Մրցույթի հրավեր «Հանրային քաղաքականության կրթաթոշակներ 2016» նախաձեռնության շրջանակներում
ԲՀՀ-Հայաստանը հայտարարում է «Հանրային քաղաքականության կրթաթոշակներ» նախաձեռնության մեկնարկի մասին, որն ուղղված է աջակցելու կրտսեր և ավագ հետազոտողներին, ովքեր պատրաստակամ են իրականացնել լայնածավալ և առաջադեմ ուսումնասիրություններ հանրային քաղաքականության տարբեր բնագավառներում` բացահայտելու բաց հասարակության առջև ծառացած առավել հրատապ մարտահրավերները և մշակելու կիրառական լուծումներ: Դիմողները կարող են հետազոտական հայտեր ներկայացնել Հայաստանում հանրային քաղաքականությանն առնչվող, ինչպես նաև բաց հասարակության ձևավորման համատեքստում ծագող ցանկացած հրատապ թեմայով: Թեմաները ներառումեն, բայցչենսահմափակվում հետևյալ ոլորտներով. հավասարություն և հակախտրականություն, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, ընտրական բարեփոխումներ, ԵՄ ինտեգրացիա և ժողովրդավարական բարեփոխումներ, լավ կառավարում, սոցիալական, տնտեսական և ֆիսկալ քաղաքականություն:
Ծրագիրը բաց է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, համալսարանների դասախոսական կազմի, հանրային քաղաքականության ոլորտի հետազոտողների, վերլուծաբանների և խորհրդատուների համար
Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա կարելի է ստանալ հետևյալ հղմամբ կամ դիմելով Մարիամ Մաթևոսյանին հեռ.`53-67-58; 53-38-62, էլ. փոստ` [email protected]
Հետաքրքրված անձիք պետք է ներկայացնեն իրենց դիմում-առաջարկները և օժանդակ նյութերը հետևյալ էլ. հասցեին [email protected] մինչև սույն թվականի մարտի 25-ը, ժամը 17.00. Մրցույթի հետ կապված հարցերի պարզաբանմանը նվիրված հանդիպումը տեղի կունենա սույն թվականի մարտի 10–ին, Գոլդեն Թուլիփ հյուրանոցի Օվալ սենյակում, ժամը 17.00-ին: