարական փոխգործակցությունը կենտրոնական իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործընկերների հետ:
Ծրագրի ենթադրամաշնորհային բաղադրիչի նպատակը.
Ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները փաստում են, որ արդարադատության և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում առկա են խնդիրներ, որոնց լուծման և արդյունքների նվաճման համար հարկավոր է ՔՀԿ սեկտորի համատեղ ջանքերն ու մասնակցությունը, Կառավարության և Տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ ՏԻՄ) հետ կայուն երկխոսությունը և փաստարկված հանրային քաղաքականությունների մշակումը, բարելավումը և դրանց ջատագովությունը, ինչպես նաև քաղաքականությունների կիրառման վերաբերյալ մշտադիտարկման անցկացումը։ Այս գործողությունները կարող են իրականացվել ինչպես ստեղծված և գործող ՔՀԿ-ների կոալիցիաների, այնպես էլ նոր ստեղծվելիք կոալիցիաների և առանձին ՔՀԿ-ների կողմից:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 2 տեսակի ենթադրամաշնորհներ ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին): ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) ենթադրամաշնորհներ կտրամադրվեն երկու փուլով.
Ծրագրի այս փուլում հայտարարվում են ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների առաջին փուլի մեկնարկը, որի նպատակներն են՝
Ընդհանուր նպատակ
- Ծրագիր թիրախ արդարադատության և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում ստեղծել ՔՀԿ-ների կոալիցիաներ (ցանցեր) կամ օժանդակել արդեն գործող ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին)՝ ապահովելով դրանց ազդեցության մեծացումը վերոհիշյալ ոլորտների հանրային քաղաքականությունների մշակման, ջատագովման և այդ գործընթացներում հանրային մասնակցության ապահովման վրա։
Առանձնահատուկ նպատակներ.
- Հաշվի առնելով Ծրագրի թիրախ արդարադատության և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում և սույն հայտարարությանը կից ներկայացված խնդիրների ցանկը, թիրախային ոլորտներից մեկում հանրային կարևորության մեկ ոլորտի առնվազն երկու առանցքային խնդիրների վեր հանում և դրա վերաբերյալ հանրային քաղաքականությունների մշակման, բարելավման և, ջատագովության և մոնիթորինգիիրականացում՝ համագործակցելով ոլորտային նախարարությունների և այլ պետական մարմինների ու դերակատարների հետ՝ ապահովելով այդ գործընթացներում ՔՀԿ-ների մասնակցությունը։
- Իրենց գործունեության ոլորտում առանցքային խնդրի (խնդիրների) շուրջ իրականացնել հանրային քաղաքականությունների ու բյուջեների մոնիթորինգներ և ներկայացնել եզրակացություններ ու առաջարկություններ համապատասխան պետական իրավասու մարմիններին, տիմերին և հետամուտ լինել այդ առաջարկությունների իրականացմանը:
Պետք է նկատի ունենալ, որ ծրագրի թիրախ արդարադատության և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում առանցքային խնդիրների վեր հանումը և դրանց վերաբերյալ ոլորտային հանրային քաղաքականությունների մշակումը և բարելավումը պետք է իրականացնել նաև հետևյալ մեխանիզմների միջոցով.
- Ծրագրի թիրախ յուրաքանչյուր ոլորտում «Town Hall» ձևաչափով մեկ համայնքային ժողովի կազմակերպում` հանրային կարևորության առնվազն մեկ առանցքային խնդրի վեր հանման (քննարկման) և «Chatham House» ձևաչափով փորձագիտական մեկ աշխատաժողովի կազմակերպում` հանրային կարևորության առնվազն մեկ առանցքային խնդրի լուծման սցենարների քննարկման, մեկ ամենառեալ ու իրականանալի սցենարի որոշման նպատակներով` Ծրագրի կոնսորցիումի անդամ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: «Town Hall» ձևաչափով ժողովի կազմակերպումը, ինչպես նաև «Chatham House» ձևաչափով աշխատաժողովի ֆինանսավորումը և կազմակերպումը կիրականացվի «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից.
- Ծրագրի թիրախ յուրաքանչյուր ոլորտում ՔՀԿ-Կառավարություն ոլորտային աշխատանքային մեկ խմբի ստեղծում և դրա կողմից ոլորտային հանրային քաղաքականության մշակում` Ծրագրի կոնսորցիումի անդամներ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի, Հայաստանի համայնքների միության, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի և «Ագորա Սենթրըլ Յուրըփ» չեխական ՀԿ-ի հետ համագործակցությամբ:
ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների երկրորդ փուլը հայտարարվելու է առաջին փուլի իրականացման 6-րդ ամսում։ Ենթադրամաշնորհների երկրորդ փուլը ոչ մրցութային է. ենթադրամաշնորհները տրամադրվելու են առաջին փուլում հաղթող ճանաչված այն ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին), ում կողմից իրականացվող ծրագրերը Ծրագրի մասնագետների կողմից կգնահատվեն արդյունավետ և կապահովեն ծրագրով նախատեսված ընթացիկ արդյունքներ։ Երկրորդ փուլում ենթադրամաշնորհ ստանալու նպատակով Ծրագրի թիմը գնահատելու է առաջին փուլում հաղթող ճանաչված ծրագրերի 1-ից 6-րդ ամիսների իրականացման ընթացքը։
ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների երկրորդ փուլը կմեկնարկվի առաջին փուլի ենթադրամաշնորհների իրականացման 8-րդ ամսում։
ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների երկրորդ փուլի նպատակն է՝ ուժեղացնել և զարգացնել կոալիցիաների (ցանցերի) ներքին կարողությունները։ Առավել մանրամասն տեղեկություններ կտրամադրվի երկրորդ փուլի մեկնարկից առաջ։
Շահառուներ.
Սույն ենթադրամաշնորհային ծրագրի նպատակների համապատասխան ենթադրամաշնորհային ծրագրի հայտ կարող են ներկայացնել առնվազն չորս ՔՀԿ-ներից բաղկացած կոնսորցիումները` ինչպես նոր կոալիցիաներ (ցանցեր) ստեղծելու, այնպես էլ գործող կոալիցիաների (ցանցերի) միջոցով։ Կոնսորցիումի անդամ ՔՀԿ-ները պետք է ունենան ոչ առևտրային ու ոչ պետական կազմակերպության իրավական կարգավիճակ և օրենքով սահմանված կարգով պետական գրանցում։ Կոնսորցիումի առնվազն մեկ անդամ հանդիսացող ՔՀԿ-ը պետք է մասնակցած և ավարտած լինի Ծրագրի շրջանակներում Հայաստանում Ամերիկյան համալսարանի կողմից ՔՀԿ-ների կարողությունների զարգացման համար կազմակերպված հավաստագրային ծրագիրը։ Դասընթացների անցած ՔՀԿ-ների ցանկը տրվում է հետևյալ հղումով։
Ենթադրամաշնորհային ծրագրի հայտում պետք է սահմանվի կոնսորցիումի անդամ հիմնական հայտատու և գործընկեր կազմակերպությունների հարաբերությունները, նրանց միջև պարտականությունների և լիազորությունների բաժանումը, ինչպես նաև կցվեն պարտավորագիր-նամակներ բոլոր գործընկեր կազմակերպություններից:
Մեկ ՔՀԿ-ն, որպես հիմնական հայտատու կարող է ընդգրկված լինել միայն մեկ կոնսորցիումում, իսկ որպես գործընկեր կազմակերպություն կարող է ընդգրկված լինել երկու կոնսորցիումներում, սակայն հաղթող կճանաչվի միայն մեկ անգամ։
Կխրախուսվեն այն ծրագրերը, որոնք.
- ներկայացվել են կանանց և երիտասարդների կողմից ղեկավարվող ՔՀԿ-ների մասնակցությամբ կոնսորցիումների կողմից,
- պարունակում են նորարարական մոտեցումներ և լուծումներ,
- ներկայացվել են մեկից ավելի մարզային (մարզում գրանցված և մարզում գործունեություն ծավալող) ՔՀԿ-ների մասնակցությամբ կոնսորցիումների կողմից։
Բյուջե
Ծրագիրը ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների առաջին փուլում կօժանդակի մինչև 2 ՔՀԿ-ների կոնսորցիումների` ծրագրի արդարադատության և հանրային ֆինանսների կառավարման ոլորտներից յուրաքանչյուրում տրամադրելով 1 ենթադրամաշնորհ 25,000,000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամի չափով:
ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին) տրամադրվող ենթադրամաշնորհների երկրորդ փուլում Ծրագիրը կօժանդակի առաջին փուլում հաղթող ճանաչված կոնսորցիումներին, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի լրացուցիչ ֆինանսական օժանդակություն՝ մինչև 8,500,000 (ութ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Ծանոթություն 1.
Երկրորդ փուլում ենթադրամաշնորհները տրամադրվելու են առաջին փուլում հաղթող ճանաչված այն ՔՀԿ-ների կոալիցիաներին (ցանցերին), ում ծրագրերը Ծրագրի թիմի կողմից կգնահատվեն արդյունավետ և կապահովեն ծրագրով նախատեսված ընթացիկ արդյունքներ։
Դիմողներից պահանջվում է կատարել գումարային ներդրում ենթադրամաշնորհային ծրագրին՝ հայցվող ֆինանսավորման 10%-ի չափով։ Այն առաջարկները, որոնք չեն բավարարում ներդրումի պահանջը, չեն դիտարկվելու։
Ենթադրամաշնորհի տրամադրման պաշտոնական ժամկետից առաջ, ինչպես նաև ենթադրամաշնորհի հետ առնչություն չունեցող ծախսերը չեն ընդունվի:
Ենթադրամաշնորհ ստացողի կողմից բյուջեի ծախսային հոդվածների գումարներում կատարվող փոփոխությունների հանրագումարը չպետք է գերազանցի ընդհանուր բյուջեի տասը տոկոսը (10%) ծրագրի իրականացման ընթացքում, որի մասին նախապես գրավոր կարգով պետք է տեղեկացվի Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) պատասխանատու անձը և ստանա նրա գրավոր համաձայնությունը։ Ընդհանուր բյուջեի տասը տոկոսը (10%) գերազանցող գումարի կամ ենթադրամաշնորհի նպատակի փոփոխությունները պետք է կատարվեն ենթադրամաշնորհային պայմանագրի երկկողմ հաստատված գրավոր փոփոխությունների տեսքով: Բյուջեի տրամադրման կարգավորումները նախատեսված են ԻՀԱ դրամաշնորհային քաղաքականության 5-րդ գլխում։
Դրամանաշնորհային հայտը ներկայացելու կարգը
Բոլոր հետաքրքրված ՔՀԿ-ների կոնսորցիումները, ովքեր համապատասխանում են սույն հայտարարությամբ ներկայացված պահանջներին, հրավիրում ենք մասնակցելու սույն մրցույթին լրացնելով սույն հայտին կցված ձևաթուղթը:
Եթե հաղթող ճանաչված կոնսորցիումի ենթադրամաշնորհային ծրագիրը ղեկավարող հիմնական հայտատու և/կամ գործընկեր կազմակերպությունները նախկինում չեն մասնակցել Ծրագրի շրջանակներում Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ՔՀԿ-ների կարողություների զարգացմանն ուղղված հավաստագրային ծրագրին, ապա համաձայնվում են հունիսի 4-ից 8-ը պարտադիր կերպով մասնակցել հնգօրյա խորացված Հայաստանի Ամերիկյան Համալսարանի կողմից կազմակերպված ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված հավաստագրային ծրագրին։
Հաղթող ճանաչված հայտատուները (ենթադրամաշնորհային ծրագրին դիմած կոնսորցիումի ամբողջ կազմը) համաձայնվում են մայիսի 30-ինպարտադիր կերպով մասնակցել մեկօրյա քննարկման՝ Ծրագրի ներկայացուցիչների հետ՝ ենթադրամաշնորհների իրականացման ընթացքի վերաբերյալ փորձագիտական, այդ թվում՝ ֆինանսական խորհրդատվություն ստանալու նպատակով:
Ծանոթություն 2. վերը նշված դասընթացին և քննարկմանը մասնակցելուց հրաժարված ՔՀԿ-ների կոնսորցիումի հետ ենթադրամաշնորհային պայմանագիր չի կնքվի:
Ենթադրամաշնորհային հայտին կից պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը.
- ենթադրամաշնորհային ծրագրին դիմող Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների կանոնադրությունների պատճենները.
- ենթադրամաշնորհային ծրագրին դիմող Կոալիցիայի անդամ ՔՀԿ-ների պետական գրանցման վկայականի պատճենները` ներառյալ բոլոր ներդիրների պատճեները.
- յուրաքանչյուր դիմող կազմակերպության մասին հակիրճ (առավելագույնը մեկ էջ) նկարագրություն.
- ղեկավարող կազմակերպության հարկ վճարողների հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը.
- տեղեկանք բանկից՝ ղեկավարող կազմակերպության բանկային հաշվի առկայության մասին.
- եթե ենթադրամաշնորհային ծրագրի ղեկավարը ՔՀԿ-ի ղեկավարը չէ, ապա ՔՀԿ ղեկավարի կողմից ծրագրի ղեկավարին տրված լիազորագիրը.
- ենթադրամաշնորհային ծրագրի իրականացնող հիմնական թիմի անդամների ինքնակենսագրականները.
- պարտավորագիր-նամակներ` կոնսրոցիումի անդամ ՔՀԿ-ների կողմից՝ ենթադրամաշնորհային ծրագրի համատեղ իրականացման մասին.
- առկայության դեպքում՝ Կոալիցիայի ներքին իրավական ակտերի պատճենները (օրինակ՝ Կոալիցիայի ստեղծման մասին փաստաթուղթը, կանոնակարգը, կառուցվածքը, ռազմավարական և կայունության պլանները, մոնիթորինգային պլանը, ինչպես նաև այլ փաստաթղթեր).
- առկայության դեպքում՝ Հայաստանում Ամերիկյանի համալսարանի կողմից կազմակերպված ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված հավաստագրային դասընթացին մասնակցելու և ավարտելու վկայականի պատճեն։
Բոլոր փաստաթղթերը հարկավոր է ներկայացնել հայերեն լեզվով։ Անհրաժեշտության դեպքում, ենթադրամաշնորհային հանձնաժողովը դիմողներից կարող է պահանջել հավելյալ փաստաթղթեր։
Ժամկետներ.
Ենթադրամաշնորհային ծրագրերի տևողությունը պետք է լինի 12 (տասներկու) ամիս։
Այլ պահանջներ.
Ենթադրամաշնորհային ծրագրի առաջարկը, հավելվածները և կից փաստաթղթերը պետք է ստորագրված լինի Ծրագրի կոնսրոցիումի ղեկավարող կազմակերպության ղեկավարի կողմից և կնիքված լինի տվյալ ՔՀԿ-ի կնիքով:
Հայտը ենթադրամաշնորհային ծրագրի կոնսորցումի ղեկավարող կազմակերպության ղեկավարի կողմից ստորագրված և տվյալ ՔՀԿ-ի կնիքով կնքված էլեկտրոնային տարբերակով անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` նամակի վերնագիրը անվանելով՝ «ՔՀԿ-ների կոալիցիայի (ցանցի) ենթադրամաշնորհային հայտ»:
Ուշադրություն. առձեռն ներկայացված հայտերը չեն դիտարկվի։
Սույն փուլի հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. մայիսի 15-ը, ժամը 18:00-ը:
Ներկայացված հայտը և կից փաստաթղթերը հետ չեն վերադարձվի հայտատուին, անկախ այն հանգամանքից` հայտը ընդունվել է, թե` ոչ: Պահանջվում է ներկայացնել փաստաթղթերի միայն մեկ փաթեթ:
Ենթադրամաշնորհների հետ կապված բոլոր հարցերը լուծվում են ԻՀԱ դրամաշնորհների տրամադրման քաղաքականության համաձայն։
Առաջին փուլի ենթադրամաշնորհի տրամադրման վերաբերյալ որոշումները կընդունվեն 2018թ. մայիսի 29-ին: Հաղթողների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի Ծրագրի կայքում՝ www.ccd.armla.am:
Հաղթող հայտատուների հետ ենթադրամաշնորհային պայմանագրեր կստորագրվեն 2018թ. մայիսի 31-ին։ Դրամաշնորհների իրականացման սկիզբը՝ 2018թ.-ի հունիսի 1-ն է։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Իրավաբանների հայկական ասոցիացիայի դրամաշնորհային հանձնաժողովի նախագահ Արտակ Սարիբեկյանի հետ զանգահարելով +37410 540199 հեռախոսահամարով կամ էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեով:
Ծանոթություն 3.
Հայտարարության մեջ նշված ժամկետները և պայմանները, անհրաժեշտության դեպքում, կարող են փոփոխվել։ Փոփոխությունների դեպքում, տեղեկատվությունը կհրապարակվի Ծրագրի կայքում՝ www.ccd.armla.am։
Ուշադրություն.
Այն հայտերը, որոնք կներկայացվեն սահմանված ժամկետից ուշ և/կամ չեն ընդգրկի պահանջվող ամբողջ տեղեկատվությունը կամ չեն բավարարի ծրագրի պայմանններին, չեն դիտարկվի:
Սույն հայտարարությանը կից փաստաթղթերը.
- Թիրախային ոլորտների և դրանցում ընդգրկված խնդիրների ամփոփ ցանկ,
- ԻՀԱ դրամաշնորհների տրամադրման քաղաքականություն,
- Ենթադրամաշնորհային առաջարկի հայտ,
- Հավելված 1. Ծրագրի տրամաբանական կառուցվածք,
- Հավելված 2. Ծրագրի բյուջե,
- Հայաստանում Ամերիկյան համալսարանի կողմից կազմակերպված ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանն ուղղված հավաստագրային դասընթացին մասնակցած ՔՀԿ-ների ցանկ։
- Թիրախային ոլորտների և դրանցում ընդգրկված խնդիրների ընտրության հիմնավորումները։